Ռուբեն Վարդանյանը լռում է կարեւորի մասին

Մեկնարկել է The Future Armenian (Ապագա հայկականը) հանրային նախաձեռնությունը։ Ռուբեն Վարդանյանը, որը հանդիսանում է նախաձեռնող խմբի անդամներից մեկը, մայիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասն ներկայացրել է, թե որոնք են այս նախաձեռնության նպատակները։ Վարդանյանը, խոսելով հետպատերազմյան Հայաստանում առկա բացասական մթնոլորտի, քաղաքական լարված հարաբերությունների, հանրության շրջանում առաջացած հիասթափության ու հասարակության պառակտվածության մասին, այս դժվարին իրավիճակում կարևորել է առաջին հերթին ազգովի համախմբվելու անհարժեշտությունը։ Ասել, որ այս փուլում պետք է միասնական լինել ու միահամուռ պայքարել ուժեղ, կայացած հայրենիք ունենալու համար, որի հետ հաշվի կնստեն ինչպես դաշնակից, այնպես էլ հակառակորդ երկրները։ Իսկ մինչ այդ նախ պետք է խմբավորել բոլոր խնդիրները, ապա մտածել դրանց լուծման մասին։

Վարդանյանի խոսքով՝ հենց այս ամենն էր մոտիվացիան, որ միմյանց շուրջ հավաքեց այնպիսի մարդկանց, որոնք կարող են ու ցանկանում են անել հնարավորն ու անհնարինը երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար։ Նա շեշտել է, որ անցել են մեկ անձանց, այսպես կոչված փրկիչների ժամանակները եւ խնդիրների լուծումը միասնական ու համակարգային մոբիլիզացիա է պահանջում: Եւ որ 2021 թվականը պետք է դարձնել Հայաստանի համար լայն հնարավորությունների ու հզորացման պատուհան: Շեշտել է, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական չէ, բայցեւայնպես հաղորդավարի դիտարկումներին տեղի տալով՝ ընդունել, որ լավ էլ քաղաքական են, քանի որ խոսք է գնում երկրի ապագա մոդելի, Հայաստանի առաջիկա 20 տարվա զարգացման տեսլականի մասին:

Նշել է, որ ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, և որին արդեն միացել են 700 հոգի: Վարդանյանի կտրուկ տրանսֆորմացիան փրկիչների հարցով հատկապես ուշագրավ է հեղափոխությունից հետո իր մոտ առաջացած ոգեւորության համատեքստում: Մենք չենք մոռացել, թե ինչպես էր նա ողջունում իշխանության եկած երիտասարդ սերնդին, հույսեր ու ապագա կապում երիտասարդության հետ, մինչդեռ իր պես փորձառու անհատականությունը պետք է հասկանար, որ փողոցից եկած իշխանությունն աղետ է ցանկացած պետության ու պետականության համար:

Ռուբեն Վարդանյանի կողմից անհատի կամ անհատների դերի անկարեւորության փաստարկը ընդունելի է կայացած պետությունների համար, որոնք համակարգված, ինստիտուցիոնալ կառավարում ունեն, եւ այո, անհատների ու անձերի դերակատարումը մղված է հետին պլան: Սակայն Հայաստանի պես պետության համար անհատների դերն անուրանալի է եւ դա պատմությունն է վկայում: Անհատներ, որոնք պատերազմի ժամանակ հաղթանակել են՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, անհատներ, որոնք կարողացել են խաղաղություն երաշխավորել, անհատներ, որոնք արցախյան բանակցություններում կարողացել են համեմատաբար կայունություն ապահովել, իսկ այդ կայունությունը խարխլվելու դեպքում էլ օրերի ընթացքում վերականգնել են, կանգնեցրել պատերազմը: Եւ որպեսզի 21 թվականը, եւ ընդհանրապես 21-րդ դարը շրջադարձային դառնա Հայաստանի ու հայության համար, առնվազ մի քանի բանի մասին անհնար է չխոսել: Այն, որ անհայրենիք, անսեռ, ապազգային եւ անփորձ լակոտակրատիան պետք է դուրս շպրտվի պետական համակարգից: Դժվար թե, որեւէ իշխանություն այսքան վնաս հացներ պետությանն ու պետականությանը, քան արել է Նիկոլ Փաշինյանը իր լակոտակրատիայի հետ, հիմնահատակ քանդել բոլոր կայացած ինստիտուտները, հասարակությանը երկփեղկել, հանձնել Արցախի 75 տոկոսը ու սկուտեղի վրա դրել նաեւ Սյունիքը: Եթե որեւէ մեկը դեռ չի հասկացել, թե որն է Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի խնդիրը ու չի հասկանում, որ որեւէ խնդիր չի լուծվելու, քանի իշխանության ղեկը նմանների ձեռքում է եւ որպես Հայաստանի զարգացման հիմնախնդիր չի խոսում իշխանության հեռացման մասին, մնացյալը դառնում է անկարեւոր, անլուրջ եւ ինչու ոչ՝ նաեւ ծիծաղելի: <<Մենք 30 տարի երազել ենք անկախ պետության մասին, բայց եկեք ճիտը նայենք,ինչ ենք ստացել: Դրա համար մենք ասում ենք՝ եկեք կառուցենք Նոր Հայաստան, միջավայր, որտեղ մարդիկ իրացնեն իրենց կարողությունները եւ զգան իրենց հաջողակ>>, ասում է Վարդանյանը ու համաձայնում հաղորդավարի դիտարկմանը, որ անցած երեք տասնամյակը բլեֆ է եղել, որ մենք կուժեղանանքն ու կպահենք Արցախը եւ չենք զիջի՝ հաշտվելով հարեւանների հետ: Նախ ուշագրավ է, որ Վարդանյանը նախկինում տված իր բոլոր հարցազրույցներում իրեն հաջողված բիզնեսմեն է համարել: Հետաքրքիր է, եթե 30 տարում անկախ պետություն չենք ունեցել, ինչպես է նա դարձել հաջողված բիզնեսմեն, ինչպես է նա կայացել, ինչու է բազում ծրագրեր իրականացրել, ահռելի ներդրումներ արել Հայաստանում եւ Արցախում, ինքն է՞լ է եղել բլեֆ:

Քննադատում է, որ Հայաստանի զարգացումն անցած տասնամյակներում ճիշտ ուղով չի գնացել, մենք փողը ծախսել ենք հյուրանոցների, տներ սարքելու վրա, այլ ոչ թե ռազմարդյունաբերությանը զարկ տվել, այո, չենք կարող չհամաձայնել այդ դիտարկման հետ, բայց դրանով հանդերձ նախկինում պահվել է ստատուս քվոն : Փոխարենը պետք էր նախեւառաջ խոսել ամենակարեւորի՝ ազգային աղետի մասին, այն է՝ օրվա իշխանության, որը հիմնահատակ ավերեց մեր ունեցածը: Ռուբեն Վարդանյանն ասում է նաեւ, թե բոլոր ժամանակներում մենք անտեսել ենք սփյուռքի գործոնը, հասկացրել, որ չխառնվեն Հայաստանի ներքին կյանքին, բայց հիշողություն ունեցող ցանկացած հայ կհերքի այս պնդումը, քանի որ սփյուռքը առաջին նախագահի տարիներից եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ակտիվ ներգրավված է եղել հայաստանյան կյանքին, խոշոր ներդրումները վկայում են այդ մասին: Եւ խոսել սփյուռքի շահերից, բայց չհիշել Սերժթանկյաններին, արսինեխանջյաններին, թե ինչպես տարիներ առաջ ակտիվ խառնվեցին ներհայաստանյան կյանքին, բայց կյանքը ցույց տվեց, որ նրան փաշինյանական ապազգային, գլոբալիստական ծրագրի ջատագովներն են , առնվազն արդար չէ: Իսկ ուր են հիմա այդ մարդիկ, երբ Հայաստանում հատկապես հիմա, հատկապես պատերազմից հետո անթիվ խնդիրներ կան՝ գերիների հարցից սկսած, վերջացրած Սյունիքի անվտանգություն, ինչու հիմա այդ մարդիկ կուրծք չեն ծեծում, չեն բարձրաձայնում այս ամենի մասին:

Անի Սահակյան

դիտվել է 7474 անգամ
Լրահոս
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am