Էրդողանը կայցելի Ադրբեջան
Այս օրերին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մակարդակով քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես ծրագրել և վերականգնման աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ նախատեսվում է պատմամշակութային և հնագիտական հուշարձանների վերականգնումը։ Առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարելիք այցից հետո «Ղարաբաղի վերականգնմանն ուղղված գործունեությունը կակտիվանա»։