ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։
«Միակ խանգարող հանգամանքը դա կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, ըստ որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան։ Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի ունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել արդեն գործնական հարթության մեջ»,-ասել է Ռուդենկոն։