Ցեղասպանություն՝ ամերիկահայերին, Ալիևին՝ հայերին բնաջնջելու «OK»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին ազդակ տվեց, որ այն ոչ մի հետևանքի չի բախվի, այլ կպարգևատրվի՝ մի քանի հարյուր ռազմագերիների պահելու համար այն օրից, երբ նրանք պետք է ազատ արձակված լինեին, National Interest-ում գրել է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող, հանրահայտ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

Նա անդրադառնում է թեմային, որ ԱՄՆ-ի հայերը և հայկական սփյուռքը նշեցին նախագահ Ջո Բայդենի կողմից Անատոլիայի հայ բնակչության դեմ Օսմանյան դարաշրջանի ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Բայց հայերի տոնը կարճ տևեց: «Ընդամենը երկու օր անց, հայերը և ԱՄՆ Կոնգրեսը ոչ թե Պետդեպարտամենտից, այլ ավելի շուտ ադրբեջանական լրատվամիջոցներից իմացան, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանել է «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ բանաձևը`Ադրբեջանին ռազմական շարունակական աջակցություն տրամադրելու հնարավորություն տալով՝ հակառակ օրենքի տառին և ոգուն: Այս քայլը ներկայացնում է Պետդեպարտամենտի ցինիզմը վատթարագույն պայմաններում և, երկու կողմերին էլ հանգստացնելու փոխարեն, վստահությունը կարյունահոսի, ավելի կնվազեցնի ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում և իրականում կարող է մեծացնել նոր հակամարտության հավանականությունը»,-գրում է Ռուբինը:

Ռուբինն անդրադառնում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների կողմից ներկայացվող պատճառաբանություններին։ Գրում է, որ որոշ գիտնականներ և արտաքին քաղաքականության մասնագետներ այս քննարկումները մի կողմ դրեցին և պարզապես պնդում էին, որ ԱՄՆ-ին պետք է Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես Ռուսաստանի դեմ պատվար: Ըստ նրանց, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Սակայն, ինչպես գրում է Ռուբինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան բազմիցս փոխզիջման է ենթարկել ամերիկյան շահերը Ռուսաստանի (և Իրանի) նկատմամբ: Մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը: «Իհարկե, որևէ ողջամիտ չափանիշով՝ պատմական ճշգրտությամբ, բարոյականությամբ կամ ռեալիզմով, Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարացված էր, իսկ 907-րդ բանաձևից հրաժարո՞ւմը»,-գրում է Ռուբինը: 

«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ մասը սահմանում է, որ ԱՄՆ-ի օգնությունը «հնարավոր չէ տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի որոշել, և այդպիսով չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում բոլոր շրջափակումները և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի այլ ագրեսիվ գործածությունները դադարեցնելու համար»: Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին, Կոնգրեսը փոփոխություն կատարեց Ազատության աջակցության մասին օրենքում`թույլ տալով հրաժարվել 907-րդ բաժնից: Փոփոխությունը պահանջում էր, որ Պետդեպարտամենտի նշանակված պաշտոնյան հաներ Ադրբեջանի նկատմամբ արգելքը, եթե «անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար, անհրաժեշտ է միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ-ի զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար, կարևոր է Ադրբեջանի սահմանի անվտանգության համար. և չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելուն կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

«Ադրբեջանի և Թուրքիայի անակնկալ հարձակումը սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա, անկասկած խոչընդոտում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին», ըստ «Պանորամա»-ի, շարունակել է հեղինակը: Նա մատնանշում է, որ Ալիևը հերքեց հետագա բանակցությունների գաղափարը տարածքային վերագրավումից հետո, իսկ հետո ադրբեջանական հեռուստատեսությամբ նսեմացրեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահներին, որոնք պատասխանատու են խնդրի դիվանագիտական լուծման բանակցությունների համար: Ավելի հստակ խախտում չէր կարող լինել: Իմաստ չունի նաև Ադրբեջանը որպես հակաահաբեկչական կենտրոն ընդունելու իրատեսական ցանկությունը՝ հաշվի առնելով Ալիևի կողմից սիրիացի վարձկաններին ընդունելն ու օգտագործելը, որոնցից ոմանք կռվում էին Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումների կամ Իսլամական պետության համար:

Գուցե Պետդեպարտամենտի շրջանակներում դիվանագետները պնդում են, որ հրաժարվել 907-րդ բաժնից և շարունակել օտարերկրյա օգնությունն ու ռազմական օգնությունն անհրաժեշտ են Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ պահելու համար: Մի կողմ դրած ԱՄՆ օրենսդրության խախտումը և Կոնգրեսի հասցեին վիրավորանքը: Իրականում, Բլինքենի կողմից արգելքի հանումը նպաստում է ապագա դիվանագիտության խափանմանը, որովհետև դրանով սահմանվում է նոր չափանիշ, որը Ադրբեջանը կարող է ակնկալել գործել՝ առանց հետևանքների, եթե նրանք սպանում են ավելի քան յոթ հազար մարդ և միայն մի քանի հարյուր հազար են տեղահանում:

Բացի այդ, Բլինքենն ազդակ է տալիս Ադրբեջանին, որ այն ոչ մի հետևանքների չի բախվի, այլ պարգև կստանա, մի քանի հարյուր ռազմագերիներ պահելու համար։ Փաստորեն, այն, ինչ արեցին Բլինքենն ու նրա կովկասյան թիմը, դա խեղաթյուրելն է դիվանագիտության հնարավորությունը և պարգևատրում են ահաբեկչությունն ու պատանդ վերցնելը: Բլինքենը, մի հարվածով, ոչ միայն թուլացրեց բարոյական հստակությունը և մարդու իրավունքների շեշտադրումը՝ կապված Հայոց ցեղասպանության բանաձևի հետ, այլ նաև ազդակ տվեց ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին և այլ ագրեսորներին, որ պետդեպարտամենտը ոչինչ չարժե, իսկ ԱՄՆ օրենսդրությունն անիմաստ է։ Բարոյական համարժեքությունը բարդ չէ: Աշխարհում Միացյալ Նահանգների դիրքի համար դա կարող է աղետալի լինել»,-գրում է Ռուբինը։

Ամերիկյան քաղաքականության վերաբերյալ օտարերկրյա հեղինակի շարադրանքի հիմնական մտքերի մասին դեռ Բայդենի ճանաչումից անմիջապես հետո «Հայելին» զգուշացրել էր, որ Վաշինգտոնի կողմից տեղի է ունենում՝ Հայոց Ցեղասպանություն՝ հայերին, ամերիկյան զենք ու ագրեսիայի թույլտվություն՝ Ադրբեջանին կործանարար գործարքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3310 անգամ
Լրահոս
«Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am