Թուրքական ռազմաբազա Ջավախքո՞ւմ. Անկարայի ու Բաքվի վրացական ապտակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ պաշտոնական մեկօրյա այցով ժամանել էր Ադրբեջան: Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել էր Ադրբեջանի փոխվարչապետը: Ղարիբաշվիլիի առաջին հանդիպումն երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ էր: Նա Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Թբիլիսի նրան հարմար ցանկացած ժամանակ, նաև նշել է, որ Վրաստանը պատրաստվում է շարունակել համատեղ ծրագրերն Ադրբեջանի հետ, որոնք էլ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները:

Ադրբեջանի նախագահն ասել է, թե երկու երկրները համատեղ էներգետիկ և տրանսպորտային ծրագրեր իրականացնելու լավ պատմություն ունեն: «Նրանք փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: Առանց մեր երկու երկրների միջև ուժեղ գործընկերության այդ ծրագրերի իրականացումը հնարավոր չէր լինի», - ասել է Ալիևը և Վրաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար: «Այդ նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման և համագործակցության համար», - հավելել է Ալիևը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ խոշոր ներդրողներից մեկը Վրաստանի տնտեսությունում, ադրբեջանական ավելի շատ ընկերություններ են ցանկանում աշխատել Վրաստանում, և համոզմունք հայտնել, որ դա տեղի կունենա:

Վրաստանի պատվիրակության կազմում է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Նա Թվիթերում գրել է, թե հնարավորություն է ունեցել հանդիպել ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել մի շարք կարևոր հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանի անվտանգությունը, վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը և հետագա համագործակցության հեռանկարները: «Թուրան» գործակալությունը նշում է, որ Վրաստանը և Ադրբեջանը առևտրատնտեսական սերտ կապեր ունեն. Ադրբեջանը կարևոր ներդրողներից մեկն է Վրաստանում և բնական գազի մատակարարողը: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով` 2020-ին այստեղից Վրաստան է արտահանվել ավելի քան 460 միլիոն դոլարի ապրանք:

Վրաց-ադրբեջանական հարաբերություններում ամենակնճռոտ հարցը, ինչպես հայտնի է, Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի սահմանագծումն է: Երկու երկրների սահմանին ընկած վանական այս համալիրի տարածքի մի մասը, նաև աղոթատեղիներ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Վերջերս Վրաստանում քննարկման առարկա էր դարձել, թե որ թվականի քարտեզով է որոշվել պետական սահմանը: Պնդումներ կան, որ հին քարտեզով վանական համալիրն ամբողջությամբ գտնվում է Վրաստանի տարածքում: Այս վարկածի կողմնակիցները պնդում են, թե նախկին նախագահ Սաակաշվիլիի օրոք վրացական կողմն անհարկի զիջումների է գնացել Ադրբեջանին:
Վրաստանի վարչապետի երկվա հանդիպումներից հետո առանձնապես առատ տեղեկություններ չկան:

Վրաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի ուշադրությունը խիստ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ Անկարան ու Թբիլիսին ունեն հեռահար նպատակներ:
Վերջերս տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան: Ժամկետները դեռևս հայտնի չեն: Վրացական Առաջին ալիքին Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանն է այդ տեղեկությունը հայտնել: Դիվանագետը նշել է, որ Էրդողանի այցը Վրաստան պլանավորվել էր դեռևս 2018-ին: Այժմ թուրքական կողմը Թուրքիայի նախագահի Վրաստան այցի ամսաթիվը համաձայնեցվում է Վրաստանի կառավարության հետ: «Հուսով եմ, որ դա հնարավոր կլինի մոտ ապագայում»,- ասել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Յազգանը:

Յազգանը պարզաբանել է. «Երբ 2018-ին Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան ժամանել էր Թուրքիա, բանակցությունների ընթացքում համաձայնեցվել էր, որ Թուրքիայում պետք է անցկացվի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցեին Թուրքիայի և Վրաստանի կառավարության անդամները, դրանից հետո նախագահ Էրդողանը պետք է գարնանը այցելեր Վրաստան, բայց սկսվեց համավարակը, և ամեն ինչ փակվեց: Այժմ մենք փորձում ենք պայմանավորվել ամսաթվի շուրջ և սպասում ենք Վրաստանի կառավարությանը և նրանց ժամանակացույցին: Ես դեռ չգիտեմ, թե երբ է տեղի ունենալու այս հանդիպումը, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե իմ երկրի նախագահը հնարավորինս շուտ ժամանի Վրաստան, քանի որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը շարունակվում է: Էրդողանը կայցելի Վրաստան, նա այդ մասին ասել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, բայց նախ անհրաժեշտ է պայմանավորվել ամսաթվի վերաբերյալ: Հուսով եմ, որ դա հնարավոր կլինի առաջիկայում»:

Վերջերս կայացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Թբիլիսի, որտեղ նա մեծ ընդունելության արժանացավ, և հիմա հատկապես Թուրքիայի նախագահի առաջիկա հնարավոր այցի ֆոնին՝ կարևոր է հասկանալ, թե՞ ինչ հիմքեր կան մի թեմայի շուրջ շրջանառվող քննարկումների վերաբերյալ:

Խոսքը վերաբերում է Վրաստանում Թուրքական ռազմաբազա հիմնելու ասեկոսեներին: Վերջերս հայկական մամուլում ակտիվորեն քննարկվել են Վրաստանում թուրքական ռազմաբազա կառուցելու մասին տեղեկությունները։ Ըստ դրանց՝ Թուրքիան Ջավախքում պատրաստվում է կառուցել ավիաբազա, որը կարող է օգտագործել ավելի կարճ ճանապարհով Ադրբեջանի ռազմական բազաներ հասնելու համար։

Թուրքիայի՝ Ջավախքում և Մառնեուլիում կառուցվելիք ռազմաբազաների մասին խոսակցությունները կրկին տարածվեցին դեռ 2020թ. աշնանը՝ մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում՝ սկզբնական շրջանում հիմնականում ռուսական լրատվամիջոցներին հղում անելով։

Որևէ պաշտոնական տեղեկություն չկա այս առթիվ, բայցև չկան պաշտոնական հերքումներ, որ նման բան չի կարող տեղի ունենալ:

Ի վերջո, նման խոսակցություններ վաղուց են պարբերաբար շրջանառվել: Մեկընդմիշտ պետք է հասկանալ՝ պաշտոնական կարո՞ղ է վրացահայությանը նման տհաճ «անակնկալ» մատուցել՝ հերթական անգամ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4128 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am