Դավաճանը բուծողին է խայթում, օձը՝ տաքացնողին

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդդիմադիր քաղաքական գործունեության արդյունքում երկու անգամ փորձել է անել իշխանափոխություն, կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008 թվականի ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել, երկրորդը եղել է

բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք, թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և անել ավազակապետական հեղափոխություն: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որով նա ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել էր ընտրությանը մասնակցել մեկ դաշինքով։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված իր առաջարկի հանրայնացումը առաջին նախագահը բացատրել էր համոզմունքով, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները։

«Մի երկու տերմին էլ կա, որ ես ուղղակի իմ կարգավիճակի բերումով չեմ օգտագործում, բայց կռահեցիք ավազակապետականի շարունակությունը: Գիտեք, ես մտածեցի, որ մարդիկ կային, որ 1997-1998 թվականներից պնդում էին, որ սա թատրոն է, խաղ են այս քաղաքական գործընթացները և այլն: Հիմա այս խոսակցությունները, ենթադրում եմ, ավելի կակտիվանան, և այդպես պնդող մարդիկ կասեն նաև իմ և ոչ միայն իմ երեսով կտան ու կասեն՝ տեսաք, բա որ էն ժամանակ ասում էինք՝ այս ամենը թատրոն է, իզուր գնացիք էդ ամեն ինչի մեջ մտաք: Միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը փաստորեն ոմանց ջանքերով խափանվել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի։

Նա նաև հստակ ակնարկել է, թե Մարտի 1-ի զոհերին առաջին նախագահը դավաճանել է, եթե պատրաստ է համագործակցել երկրորդ նախագահի հետ։ Այս աստիճանի կարճ ու քաղաքական հիշողությամբ տգետ վերլուծություն կարող էր ներկայացնել միայն հայրենադավ Նիկոլ Փաշինյանը, որը փաստորեն Տեր-Պետրոսյանին մեղադրում է չստացված հեղափոխությունների համար։ Նիկոլ Փաշինյանը երևի մոռացել է, որ ինքը 2008 թվականի Մատի 1-ի չստացված հեղափոխության մոդերատորներից մեկն է եղել։ Այն ժամանակ Նիկոլի համար մեծագույն պատիվ էր ստանալ Լևոն Տեր-Պետրոսյանի թույլտվությունը՝ Ազատության հրապարակում միտինգ վարելու կամ մի քանի րոպեանոց ելույթ ունենալու համար։ Նիկոլի հիշողությունը կարճ է, բայց մենք ապրել ենք այս երկրում և լավ գիտենք, որ Մարտի 1-ի չստացված հեղափոխությունը դարձավ Նիկոլ Փաշինյան հեղափոխական կապիտուլյանտի քաղաքական կենսագրության հիմնաքարը։

Մարտի 1-ի քաղաքական կապիտալի նյութականացումը 2018 թվականի իշխանափոխությունն էր։ Չլիներ Մարտի 1-ը՝ Նիկոլ Փաշինյանը ամենավառ երազում անգամ հեղափոխության առաջնորդ և վարչապետ դառնալու շանս չէր ունենա։ Ճակատագրի այս նվերի համար Փաշինյանը ցմահ պետք է երախտապարտ լինի Լևոն Տեր-Պետրոսյանին, որի մեծահոգության շնորհիվ ինքն առաջաին անգամ ՀԱԿ-ի ցուցակով հայտնվեց խորհրդարանում և ընդհանրապես տեղ գտավ քաղաքական համակարգում։ Առանց 2008 թվականի չստացված հեղափոխության՝ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչ պարզապես գոյություն չունի։ Ինչ վերաբերում է բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, դրա իրականացումը Լևոն Տեր-Պետրոսյանը ծրագրում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ։ Այդ հեղափոխությունն ավարտվեց Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռացմամբ։

Բայց հիմա նույն բանը անելու մտադրություն ունի նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն մի տարբերությամբ՝ ոչ թե բուրժուադեմոկրատական, այլ բոլշևիկյան հեղափոխություն, որտեղ աղքատներն ատում են հարուստներին և անվերջ երազում, որ առաջնորդը նրանց միլիոնները կխլի և կնվիրի իրենց։ Բոլոր կողմերին անխուսափելի հիասթափություն է սպասվում։ Ամենամեծ զավեշտն ու ցինզմը <<ավազակեպտության հեղափոխություն>> բնորոշումն է։ Նիկոլ Փաշինյանի համար միանգամայն նորմալ է համագործակցել Ալիևի և Էրդողանի հետ։ Բայց երբ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է համագործակցություն ՀՀ նախկին նախագահների հետ, Նիկոլը նրան մեղադրում է ավազակեպետության մաս կազմելու մեջ։ Իսկապես՝ 'чем черт не шутит, когда бог спит: Հայ ժողովուրդն իսկապես երբեք չի ներելու Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանի նման ազգակործան պատուհաս բուծելու համար։


Հայկ Դավթյան

Հ․Գ․ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժել են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտահերթ ընտրությանը միասնական դաշինքով մասնակցելու առաջարկը։

դիտվել է 17835 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am