Բայդենը կզինի Ալիևին. Ահա «բարի հեքիաթի» ավարտը

Բայդենի վարչակազմը կշրջանցի 907-րդ լրացման կատարումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ռազմական օժանդակության տրամադրումը, այս տեղեկությունը, ըստ ամենայնի վերջնական է և կկիրառվի:

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մտադիր է շրջանցել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման կատարումը, ինչը գալիք ֆինանսական տարում հնարավորություն կտա Վաշինգտոնին ուղղակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին, ըստ «Ազատության», հայտնել է ամերիկյան Hill պարբերականը՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տան այս որոշման մասին ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ապրիլի 26-ին պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսականներին ուղղված պետքարտուղարի նամակում նշված է, որ 907-րդ լրացման շրջանցումն անհրաժեշտ է «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին և ամերիկյան զինված ուժերի օպերացիոն պատրաստվածությանն աջակցելու, հակաահաբեկչական պայքարում դաշնակիցներին աջակցելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանների պաշտպանության տեսանկյունից»։ Դրա հետ մեկտեղ, Բլինքենը պնդում է, որ Վաշինգտոնի այս քայլը բացասաբար չի ազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վրա, իսկ ամերիկյան օգնությունը չի օգտագործվի «Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

Նկատենք, որ «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել էր 1992-ին։ 2002-ից սկսած Միացյալ Նահանգների նախագահները շրջանցում են այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության ցուցաբերումը։

Հիմա, փաստացի, չնայած նախընտրական հայտարարություններին, ամերիկահայերին ու կոնգրեսականներին տրված խոստումներին` Ջո Բայդենի վարչակազմը չի սառեցնի ֆինանսական օժանդակությունն Ադրբեջանին: Ըստ հրապարակման, գործող վարչակազմը, հետևելով իր նախորդների օրինակին, արդեն իսկ ծանուցում է ուղարկել Կոնգրես` Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ լրացումը սառեցնելու մասին:
Հոդվածն արձանագրում է՝ ամերիկյան կառավարությանը չի կարող Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահն անձամբ չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար: Կարճ, բայց` խստապահանջ այդ բանաձևի պատճառով Ադրբեջանը մոտ տասը տարի Ամերիկայից օժանդակություն չէր ստանում՝ ի տարբերություն ԱՊՀ մյուս բոլոր պետությունների:

2001-ի սեպտեմբերի 11-ից հետո, սակայն, Ջորջ Բուշ կրտսերն արգելանքը շրջանցելու ձև գտավ` ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները վկայաբերելով: Ընդունվեց ևս մեկ լրամշակում, ըստ որի՝ նախագահը կարող է սառեցնել թիվ 907-ը, միայն թե դրա համար յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր վարչակազմ պարտավոր է հիմնավորել, որ Բաքու ուղարկվող գումարներն օգտագործվելու են միայն ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ, դրանք որևէ կերպ չեն խանգարելու Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին և չեն օգտագործվելու Հայաստանի դեմ:

Այս տարվա հիմնավորումները, ըստ The Hill պարբերականի, պետքարտուղար Բլինքենը Կոնգրես է ուղարկել ապրիլի 26-ին` նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից երկու օր անց: «Սա խորապես հիասթափեցրել է ամերիկահայ համայնքին. Բայդենի պատմական որոշումը նաև ենթադրում է, որ Ամերիկան պետք է դադարեցնի Ադրբեջանի զինումը և չնպաստի Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու Ադրբեջանի նկրտումներին», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ընդդիմախոսները հիշեցնում են` նախագահ Բայդենն ի՛նքն էր քննադատել իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին՝ Ղարաբաղյան վերջին պատերազմում որդեգրած պասիվության համար՝ պահանջելով ճնշում գործադրել և կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Ղարաբաղ: «Վարչակազմը պետք է ամբողջությամբ կյանքի կոչի 907-րդ լրացումը` դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան», - պատերազմի օրերին հայտարարել էր այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:

Նախագահական ընտրություններից ու Բայդենի հաղթանակից հետո այդ տեսակետը նաև պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենն էր պաշտպանել` կոնգրեսական լսումներում: «Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, կակտիվացնեմ ԱՄՆ ջանքերը` գտնելու Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կբացառի նոր պատերազմի բռնկումը», - ասել էր Բլինքենը` հավաստիացնելով, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է հարկ եղած դեպքում գործի դնել թիվ 907 լրացումն ու դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ավելի քան հարյուր կոնգրեսականներ` թե՛ դեմոկրատական, թե հանրապետական ճամբարներից, կոչ էին արել նոր վարչակազմին հավատարիմ մնալ այդ խոստումներին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և կասեցնել ամերիկյան օժանդակության տրամադրումը Բաքվին: Անցած շաբաթ, սակայն, պարզ դարձավ, որ Բայդենի վարչակազմն առայժմ չի պատրաստվում կտրուկ փոփոխությունների գնալ: Ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահական նստավայրը հաղորդեց` Իլհամ Ալիևի հետ առաջին հեռախոսազրույցում պետքարտուղարը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օժանդակությունը Բաքվին:

Թե որքան գումար է նախատեսում նոր վարչակազմը, առայժմ հստակ չէ: Անցած տարի` Դոնալդ Թրամփի օրոք, Ադրբեջանն այս ճանապարհով շուրջ 120 միլիոնի օգնություն էր ստացել, ընդ որում՝ այն ժամանակ ևս կառավարությունը Կոնգրեսին հավաստիացրել էր, որ այդ գումարները որևէ կերպ չեն խանգարելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններին և չեն օգտագործվելու Հայաստանի դեմ: Պատերազմից հետո սա դարձել էր ամենաքննարկվող հարցերից մեկը ամերիկյան մամուլում. - «Արդյո՞ք Միացյալ Նահանգները տեղյակ չէր մոտալուտ պատերազմից, Պետդեպը ստո՞ւմ էր, երբ պնդում էր, թե Բաքուն հանձնառու է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով», - հրադադարից հետո հարց էր բարձրացրել National Interest-ը` քննադատելով նախագահ Թրամփին:

Ահա և ողջ «հեքիաթի» «բարի» ավարտը. Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, բայց կշարունակի զինել Ադրբեջանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3273 անգամ
Լրահոս
Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am