Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը:


Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Առուշանյանը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, նպատակ ունենալով Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու որոշմամբ այն դրել է աճուրդի:

Միևնույն ժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով Ա. Առուշանյանն իր ազգականի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Այնուհետև՝ ընկերության հիմնադրման հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 14-ին, հրապարակային սակարկությունների ծանուցման կայքում հրապարակել է ձևական բնույթ կրող հայտարարություն՝ նշված հողատարածքն աճուրդի միջոցով վաճառելու մասին: 2019թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած աճուրդում հաղթող է ճանաչվել Ա. Առուշանյանի ազգականը, որին, համայնքի ղեկավարի որոշմամբ և կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, օտարվել է նշված հողատարածքը:


Այնուհետև Ա. Առուշանյանը, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող ընդհանուր 12,425մ2 մակերեսով արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, 0,555մ2, ազգականի անվամբ գրանցված ևս երկու՝ ընդհանուր 9146մ2 մակերեսով հողատարածքներում, ինչպես նաև մի շարք քաղաքացիների՝ սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9309,8մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, վերոնշյալ ՍՊ ընկերության միջոցով, առանց լիազոր մարմնի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման, ընդերքօգտագործման իրավունքի, լեռնահատկացման ակտի, ջրօգտագործման, թույլատրելի սահմանային արտահոսքերի, սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության դրական եզրակացության, հողերի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռք բերման և դրանց նպատակային նշանակության փոփոխության, «Ընդերքի մասին», «Ջրային օրենսգրքի», «Հողային օրենսգրքի», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ պահանջների խախտմամբ, 2020թ. երկրորդ եռամսյակից մինչև 2021թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, վերը նշված հողատարածքներում ապօրինաբար իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն և առանց պայմանագրի ընդերքի օգտագործում, այն է՝ ընդհանուր 25939,1մ3 ծավալի ավազակոպճային զանգվածի արդյունահանում, ջարդման և մանրացման կայանի միջոցով վերամշակում և իրացում՝ համայնքին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին պատճառելով ընդհանուր 699,737 ՀՀ դրամի էական, անձանց՝ 774,198 ՀՀ դրամի, պետությանը՝ ընդհանուր 28,218,821 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն: Իր մտադրությունն իրականացնելու նպատակով Առուշանյանը աշխատակցից, առանց վերջինիս կամքը հաշվի առնելու, վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, նրա անձնագիրը, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ ծնողներին պատկանող՝ Գորիս համայնքում գտնվող բնակարանի վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով դրա փաստաթղթերն իր տեղակալի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է իր փաստացի տիրապետության տակ՝ այդ կերպ աշխատակցին զրկելով գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքից:

Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով, հանդիպել համայնքի ղեկավարի «Մերսեդես-Բենց 500» մակնիշի ավտոմեքենային և հարկադրված շրջանցել վերջինիս, ինչը զայրույթ է առաջացրել Առուշանյանի մոտ, և նա հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ համայնքի ղեկավարի երկու ընկերները բռնել են երիտասարդի ձեռքերից, իսկ Ա.Առուշանյանը նախ գլխով հարվածել է նրա քթի հատվածին, ապա՝ ձախ աչքի շրջանին, որից հետո շարունակելով խուլիգանական գործողությունները՝ հայհոյանքներ հնչեցնելուն զուգահեռ հարվածներ է հասցրել նաև նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս: Այնուհետև մոտենալով համայնքի բնակչի ավտոմեքենային, Առուշանյանը կրկին հայհոյել է և քաշել-պոկել համարանիշը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ: Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա: Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը :

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութերում։

դիտվել է 1222 անգամ
Լրահոս
«Մեր օրերի Ռոբին Հուդին են ժողովրդից պաշտպանում». Ոսկան Սարգսյան «Մեր օրերի Ռոբին Հուդին են ժողովրդից պաշտպանում». Ոսկան Սարգսյան Կոռուպցիան բացառող Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը միլիոնների գնում է կատարել Ավինյանի գրասենյակի ղեկավարի ընկերությունից Չնաշխարհիկ …-ը «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է Բենզալցակայանում հրդեհ է բռկնվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Բացառիկ կադրեր՝ Հայկ Սարգսյանի հարսանիքից Հրապարակվել է Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեսանյութը Ապրիլյանի հերոս Շուլիի հարսանիքին երգել է նաև 44-օրյա պատերազմի հերոս Վարդանի հայրը՝ Դավիթ Ամալյանը /տեսանյութ/ Արտակարգ. Փարաքարի ճանապարհին երիտասարդը մահացել է Տղերքն ընտրեցին ազատազրկումը, Արմեն Խաչատրյանը՝ բարոյազրկումը Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով Քննչական կոմիտեն ընդդեմ ՊՆ-ի․ի՞նչ գործողություն է կատարում Ադրբեջանը Հայաստանի սահմանին Արտախորհրդարանական ուժերը կաջակցեն, որ Նիկոլ Փաշինյանը կատարի Ալիևին տված խոստումները Դավադիր նոր պլան. Բաքուն քարտեր է բացում, Մոսկվան լուռ՝ համաձայն է Էս ֆորմատի մասնակիցները տեսնես չեն մտածում,որ վաղը կիսելու են հողատու կապիտուլյանտի հետ պատասխանատվությունը. Վահան Բաբայան Էրդողանը հաց է բաժանում ջրհեղեղից տուժածներին. տպավորությունն այնպիսին է, որ կենդանաբանական այգում կենդանիներ են կերակրում. Video Ռուսական պրոպագանդայի ադրբեջանամետ «վարձկանները». Նիկո՛լ, խոսիր Իլհամի ջղաձգության պատճառները. Ծանր «բազար»՝ Զանգեզուրի հարցով Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի Ոստիկանները Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն Ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն. ՄԻՊ ԿԸՀ-ն ու ոստիկանությունը «քնեցնում են» ընտրության օրվա հանցագործությունը Ավտովթար Էջմիածին-Երևան ավտոճանա­պարհին Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ և վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան դաշինքի աջակից Տաթև Արցախը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչզջյանը: Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 22-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:Թեմա` Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Պուտին-Ալիև հանդիպումը, զուգահեռներ Պուտին-Փաշինյան հանդիպման հետ Հուլիսի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը Հուլիսի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք Հուլիսի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` բանախոսը նոր է վերադարձել Սյունիքից, կներկայացնի այնտեղ տիրող իրավիճակը: Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք Հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է«Նյուզպրես» լրատվականի հիմնադիր-խմբագիր Արիանա Հովսեփյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, ներքաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub