Ոչ թե պաշտպանության, այլ` փորձանքի նախարար

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։
Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։

Պաշտպանության նախարարությունից ի պատասխան պատգամավորների գրության՝ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցով չի զբաղվում, ուստի պատգամավորների առաջարկած հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար։
Ինչ է ստացվում, ստացվում է այն, որ պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի դեմս իր դեկորատիվ նախարարի, ոչ այնքան պաշտպանության, որքան փորձանքի առաքելություն է իրականացնում: Մեր զինվորներին բրախում է սահման, որտեղից նրանք գերի են ընկնում Ադրբեջանին, իսկ ինքը հայտարարում է, թե գերիների հարցով չի զբաղվում, ավելին` ձեռքերները չորով լվանում է խնդրից: Եթե ոչ բանակի եւ հատկապես առաջնագծի վերազինմամբ է զբաղվում, ու մենք տեսնում ենք, թե ինչ սոսկալի պայմաններում են մեր զինծառայողները պահում պատերազմից հետո առաջացած առաջնագիծը, մեր դիրքերը, ոչ զորամաս ունեն, ոչ նորմալ պայմաններ եւ ապաստանում են խարխուլ վրանների տակ, ոչ գերիների հարցով է զբաղվում, ուրեմն ինչին է պետք այդ կառույցը:

Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Պաշտպանության նախարարությունն իրեն պատասխանատու չի՞ համարում կատարվածում:
Ադրբեջանում գերեվարված անձինք՝ ժամկետային, պահեստազորային, թե կամավորական, պետք է առաջնային գտնվեն ձեր ուշադրության ներքո, քանզի ձեր փնթի եւ անկազմակերպ աշխատանքնաների արդյունքում է, որ մեր քաղաքացիները տարբեր հանգամանքներում գերեվարվել են։
Իսկ ՊՆ-ն իրեն այնքան անհոգ եւ անպատասխանատու է զգում, որ նույնիսկ պատգամավորների հանդիպման առաջարկն է մերժում։
Մի քանի օր առաջ էլ Արավուս գյուղի հովվի հայտնի դեպքի առթիվ, որին ադրբեջանցի զինծառայողները քաշքշել էին, պաշտպանության նախարարի աթոռը զբաղենող Վաղարշակ Հարությունյանն անվրդով մեղքը գցեց հովվի վրա, մոտ է գտնվել ադրբեջանական դիրքերին, ինչի պատճառով էլ քաշքշուկ է հրարվել:
Միգուցե Վաղարշակ Հարությունյանը մի ձեռնարկ գրի սահմանամերձ կովերի եւ մնացած կենդանիների համար, կամ անձամբ գնա եւ կենդանիներին սովորեցնի, որ չի կարելի մոտենալ ադրբեջանական դիրքերին, այս մարդն այն կարգի անադեկվատ է, որ մոռացել է իրենց շնորհիվ այդ մարդկանց տներն արդեն իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում են, այդ մարդիկ իրենց ուժերով ամեն օր տարաբնույթ բանակցությունների մեջ են ադրբեջանցիների հետ՝ արտ անելու, անասուններ արածացնելու, իրենց գյուղում հանգիստ քայլելու համար։

Անի Սահակյան

դիտվել է 4059 անգամ
Լրահոս
Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am