Բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք.փաստաբանը հրապարակել է Դանիբեկյանի որոշումը

Քիչ առաջ ստացել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից 2021 թվականի ապրլի 06-ին կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով ապօրինաբար հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Որոշման պատճառաբանական մասից ցանկանում եմ մեջբերել երկու հանգամանք, որին սպասում են բոլորը․ Առաջինը՝ ինչու Դատարանը քրեական հետապնդումը դադարեցրեց հենց հանցագործության դեպքի բացակայության հիմքով և երկրորդը՝ ինչպես է Դատարանն արձագանքել դատախազների փաստարկներին՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Առաջին հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ, վկայակոչելով վերաբերելի նորմատիվ իրավական ակտեր, նշել է հետևյալը․ «Նկատի ունենալով, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ, դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչվելու հետևանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Երկրորդ հարցի մասով Դատարանն իր որոշման մեջ կրկին վկայակոչելով վերաբերելի քրեդատավարական նորմեր և նախադեպային որոշումներ, իր որոշման մեջ արձանագրել է մասնավորապես հետևյալը․ «Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող իրավակարգավորումների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործառույթի հետ։ Դատարանի նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման։ Դատարանը փաստում է, որ սույն գործով ի հայտ եկած՝ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ենթադրում է քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ, որից ՇԵՂՄԱՆ հնարավորություն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ, ուստի բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք»։

Դատախազների փաստարկների մասով Դատարանի դիրքորոշման հետ կապված՝ ցանկանում եմ տալ մի փոքր պարզաբանում։ Ուրեմն սիրելի ընկերներ, դատարանի վերը հիշատակված դիրքորոշումն այնքանով է իրավաչափ և ընդունելի, որքանով մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկը հենց այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի և պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը։ Տվյալ դեպքում սա նշանակում է, որ դատարանն երբեք չի կարող մեղադրանքի կողմի համար լինել հարմար միջոց, գործիք, ըստ ցանկության և ցանկացած ժամանակ մեղադրանքը փոփոխելու համար։

Ինչպես կասեր իմ գործընկեր Արամ Վարդևանյանը` «Վերջացել է»։ Փորձեք համակերպվել և ընդունել առկա իրողությունը»,- գրել է Ալեքսանյանը։

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am