Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի հին կեղտերը ջրի երես կհանի՞, թե առայժմ վախն է բռնում

Ըստ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված հարուցվել է քրեկան գործ։
Զոհրաբյանը հիշեցնում է, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել:
Փաստաբանների պալատի նախագահն այսօր տեղեկացնում է՝ Գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և հարուցել Է քրեական գործ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Դատախազության որոշման մեջ, ըստ Զոհրաբյանի, նշված է․ - «Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»:

Հիշեցնենք, որ ըստ փաստաբանների հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարի Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը:
Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը քննարկվում է նախագահի պաշտոնում նրա առաջադրումից ի վեր: Այն, որ Հայաստանի չորրորդ նախագահը կարող է չբավարարել վերջին 6 տարիներին միայն ՀՀ քաղաքացի լինելու օրենսդրական պահանջը, հիմնական հարցերից էր նաև Ազգային ժողովում՝ նախագահի ընտրության կայացած քննարկումների ժամանակ:
«…Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն ա քննարկվում, և Դուք մի պարզ գործողություն չեք անում. Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել ա Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել ա, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»,- դեռեւս տարիներ առաջ խորհրդարանում մարտի 1-ին ասել էր այն ժամանակ դեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Արդեն 2018 թվականի ապրիլի 27-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, Նիկոլ Փաշինյանն էր գալիս իշխանության, վերջինս Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո բառացիորեն հայտարարեց. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», - Ֆեյսբուքում գրեց Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ - «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։
Եվ ահա, ըստ էության, այս ամենից հետո Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրների մասին ոչ ոք չէր հիշում, այդ թվում՝ իշխանական թեւից: Քանզի Արմեն Սարգսյանը հլու-հնազանդ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ նրա մոտ նախագահ էր աշխատում, աչք փակելով երկրի թե ներքին, թե քաղաքական հարցերում Փաշինյանի արկածախնդրությունների վրա, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում ըստ տեղեկությունների՝ նրա երաշխավորությամբ անառիկ մնացին Բբաքվի նավթամուղերը, որոնց խոցումը, սակայ, կարող էին բեկում մտցնել պատերազմում: Հայաստանում էլիտար այս տուրիստին հետաքրքրում է իր անձնական շահերը, նա հանդիսանում է Բրիթիշ Փեթրոլիում ընկերության բաժնետերերից: Արդեն հիմա փորձում են նրա երկքաղաքացիության հարցը քննարկել եւ վիճարկել փաստաբանների միջոցով, ինչու, կարծում ենք շատ պարզ է: Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ընդառաջ որոշել է բռնել Արմեն Սարգսյանի վախը, բացի այն, որ նախագահը որոշակի սահմանադրական լծակներ ունի եւ նա է ստորագրում որոշակի օրենքներ, եւ ըստ մամուլի հրապարակումների՝ որոշել է այսուհետ անմնացորդ չծառայել, քանի որ Փաշինյանից երաշխիքներ է ուզում կորզել, որ երկրորդ ժամկետ էլ ինքը նախագահ աշխատի: Արմեն Սարգսյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ռեալ այլընտրանքը արտաքին խաղացողների, մասնավորապես, սորոսաբրիտիանական, այն է՝ թուրքական խաղացողների համար: Եթե Նիկոլ Փաշինյանը չարդարացնի իր արտաքին տերերի սպասումները՝ Սյունիքի եւ առհասարակ Արցախն ամբողջովին թուրքին հանձնելու առումով, միգուցե ի դեմս Արմեն Սարգսյանի որոշեն փոխել խաղացողին: Սրանով է պայմանավորված նաեւ, որ սորոսականների ռադիկալ թեւը՝ ի դեմս Սասնա Ծռերի, Արմեն Սարգսյանին չեն թիրախավորում եւ ակնհայտ է հատուկ խնայողական վերաբերմունքը: Եթե այսպես շարունակվի եւ Նիկոլ Փաշինյանը չկարողանա իրագործել իր դրսի տերերի պատվերը, ապա խաղը կփոխվի եւ խաղադաշտ մտցնեն նոր խաղացող, որպեսզի Հայաստանում իրագործեն կիսատ ծրագրերը՝ Մեղրիից սկսած, վերջացրած Սյունիքի հանձնում:

Անի Սահակյան

դիտվել է 1169 անգամ
Լրահոս
«Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am