Հիմա էլ Բայդենն է «մտահոգված». Ամերիկյան պատվիրակությունը Բաքվից ժամանում է Երևան

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շատ մարդկանց կյանք է խլել, և մենք մտահոգված ենք, որ սահմանային իրավիճակը կարող է ավելի լարվել: Կոչ ենք անում կողմերին այս միջադեպերը լուծել հրատապ ու խաղաղ կերպով: Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ: Մերժում ենք սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է Ռիքերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման: «ԱՄՆ-ը շարունակելու է աշխատանքը միջազգային հումանիտար կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների ու գործընկերների հետ՝ հանուն տարածաշրջանային կարիքների ապահովման: Սակայն միայն հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի ժողովուրդների իրական բարգավաճումն ու բարօրությունը»,- ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:

Մինչդեռ կարծես հակադարձելով ամերիկացի պաշտոնյային, Լավրովը լիովին այլ ենթատեքստով է հանդես եկել... Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը: «Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, որը տվյալ փուլում, երևի թե, պետք է կենտրոնանա ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի կարգավորմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ»,-նկատել է Լավրովը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ պարագայում մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կլինի, որ ԼՂ կարգավիճակի հարցը կկարգավորվի շատ ավելի հեշտ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ինչպես միշտ, նրանք հանդես են գալիս զուսպ, հավասարակշռված հայտարարություններով: Ընդամենը՝ մտահոգություններ հայտնելով՝ Վաշինգտոնը ընդամենը փորձելու է «բալանս» պահպանել, երբեմն-երբեմն հանդես գալով մեզ համար ականջահաճո հայտարարություններով: Բայց Թուրքիայի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները, միևնույն է, թույլ չեն տա, որպեսզի Վաշինգտոնը Ադրբեջանի հասցեին հասցեական քննադատություններով հանդես գա:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մտահոգություն հայտնելով հայ զինվորների գերեվարման կապակցությամբ: «Վերջին շրջանում մենք շատ մտահոգված էինք Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով զարգացումներից, այդ թվում ադրբեջանական ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարումից և ականի վրա երկու լրագրողների պայթելու ողբերգական մահվան վերջին միջադեպից: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով չափազանց շատ զոհեր են եղել, և մենք մտահոգություններ ունենք, որ սահմանի վրա իրավիճակը կարող է սրվել: Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ և խաղաղ ճանապարհով լուծել այդ միջադեպերը:

ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի չգծանշված հատվածների երկայնքով ցանկացած շարժում կարող է լինել սադրիչ և անտեղի: Մենք մերժում ենք ուժի կիրառումը, որպեսզի կատարվի սահմանի գծանշում, և կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքեր ու դադարեցնել չգծանշված սահմանի ռազմական ամրացումները և ականների տեղադրումը»,- ասել է Ռիկերը: Նա նաև կոչ է արել կողմերին հնարավորինս արագ վերադառնալ սուբստանտիվ բանակցությունների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև քաղաքական կարգավորման: «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ լուծում տալու տարածաշրջանի մարդասիրական կարիքներին: Բայց միայն հակամարտության խաղաղ լուծման պարագայում է, որ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրապես ծաղկել և բարգավաճել»,- ասել է Ռիկերը:

Իր հերթին ամերիկացի մեկ այլ պաշտոնյա հանդես է եկել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու թեմային: ԱՄՆ-ը կշարունակի դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը, երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պարզաբանելով, որ դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակվող լարվածությամբ:

Բաքվին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացվել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ լսումների ժամանակ: Դրանք անցկացվել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգից) հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից, բացառիկ հիմունքներով, շարունակել օժանդակություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական օգնությունը: ԱՄՆ կառավարության գործադիր իշխանությունը մայիսին հրապարակավ հայտարարեց այս որոշման մշակման մասին։ «Մենք պետք է շարունակենք դա դիտարկել», - ասել է Բլինքենը՝ պատասխանելով Մենենդեսին: «Ես ակտիվորեն աշխատել եմ այդ ուղղությամբ: Հատկապես գերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններին փոխգործակցելով՝ իրական կարգավորման նպատակով», -նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նա ձեռնպահ է մնացել այլ մեկնաբանություններից:

Ադրբեջան, ապա Հայաստան ժամանող ամերիկյան պատվիրակությունը անշուշտ երկկողմ հարաբերություններում կստանա այն, ինչ ցանկանում է, սակայն երբեք երկկողմ հարաբերություններում ստացածը չի փոխի նրան «բալանսավորված» քաղաքականությունը: Այսինքն՝ միշտ բոլոր կարևոր հարցերում կմնան «մտահոգված»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4248 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am