Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից տեղեկություններ արտահոսե՞լ են Ադրբեջան. Politik.am

Այսօր էլ շատերի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում տիրապետում էր Արցախի բանակի մասին հնարավոր բոլոր տեղեկություններին: Շատերը խոսում են դավաճանության մասին և տարբեր առաջարկներ առաջ քաշում, գրում է Politik.am-ը:

Արցախի բանակի մասին առկա տեղեկությունները կարող էին լինել ԱԱԾ-ում, բայց դժվար է պատկերացնել, որ այդ կառուցից նման արտահոսք կարող էր լինել: Բանակի մասին աննախադեպ մեծ ծավալի տեղեկատվություն կար նաև ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը իշխանափոխությունից հետո իրականացնում էր նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի գործառույթները: Այս հանձնաժողովը հնարավորություն էր ստացել տիրապետել ամենաանահասանելի գաղտնի տեղեկություններին անգամ:

Այս ընթացքում ապացուցվել է, որ հանձանժողովից կարող են փաստաթղթեր արտահոսել: 2020 թվականին, պատերազմից 19 օր առաջ, Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:

Հետաքրքիր է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի արձանագրությունը հայտնվել էր մի մարդու ձեռքին` ում ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ է։ Այս արձանագրությունների արտահոսքի մասով ևս ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Եթե հաստատվի տեղեկատվությունը, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանն այլևս պետական գաղտնիք պահպանելու ունակ երկիր չէ ու պետության համար ամենակարևոր տեղեկությունները կարող են հայտնվել ցանկացած պատահական անցորդի ձեռքում, իսկ եթե չհաստատվի տեղեկատվությունը, ապա իշխանությունները պետք է կամք ունենան մեկ անգամ պատժելու կեղծիքների գեներատոր Արման Բաբաջանյանին, որն իր ներկայությամբ թունավորում է քաղաքական դաշտը։

Այս միջադեպից հետո իրավապահ կառույցները որևէ գործողություն չարեցին պարզելու համար, թե որտեղից նշված անձին հասանելիություն գաղտնի փաստաթղթերին։ Ու հիմա, երբ տարբեր վարկածներ են հնչում Ադրբեջանին հասած տեղեկությունների մասին, պետք է ուշադրության արժանանա նաև վարկածը, ըստ որի Ադրբեջանին տեղեկություններ կարող էին հասնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստաթղթերի արտահոսքի արդյունքում: Մենք իհարեկ որևէ պնդում չենք անում, բայց առնվազն կասկածելու իրավունք ունենք և այդ կասկածելու տեղիքը տվել են հենց իշխանությունները՝ Արման Բաբաջանյանի թիմակցին պատասխանատվության չկանչելով:

դիտվել է 746 անգամ
Լրահոս
ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am