Նիկոլ Փաշինյանը վերադարձող գերիների բաց դեմքերով նկար է հրապարակել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերադարձող գերիների բաց դեմքերով նկար է հրապարակել ինստագրամյան էջում՝ կից գրելով.
« Մեր 15 եղբայրները վերադառնում են»։
«Մեր գերեվարված եղբայրներից 15-ն այս պահին վերադառնում են Հայաստան»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասն կխոսի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարություն տարածեցին` Հայաստանին է հանձնվել 15 հայ ռազմագերի` ականազերծման քարտեզների դիմաց: