«Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և հերոսներին, դա առնվազն սրտխառնոցն է առաջացնում»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեռ 2019թ․ մայիսի 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող
մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

«Մեզ բոլորիս հուզող հարցերի» նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար չէր կարող սահմանափակվել միայն օրենսդիրում ցեցոտած ուսապարկերի շրջանակով։ Բոլորս էլ շահագրգիռ էինք, որպեսզի հերթով պայթեցվեին ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանական քարոզչության կողմից 2016թ-ից ի վեր փչված բոլոր փուչիկները, թեև վստահ էինք, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական շահերի հարց էր, և իրական նպատակը ապրիլյանի թեմայով հերթական շահարկումներ հրահրելն էր և Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուղղությամբ քարոզչական սուր ճոճելն էր։

Ամբողջ 2 տարի քոչարյանանդոներն ու մյուս ուսապարկերը մեզ հավաստիացնում էին, թե իրենք արժեքավոր աշխատանք են կատարում և խոստանում էին կարևոր բացահայտումներ, չնայած այդ ընթացքում իրենց իսկ կողմից հերքվեցին նախկինում տարածված բազմաթիվ միֆեր՝ բահերով կռվող զինվորների, սննդի, վառելիքի պակասի, ԳՇ պետի՝ բիլիարդ խաղալու և այլնի մասին։

Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել։

Տխրահռչակ հանձնաժողովը հետապնդում էր բացառապես մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը, կոտրել հայ զինվորի սրտում հաղթողի հոգեբանությունը և 2016թ-ին մեր զինվորների արյամբ կերտած հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։

Պատահական չէ, որ այդ հանձնաժողովը ստեղծվելուց 2 տարի անց այդպես էլ չհրապարակեց զեկույցը, իսկ քոչարյանանդրանիկը այսօր ստիպված էր դա արդարացնել գաղտնիության հանգամանքով, որքան էլ տարօրինակ է 3 տարում 5 ԱԱԾ պետ փոխած ու հնարավոր ու անհնար բոլոր գաղտնիքները հրապարակող իշխանության կողմից առհասարակ գաղտնիության մասին խոսելը։

Հայտնի ուսապարկը իր այսօրվա ճեպազրույցում ապրիլյան հաղթանակը 2 անգամ անվանեց պարտություն՝ նման կերպ փորձելով կոծկել 44-օրյա պատերազմում իրենց իշխանության խայտառակ իրական պարտությունն ու կապիտուլյացիան։

Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և այդ հաղթանակը 2016թ․ ապրիլին պատվով պաշտպանած հերոսներին, դա առնվազն
հերթական սրտխառնոցն է առաջացնում»։

դիտվել է 625 անգամ
Լրահոս
Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am