Մելքումյանը վստահ է՝ Ծառուկյանի առաջարկով մինչեւ 3 մլն դրամի վարկերը հնարավոր է զրոյացնել (video)
Միանշանակ գտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված է մասնագիտական բարձր մակարդակով: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ նախօրեին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը բացասական էր արտահայտվել այդ առաջարկի վերաբերյալ: