Արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով համապարփակ դասախոսությունների շարք՝ Գերմանիայի Հալլեի համալսարանի հայագիտական կենտրոնում

2021 թ.-ի ապրիլի 20-ից մինչև հուլիսի 27-ը, Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանին առընթեր «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար` դոկտոր-պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանի նախաձեռնությամբ ՝ «Քրիստոնյա Արևելք և Բյուզանդիա» սեմինարի շրջանակում մեկնարկել է թվային դասախոսությունների շարք` «Ղարաբաղի/Արցախի 44 օրերը. հակամարտության համապարփակ ներկայացում Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջանի վերաբերյալ» թեմայով:
Ողջ ամառային կիսամյակի ընթացքում, դասախոսություններով և գիտական զեկույցներով հանդես կգան արևելագիտության, հայագիտության, կովկասագիտության, քաղաքագիտության, իրավունքի, էթնոլոգիայի, արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների, հնագիտության, պատմության, բանասիրության և աստվածաբանության բնագավառների փորձագետներ, հեղինակավոր գիտնականներ, պրոֆեսորներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ Գերմանիայից և արտերկրի այլ գիտահետազոտական կենտրոններից:
Իրենց դասախոսություններում նրանք կապահովեն Արցախի չճանաչված հանրապետության վերաբերյալ ամբողջական անդրադարձը անցյալում և ներկայում, այդ թվում հետևյալ թեմատիկ ընդգրկումներով՝ 44-օրյա պատերազմի ներքին և արտաքին հետևանքները (ԱՀ Արտաքին Գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյան/Ստեփանակերտ), Գերմանական դիվանագիտության դերը Արցախի հակամարտության կարգավորման գործում (Հարություն Գրիգորյան/Պոտսդամ), Հայկական ժառանգության ոչնչացումը Նախիջևանում` (Սիմոն Մաղակյան /ԱՄՆ, Դենվեր), Բազելի առաքելությունը Արցախի` Շուշի մշակութային մայրաքաղաքում(պրոֆ. Րաֆֆի Խ.Գազեր/Էրլանգեն), ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը և գործառույթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու ձախողված փորձում(պրոֆ. Հանս-Յոխեն Շմիդթ/Բեռլին), Արցախը անտիկ դարաշրջանում և միջնադարում (պրոֆ.Քրիստիան Աննեգրեթ Պլոնթկե-Լյունինգ/Յենա), Կովկասյան ալբանացիները և նրանց լեզուն (պրոֆ. Յոստ Գիփփերթ /Ֆրանկֆուրտ), Օսմանյան հայերի ցեղասպանությունը 1915/16 և հայերի վիճակը Արցախում, Լեռնային Ղարաբաղը 2020 թվականից հետո ( դոկտ. Էլկե Հարթմանն, Բեռլին), Իրավիճակը Հարավային Կովկասում ` Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից (ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան/Բեռլին), Թուրքիան ՝ որպես ղարաբաղյան պատերազմի երրորդ կողմ՝ նախապատմություն, գործընթացներ, հեռանկարներ( դոկտ. Րաֆֆի Քանթյան /Հաննովեր), Հակամարտության իրավական ասպեկտները. Լեռնային Ղարաբաղի անջատման օրինականությունը (դոկտ. Սարա Բաբայան/Համբուրգ), Ինչու՞ դիվանագիտությունը ձախողվեց և պատերազմը հաջողվեց Արցախյան հակամարտության մեջ (Ժիրայր Լիպարիտյան/Միչիգան), Արցախի ընկալումը ժամանակակից արվեստում(Արչի Գալենց/Բեռլին):

Պետք է ընդգծել, որ նման թեմատիկ շեշտադրումներով դասախոսությունների մեկնարկը հատկապես կարևորվում է այն հանգամանքով, որ տեղի է ունենում Եվրոպայի սրտում՝ կենտրոնական Գերմանիայում, որտեղ Արցախյան հակամարտությունն այսօր չափազանց մեծ կարիք ունի միջազգային լուսաբանման, ոչ միայն տարածման ու արձագանքների, այլև ուսումնասիրության ծավալի ընդլայնման առումներով։ Արցախում տեղի ունեցողը գլոբալ հարց է և գլոբալ խնդրի շատ էական դրսևորում, միջազգային մեծ տեղաշարժերի նոր փուլ։ Արցախի հարցի միջազգային քննարկումը անպայման արձագանք է գտնելու համաշխարհային նոր դրսևորումներում։
Նշենք նաև, որ Հալլեի համալսարանը գերմանական միակ համալսարանն է, որտեղ գործում է արտակարգ կամ արտապլանային հայագիտական ամբիոն: Վերջինիս կից Մեսրոպ Մաշտոցի անվան` «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որն ունի արդեն 23 տարվա պատմություն, իր գործունեության ընթացքում բավականին լրջորեն ուսումնասիրել է մեր լեզուն, պատմությունն ու կրոնը, իրականացրել բազմաթիվ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր՝ նպաստելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայագիտության տարածման և ամրապնդման ազգապահպան գործունեությանը:
https://www.christlicherorient.uni-halle.de/

Մամուլի հաղորդագրություն
Աննա Վարդանյան, Երևան-Հալլե

դիտվել է 305 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am