Մերժված առաջարկների հետքերով. ինչ խնդիր է լուծում Տեր-Պետրոսյանը

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հանրայնացված առաջարկի վերաբերյալ երեկ հավելյալ տեղեկատվություն է հրապարակել: Հիշեցնենք, որ օրերս նա հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին համատեղ դաշինքով ընտրությունների գնալու առաջարկ է արել մարտի 25-ին Արցախի եւ ՀՀ նախկին նախագահների հայտնի հանդիպմանը, սակայն Քոչարյանից մերժում է ստացել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ առաջարկը Քոչարյանին եղել է միջնորդավորված՝ Բակո Սահակյանի միջոցով եւ երկրորդ նախագահը կտրուկ մերժել է, այլ կերպ ասած՝ դրան հաջորդող հանդիպումը չի կայացել այդ առաջարկը քննարկելու համար: 

Երեկ Տեր-Պետրոսյանը գաղտնազերծեց, որ մայիսի մեկին հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ, նույնաբովանդակ առաջարկ արել, որին կհաջորդեր հայտարարություն, հրապարակել էր նաեւ հայտարարության տեքստը, սակայն Սերժ Սարգսյանը եւս մերժել է իրեն: Ինչպես եւ սպասվում էր՝ Սարգսյանն արձագանքեց առաջին նախագահի հայտարարությանը՝ ընդգծելով, որ առաջին անգամ է տեսնում հայտարարության այդ տեքստը, իսկ առաջարկը մերժել է ընդգծելով, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում: Տեր-Պետրոսյանի առաջին հայտարարությունն, ինչպես հայտնի է բուռն քննարկումների ենթարկվեց, տարբեր գնահատականներ հնչեցին, սակայն դա չխանգարեց նրան, որով հանդես գալ:

Իհարկե, առաջին նախագահի առաջարկն անվիճելի է, որ պետականամետ է, բխում է ՀՀ շահերից եւ եթե սկուտեղին հայրենիքն ու նրա փրկությունն է, անշուշտ, պետք էր մի կողմ դնել բոլոր ամբիցիաներն ու տարաձայնությունները, բայց երբ այն մերժվել է երկու նախագահների կողմից, հարց է առաջանում՝ եւ ուրեմն ինչ խնդիր է լուծում առաջին նախագահը` իր մերժված առաջարկները հանրայնացնելով: Տեր–Պետրոսյանը, այդպիսի հայտարարություն անելով, նախ փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից՝ փորձելով ցույց տալ, թե որքան է ինքը ցանկանում Նիկոլի հեռացումը, որ պատրաստ է մի կողմ դնել տարաձայնությունները նախկին նախագահների հետ եւ միասնական ջանքերով հեռացնել ռեժիմին: Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ չնայած հետպատերազմական շրջանում Նիկոլ Փաշինյանին ուղղված իր անողոք քննադատական հայտարարությունների, միեւնույն է հանրության լայն շերտերի մոտ կա ընկալում, որ Նիկոլ Փաշինյանը նրա հոգեզավակն է, գաղափարական միեւնույն գծի կրողը: Երկուսն էլ թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գծի կրողներն են, երկուսի համար էլ Արցախը եղել է բեռ եւ Հայաստանի զարգացման միակ խոչընդոտը եւ երկուսն էլ չեն եղել ոչմիթիզական, այլ ճիշտ հակառակը՝ տարածքները վերադարձնելու ջատագովներ էին: Սակայն Տեր-Պետրոսյանը միեւնույն ժամանակ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ կիսել արյան պատասխանատվությունը, քանզի ինքը այդ ամենին ձգտում էր խաղաղ ճանապարհով: Գաղափարական գծի ընդհանրության պատճառով էր նաեւ, որ հեղափոխությունից հետո առաջին նախագահը երբեմն հրապարակային, երբեմն լռելյան աջակցում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Իսկ այսօր քանի որ իրավիճակը բոլորովին այլ է, Արցախի հարցը արյունոտ ճանապարհով է անցել, Տեր-Պետրոսյանը թերեւս խնդիր ունի տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, այս հայտարարություններով ցույց տալ, թե որքան է ուզում երկիրն ազատել Նիկոլ Փաշինյանից: Մյուս խնդիրը, որ փորձում է լուծել իր առաջարկները հանրայնացնելով, թերեւս այն է, որ Տեր-Պետրոսյանը նախապես փորձում է Նիկոլ Փաշինյանի հնարավոր հաղթանակի մեղքը դնել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա, ովքեր, ըստ Տեր-Պետրոսյանի տրամաբանության, չհամաձայնեցին դիրքավորել պետության շահի տեսանկյունից, այլ գնացին իշխանությունը վերցնելու ետեւից:

Սակայն այստեղ հարց է առաջանում, եթե ինչպես առաջին նախագահն է ասում, համատեղ ջանքերով է հնարավոր Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ինչն էր խանգարում իրեն միանալ Հայրենիքի փրկության շարժմանը, այլ ոչ թե երբեմն հարվածեր պայքարի մարտիկներին՝ զգուշացնելով, թե երկիրը տանում են քաղաքացիական պատերազմի: Հետեւաբար այս տեսանկյունից նա էլ ունի իր մեղքի բաժինքը: Երրորդ պատճառը, թերեւս, այն է, որ Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունները նախեւառաջ սեփական թիմի համար են, գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ը ֆինանսական ոչ այնքան բարվոք կացության մեջ է եւ, ըստ մամուլի տեղեկատվության, երկմտում է ընտրություններին մասնակցելու հարցում: Իսկ այս հայտարարություններով ու պատասխան արձագանքներով նա թիմին կբացատրի, որ իրենք իվիճակի չեն միայնակ գնալ ընտրություններին, ինքը թեպետ ամեն ինչ արել է հակառակի համար, բայց հաջողության չի հասել, ուստի ճիշտը չմասնակցելն է:

Անի Սահակյան

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am