Երևանից` Բաքու. Որոշվում են Հայաստան պետության սահմանները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: ՀՀ ԱԳՆ-ում վաղը կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ԱԳՆ-ում վաղը նախատեսված է Այվազյանի և Լավրովի համատեղ մամլո ասուլիսը:

Իսկ մայիսի 10-11-ը Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Բաքու:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»:

Բանակցությունների առաջնային թեման, այդուհանդերձ, կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաև Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ ապրիլի 13-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:

«Գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ը աշխատանքային այցեր կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու», - ասել է նա:

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Արա Այվազյանը Մոսկվա էր ժամանել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների վաղը կայանալիք հերթական հավաքին մասնակցելու համար: Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Սերգեյ Լավրովը հանդիպել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Լավրովը և Այվազյանը հանդիպման ժամանակ քննարկել են եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, «հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման հրատապ հարցերին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»:

Նույն հարցերն են քննարկվել նաև Բայրամովի հետ Լավրովի հանդիպմանը, մեկ այլ հաղորդագրությամբ փոխանցում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նկատենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռակողմ կամ երկկողմ ձևաչափերով այս պահի տվյալներով նախատեսված չէ:

Նշենք նաև, որ Բաքվում էր եռակողմ աշխատանքային խմբում ռուսական կողմը ներկայացնող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որին ընդունել էր Ադրբեջանի նախագահը: Հանդիպմանը Իլհամ Ալիևն ասել է, թե գոհ է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունից, և արդեն կոնկրետ արդյունքներ կան։ Ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը Ալիևը նաև նշել էր․ «Հետկոնֆլիկտային իրավիճակն ընդհանուր առմամբ դրական է զարգանում, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»։ Ռուսաստանի փոխվարչապետն Ալիևի հետ հանդիպմանը, իր հերթին, ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում կա որոշակի առաջխաղացում:

Այս հանդիպումից հետո կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել էին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման ընթացքը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է: Դրական գնահատական է տրվել երեք երկրների [Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի] փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային խմբի գործունեությանը:

Պաշտոնական Բաքուն ղարաբաղյան խնդիրը համարում է կարգավորված, համենայնդեպս այս փուլում, պարբերաբար այս մասին հայտարարություններ է անում։ Առաջնային խնդիրը Ադրբեջանն այսօր համարում է այսպես կոչված «Նախիջևանի միջանցքը»։

Երեկ Ալիևը հերթական անգամ խոսել է միջանցքի մասին և նորից Հայաստանի մաս կազմող Սյունիքն անվանել ադրբեջանական տարածք։ «Կարծում եմ, որ դրանցից կարևորագույնը տրանսպորտային հնարավորություններն են։ Այսօր մենք արդեն շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա։ Նախիջևանում կայացած գագաթնաժողովում ես ասացի, որ ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Հայաստանին միացնելը նշանակում էր թյուրքական աշխարհի աշխարհագրական մասնատում, որովհետև եթե քարտեզին նայենք, ապա կարելի է տեսնել, որ մեր մարմնի մեջ կարծես դաշույն էին մտցրել, թյուրքական աշխարհը բաժանվեց։

Զանգեզուրը, որը հին ադրբեջանական հող է, այժմ խաղալու է թյուրքական աշխարհի միավորման դերը, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային, կոմունիկացիոն, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար», - Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովին երեկ հայտարարել է Իլհամ Ալիևը: Նույն այս ելույթում Ալիևը հերթական անգամ նաև ասել է, թե պատերազմը սադրել է հայկական կողմը, և խոստովանել, որ ադրբեջանական կողմի լայնածավալ հարձակման համար ազդանշան էր լիակատար աջակցության մասին Թուրքիայի հայտարարությունը։

Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ եռակողմ համաձայնագիրը նոր էր կնքվել, պաշտոնական Մոսկվան պարբերաբար շեշտում էր, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ տրանսպորտային նոր ուղիներ կառուցելու մասին է, բայց վերջերս արդեն չի հայտարարում։

Հետևաբար, այդ ինչ համաձայնություն է Լավրովը Երևանից Բաքու տանելու: Չի կարելի բացառել, որ գոյություն ունի նոր փաստաթուղթ, մշակված փաստաթուղթ, որի վերաբերյալ, հնարավոր է՝ վերջին շտկումներն են արվելու:

Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում քննարկել են այն դերը, որ կարող են խաղալ Իրանն ու Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան կարգավորման գործում։ Այս մասին Լավրովը նշեց Թեհրանում բանակցություններին հետևած մամուլի ասուլիսում։ Լավրովի խոսքով ՝ հանդիպմանը քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով ռուսական կողմի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանել կայուն հրադադարը:

«Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելն արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների, և քննարկել ենք այն դերը, որ կարող են խաղալ տարածաշրջանի երկրները այդ գործընթացում», ասել էր նա:

Հատկապես վերջին շրջանում՝ Ղրիմի հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացման ֆոնին, պաշտոնական Մոսկվան սկսել է հաճախ խոսել ԼՂ խնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման մասին։ Նկատենք, որ ավելի վաղ կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո շարունակելու անհրաժեշտության մասին խոսել էր նաև Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:

«Կարծում եմ, որ նրանք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կարող են օգտակար դեր խաղալ։ Այս «եռյակն» ունի փորձ և պատկառելի արտաքին աջակցություն։ Կարելի է վերսկսել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային մեծ արձագանք կստանա», - «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել էր Կարասինը։

Այնպես որ, Լավրովի այցերը նախ Երևան, ապա՝ Բաքու բավական վճռորոշ փուլերում են տեղի ունենում: Այս օրերին որոշվելու է տարածաշրջանն ինչ ուղով է առաջ ընթանալու, և արդյոք հաջողվելու է նվազեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի դերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4441 անգամ
Լրահոս
Վաղը, ժամը 9:00-ից պողպատե մանդատը գործի կդնենք. Սուրեն Պապիկյան Թուրք-ադրբեջանական ցնծություն. Թուրքական երջանկության մեխանիկան՝ Նիկոլի հաղթանակի համար Թուրքական ռազմաբազան ՀՀ սահմանի մոտ ու Լավրովի «շշուկները». Շուշիի հռչակագրի առաջին «ծաղիկը» Արդյոք ներկա իշխանությունը շահագռգռվա՞ծ է փոխել կրթական համակարգը, եթե իր հենքը միջին և միջին-տեխ կրթությամբ մարդիկ են. Էլիբեգովա Ռուս դիրքապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ և՛ թշնամին է զորքը հետ քաշելու, և՛ մենք. մարզպետ «Ախր նախիրն ու հոտը ինչի՞ պիտի իրավունք ունենան երկրի ճակատագիրը որոշելու…». Դավիթ Ամալյան Նիկոլը էն գոմիկների բազառից հետո մուռ ա պահել Շուռնուխի վրա Նրանք, ովքեր հայրենիքի համար են պայքարում, շարունակենք մեր պայքարը։ Հայրենիքի գինը քվեն չի, հայրենիքի գինը կյանքն ա Շնորհավոր կապիտուլյանտ, մեր ցեղախումբը արժանի է հենց քեզ Ինչ են գողացել ադրբեջանցիները. մանրամասներ Գարունը գալու է Հայաստան, եթե պետք է նույնիսկ մի ծաղկով կբերենք Եւ այդ մեկ հաջորդ պլյուս-մինուսը հենց դու ես Դաժան բան եմ ասում, բայց միշտ հիշեք... Գոռ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան Հայտնաբերվել է ևս 3 աճյուն Սա սխալը գիտակցած մարդու գրառում է և սեփական ժողովրդից ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել ես ՊԱՐՏԱՎՈՐ եմ Եթե ձեր մտահոգությունն ազնիվ է, ապա ԵԽԽՎ-ն պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ․ Ն.Զոհրաբյանը՝ ԵԽ-ում Ստեփանակերտում լարված իրավիճակ է « Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա». բողոքի ակցիա Ստեփանակերտում Երբ իշխանության համար պայքարը մատուցվում է «Հայրենիքի փրկության» շղարշի ներքո, ներկայացվում տարբեր սցենարներով.Ղարամյան Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատի մարզում. երկու քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ «Հայհոյել է ու սպառնացել, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով». «Մանախին» մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երեխա է մահացել «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Ինչ որոշում ունի «Հայաստան» դաշինքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամփոփում Հունիսի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է փորձագետ Հայկազունի Ալվրցյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամփոփում Հունիսի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամփոփում Հունիսի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամփոփում Հունիսի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամփոփում Հունիսի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը և նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախընտրական քարոզարշավի վերջին օր, ամփոփում Հունիսի 18-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, վերլուծաբան Մանուկ Սուքիասյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախընտրական քարոզարշավի վերջին օր, ամփոփում Հունիսի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախընտրական քարոզարշավի վերջին օր, ամփոփում Հունիսի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախընտրական քարոզարշավի վերջին օր, ամփոփում Հունիսի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախընտրական քարոզարշավի վերջին օր, ամփոփում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub