Կապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է. Վահան Իշխանյան

Կապիտուլյանտի իշխանությունը հիմնվում է երկու կատեգորիայի խմբերի վրա՝ տգետների և անհայրենիքների։
Որպեսզի այս բառերը ոչ թե որպես վիրավորոնք, այլ բնութագրում հնչեն, բացատրեմ.
Տգետները
Անձինք որոնք գաղափար չունեն ընդհանրապես թե ինչ է պետությունը, նրա մեջ կոռուպցիայի հնարավորությունը, հասարակական շերտերի հարաբերակցությունները, երկրի տնտեսության առաջընթացի կամ ճգնաժամի պատճառները, հասարակության ներսում գաղափարախոսական հակամարտությունները և այլն։ Մի բան գիտեն միայն՝ կոռուպցիա, թալան, ինչ ձախողում լինում է, կոռուցիայի պատճառով է, կոռուպցիան վերացնես, երկիրը դրախտ կդառնա։
Այս պարզունակ մասսան տեղյակ չի, որ կոռուպցիան բնորոշ է գրեթե բոլոր պետություններին, ՄԱԿ֊ի անդամ 193 պետություններից մատների վրա հաշված մի քանի պետություն կա որտեղ կոռուպցիան մոտեցել է զրոյի` Սկանդինավյան երկրներում, այն էլ երևի վերջին 20-30տարիներին, մյուս բոլոր երկրնրում, որոնց մեջ աշխարհի ամենահզորները՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա և այլն, կոռուպցիայի մեջ ծփում են։ Իհարկե, կոռուպցիան էլ տարբեր բնույթի է, կանադացի բարեկամս, որ պետկան կառույցների հետ է աշխատում, պատմում էր վերին օղակներում հսկա կոռուպցիայի մասին, այնպիսի գումարներ, որոնց համեմատությամբ Հայաստանում կոռուպցիան մանրադրամ է, ու ասում, որ երկրի բնակչության 99տոկոսը, և ավելին տեղյակ էլ չեն։ Իսկ, օրինակ, Հնդկաստանում եղել եմ, աչքովս եմ տեսել, ամեն քայլափոխին կոռուպցիա է ու կաշառք, Հայաստանը Հնդկաստանի համեմատ, սրբերի երկիր է, բայց կոռուպցիան չի խանգարում որ Հնդկաստանը այսօր լինի աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը, կանխատեսում են որ 5-10 տարի անց կանցնի Չինաստանից։
Հայ տգետ զանգվածը տեղյակ չի աշխարհից, և կապիտուլյանը նրանց տգիտությունը հեշտորեն խաղացնում է, ֆռցնելով թե պատերազմում պարտության պատճառը նախկիների կոռուպցիան էր՝ հավատացնելով տգետին որ եթե երեք տարի առաջ կոռուպցիա է եղել մի երկրում, ուրեմն, այդ երկիրը հնարավորություն չունի պատերազմում հաղթելու։
Քանի որ ավելի շատ խոսվում է բանակում կոռուպցիայի մասին, և պարտված հրամանտարը իրեն պատռում է թե բանակը 30տարի թալանելու պատճառով պարտվեց, մի կոռուպցիոն օրինակ ԱՄՆ֊ից. 2015 թվին Պենտագոնը 500 միլիոն դոլար է ծախսել Սիրիայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»ի զինվորական պատրաստության վրա, որի արդյունքում զինավորական պատրաստությունը անցել են ընդամենը 100հոգի, որոնցից միայն մոտ 60 են մասնակցել մարտերի, մի այլ տեղեկությամբ ընդամենը 7 հոգի են կռվել։ Բայց ուղղակի անհնար է պատկերացնել, որ Օբամայից հետո եկող նախագահը՝ Թրամփը ինչ որ բանում ձախողվեր, ասենք Սիրիայում կամ Իրաքում, ու մեղադրեր Օբամային, կամ վարկաբեկեր բանակը։ Հնարավոր չէր, քանի որ այն քաղաքական մշակույթը որտեղ ԱՄՆ֊ի նախագահը գործում է, իր ձախողումը նախկինների վրա բարդելը թուլության, անպատասխանատվության, անկարողության դրսևորում կորակվեր ու այդպիսի մեկը դուրս կնետվեր հասրակական կյանքից որպես ստախոս, անկարող ու լուզեր։ Իշխանության հավակնություն են ունենում հենց այն գործիչները ովքեր նախ գործող իշխանության սխալներն են թվարկում, ապա ընտրողներին հավատացնում, որ հենց իրենք են այն անձինք որ իշխանության գալով շտկելու են այդ սխալները, ու տեղում կվռնդվեն նրանք որ իշխանության փառքն ու բարիքը իրենց պահեն, ձախողումները գցեն ուրիշի վրա։
Ո՞ր երկրի ղեկավարը այդ աստիճան տգետ մասսա կպատկերացնի իր դիմաց, որ իր ձախողման համար մեղադրի նախկին ղեկավարներին։
Տգետը չգիտի նաև ինչ է նշանակում երկրի ղեկավար, ղեկավարի պատասխանտվություն, և նրա տգիտությունը հեշտորեն խաղացնում է կապիտուլյանտը իր ձախողումների համար բոլորին մեղադրելով։
Հայոց պատմությունից օրինակ՝ 1918֊ին Հայաստանի պետություն ընդհանրապես չկար, աղքատ բնիկներ ու սոված, հիվանդ գաղթականներով բնակեցված մի տարածքի պաշտպանության համար մնացել էին ռուսական նահանջած բանակից բեկորներ, որևէ հաշվարկով անհնար էր պատկերացնել թե հնարավոր է կանգնեցնել թուրքական բանակը։ Հայկական վերնախավը պատրաստվում էր նահանջել Սևան։ Իսկ հետո՞, էլ տեղ չկար նահանջելու, երևի ազգովին լճում խեղդվելն էր մնում։ Բայց Արամ Մանուկյանը ընդամենը երկու ամսում կարողացավ չեղածի վրա կազմակերպել պաշտպանություն աշխարհի ամենահզոր բանակներից մեկի դեմ։ Նույնը 1990֊ականներին, Հայաստանը նոր անկախացել էր, բանակ չուներ, իսկ Ադրբեջանը մի քանի անգամ ուժեղ էր՝ Սովետական Միությունից Ադրբեջանին էր մնացել մի քանի անգամ ավելի զինտեխնիկա, սակայն Հայաստանը հաղթեց պատերազմում, նրանք կռվում էին հանուն հայրնիքի և ոչ թե մտքներում ունենալով պարտությունը որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու միջոց, որ պարտության դեպքում էլ Սովետին կամ կոմունիստներին մեղադրեն։
Դե համեմատեք, 1918֊ը և 1993֊ը 2018֊ի հետ, կապիտույլանտը ստացել էր մարտունակ, զինված բանակ ու պետություն, որից հետո էլ երեք տարի կառավարել է այդ պետությունը իր ուզածի պես, ամենաանհեթեթ հանցագործոիւթյուններ իրեն թույլ տալով՝ դատրաններ շրջափակել, Սահմանդրությունը տրորելով ՍԴ դատավորներ հանել, դնել ու ոչ ոք ձեռքը չի բռնել։ Ինքն ու իր թիմն ստացել էին հնարավոր ամեն ինչ երկրի անվտանգությունը ապահովելու համար, սակայն՝ այդ ամբողջը փոշիացրեցին՝ հազարավոր երիտասարդների գլուխը կերան, ու դարավոր բնակավայրեր հանձնեց թշնամուն իրենց տգիտության, անպատասխանվության, անբարոյականության պատճառով, և ավերված հայրենիքից մնացած փոշին կուլ տալով նրա տգետ երկրպագուները նրա շուրջը պար են բռնել։
Անհայրենիքները
Որոշ հայերի հավաքականություն զգացումը այնքան է նոսրացել, որ իր բնակարանի սահմաններից դուրս հայրենիք չեն ճանաչում, հետևաբար, ոչ միայն Արցախի պետականության ավերման, Շուշիի ու Հադութի կորստի համար ցավ չեն ապրում, այլև բուն Հայաստանի հանրապետության սահմաններից ներս Սյունիքում բնակավայրերի ու տարածքների կորստի համար։
Ահա, այս տգետ և անհայրենիքներն են հենց Փաշինյանի հենարանը։
Ինրչպես առաջացան Փաշինյանն ու այս տգիտությունը
1991֊ին Հայաստանը անկախանալով որդեգրեց ազատականությունը՝ լիբերալիզմը։ Որոշ ժամանակ ազատականության դեմ ընդդիմություն էր Կոմկուսը, սակայն Կոմկուսի քատուղար Սերգեյ Բադալյանի մահից հետո, Կոմկուսը թուլացավ, և կորցրեց որևէ դերակատարություն։
Արդյունքում, Հայաստանի ազատականությունը դարձավ պետական գաղափարախոսություն, բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, թե իշխանություն, ազատական էին ու են և նրանց մեջ միակ գաղափարական տարաձայնությունը Արցախի խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում էր և է։
Եթե բոլոր քաղաքական ուժերը՝ թե իշխանություն, թե ընդդիմություն կողմ են պետական ունեցվածքի սեփականաշնորհմանը, ազատ շուկայական հարաբերություններին, միայն մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսությանը, ապա ինչո՞ւմ միմյանց մեղադրեն, մնում է բարոյական մեղադրանքներ հղեն՝ դու սխալ ազատական ես, թալանչի, մարդասպան և այլն։ Իսկ հայտնի է որ բարոյական մեղադրանքների մեջ ամենավարպետը ամենանբարոյականներն են։ Ձեզ ծանոթ չի՞ այն կաթոլիկ հոգևորականի կերպարը, որ Եկեղեցու ետնաբեմում պեդոֆիլիայով է զբաղվում, իսկ կիրակնօրյա պատարագին դուրս է գալիս բեմ ու բարոյախոսում հանել այն աչքը որը կգայթակղվի կամ կտրել այն ձեռքը որ կգայթակղվի։ Բարոյախոսությունը անբարոյականների գլխավոր զենքն է, որով վերահսկում են մարդկանց ու իշխանություն հաստատում տգետ մասսայի վրա։
Ահա, և միմյանց վրա այս բարոյական կրակահրեթերի ծիրում էլ իշխանությունը զավթեց ամենանբարոյական գործիչը. մեկը որ ամեն ինչի ընդունակ է, չունի որևէ բարոյական կամ էթիկական արգելակ, լեզուն ինչ կողմ ասես կպտտվի, ում ասես կզրպարտի։
Սովորաբար որևէ անձ կոռուպցիայի մեջ մտնում է պետական պաշտոն ստանալով, Փաշինյանը կոռուպցիայի մեջ էր թերթի խմբագիր եղած ժամանակ. եթե օլիգարխներից և պաշտոնյաներից շանտաժով փող շորթելը կամ թերթի տպաքանակը սաղացնելը կոռուպցիա չի, ապա շատ ավելի կեղտոտ հանցագործություն է։ Աղասի Եբնոքյանն է գրում. « Մենք մեր Նիկոլին լավ գիտեինք, հոդված էր գրում, գործ էր սարքում այս կամ այն օլիգարխի վրա, հետո գումարը վերցնում էր ու դադարում խոսել այդ սուբյեկտից։ Մեզ թվում էր, թե վարչապետ դառնալով՝ նա ավելի մեծ խնդիրներ է դնում։ Թե ինչ խնդիրներ՝ չէինք կարողանում հասկանալ։ Հիմա հասկացանք՝ նա նորից նույն գործն է անում, ուղղակի ավելի մեծ մասշտաբով»։
Այդ բարոյախոսական քաղաքականության մթնոլորտում էլ ձևավորվեց այն տգետ մասսան, որ աշխարհից բեխաբար, քաղաքական բառապաշարը սահմանփակվում է թալանչի ու կոռուպցիա բառերով, ու որին լավ իշխում է կապիտուլյանտը։

Վահան Իշխանյանի գրառումը

դիտվել է 2297 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am