«Իմ քայլը» լքած պատգամավորը հայտնի է՝ որ ուժին է միանալու (video)
Աժ պատգամավոր Աննա Գրիգորյանը որոշում է կայացրել քաղաքական ուղին շարունակել «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է իր հիմքում ունենալով Սյունիքը։ Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը կարծում եմ՝ ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետեւ գործող իշխանությունը համապատասխան ջանքեր եւ արդյունավետ գործողություններ չի իրականացրել եւ անտարբերության է մատնել Սյունիքը։