Շուշիի բանկերից առգրավված հայկական դրամը իրացվում է սև շուկայում
Ադրբեջանցիները, ըստ մեզ հասած տեղեկությունների, սկսել են իրացնել Շուշիի բանկերից առգրավված ՀՀ դրամի պահուստները։ Այդ գործընթացը կազմակերպվում է քրեական հեղինակությունների միջոցով․ հայկական դրամը զարտուղի ճանապարհով հայտնվում է ռուսական, մասնավորապես, մոսկովյան ֆինանսական սև շուկայում և իրացվում՝ մոտավոր տվյալներով 30-40 տոկոս էժան գնով ։
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի պետական արժույթի դեմ իրականացվող այս ֆինանսական դիվերսիայի չեզոքացման ուղղությամբ որևէ տեսանելի քայլ չի ձեռնարկում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործարքներն արվում են ՀՀ իշախանության որոշակի շրջանակների գիտությամբ և բարոյական աջակցությամբ։