Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում անցկացվելիք վարժանքներին
Ադրբեջանական բանակի զինծառայողները կմասնակցեն Anatolian Phoenix-2021 միջազգային զորավարժություններին, որին կմասնակցեն Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողները։ Զորավարժությունները կմեկնարկեն մայիսի 24-ին՝ Թուրքիայի Քոնյա քաղաքում:
Վարժանքները կտևեն մինչև հունիսի 4-ը: