«Նիկոլ Փաշինյանը կանհետանա մինչև ընտրությունները». Միհրդատ Մադաթյան

«Ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որտեղ պարզվել է, որ գերիներ չկան, ինչը խոստացել են իշխանությունները, իմ կարծիքով, այս իշխանությունների ստանդարտ քաղաքականության դրսեւորումն է, որը նրանք կիրառում են արդեն մի քանի տարի է՝ ստի, ապատեղեկատվության, նույնիսկ «մուտիլովկաների» քաղաքականությունը», – «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Ըստ նրա՝ նման մեթոդները մշտապես կիրառվում են ցանկացած հարցերում։ Նրանց համար չկա ոչ մի սուրբ բան։ «Հիշեք այն մանիպուլյացիաները, որոնց դիմել են այս իշխանությունները անցած տարվա ապրիլի 24-ին, որքան ցածր ու հակահայրենասիրական են նրանք իրենց պահել այդ օրը։ Նույն իրավիճակն է ինքնաթիռի հետ կապված։ Հայտարարում են, որ ինքնաթիռում գերիների նոր խմբաքանակ է գալիս, և դա հենց Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո։ Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ հայ գերիներ չունեն, կան ահաբեկիչներ, որոնց նրանք չեն պատրաստվում հանձնել։ Եվ ահա ինքնաթիռը դատարկ է ժամանում, իսկ Ռ.Մուրադովը հայտարարում է, որ դրանում գերիներ չպետք է էլ լինեին։ Այսինքն՝ իշխանությունների հետապնդած նպատակը մեղքը Ռուսաստանի վրա բարդելն էր։ Դա Ռուսաստանի ուղղությամբ նպատակաուղղված ինտերվենցիաներից մեկն էր, որը սկսվել էր դեռ 2018-ից։ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նրանց թշնամական վերաբերմունքը նորություն չէ։ Եվ այսօր, ես ավելի քան վստահ եմ, որ թեև ռևերանսներ են արվում դեպի Ռուսաստան, բայց գործելով կուլիսների հետևում, տակից՝ իշխանություններն ամեն կերպ փորձում են ժողովրդին տրամադրել այդ երկրի դեմ»։

Հարցին, թե հնարավոր է, որ ընտրություններից առաջ Ալիևը, ի աջակցություն Փաշինյանի, այնուամենայնիվ վերադարձնի մեր գերիներին, Մ. Մադաթյանը պատասխանել է. «Եվ Ալիևը, և Էրդողանը, որոնք Բաքվում շքերթի ժամանակ գովաբանում էին Էնվեր փաշային, սատարում են Փաշինյանին, դա արդեն փաստ է: Նրանք մեկ անգամ չէ, որ մտահոգություն են հայտնել, երբ Հայաստանում ընդդիմությունը ինչ-որ քիչ թե շատ կտրուկ քայլեր է արել։ Ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են հանձնել մեր ռազմագերիներին, որովհետև կա նաև երրորդ կողմ՝ Ռուսաստանը, որը հարց կտա. եթե դուք հայտարարել եք, որ դա ահաբեկիչներ են, այլ ոչ թե ռազմագերիներ, ապա ինչու ընտրություններից առաջ նրանք հանկարծ դարձան ռազմագերիներ, և դուք սկսեցիք նրանց վերադարձնել։ Կարծում եմ, որ Ալիևը գերիներին չի վերադարձնի այն մարդուն, ով պարտվել է պատերազմը, որի վրա նա տառացիորեն ոտքերն էր սրբում՝ չստանալով պատասխան։

Ես չեմ կարծում, որ Փաշինյանի կառավարման ժամանակ մեր տղաները կվերադառնան գերությունից։ Ինձ համար շատ ցավալի է այդ մասին խոսել, բայց ես վստահ եմ դրանում։ Ալիևն անպայման կվերադարձնի գերիներին, բայց հաջորդ իշխանությունների օրոք»։

Դառնալով հունիսի 20 – ի հնարավոր ընտրություններին՝ զրուցակիցը անշնորհական գործ է որակել կանխատեսում անելը։ «Ես կարծում եմ, որ պետք է հետևել մեկ այլ հայեցակարգի. այսօր հայտարարում են, որ կլինեն, ուրեմն պետք է դրանից ելնելով շարժվել։ Վաղը կպարզվի, որ դա այդպես չէ՝ ստիպված ենք լինելու կտրուկ փոխել խաղի կանոնները։ Ես կցանկանայի, որ ընտրությունները կայանային։ Ես չեմ վախենում Փաշինյանից, և վստահ եմ, որ հաղթելու շանս չունի։

Իմ հաշվարկներով՝ Փաշինյանի ընտրազանգվածը 15 տոկոսից ոչ ավելի է։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին, ապա ամենեւին էլ փաստ չէ, որ նա աշխատելու է Նիկոլի օգտին,քանի որ այն միշտ էլ հաղթողին է պատկանում։ Իսկ ընտրություններում թվեր նկարելն այնքան էլ հեշտ չէ, և Փաշինյանը չէ, որ հորինել է այդ համակարգը։ Ասեմ ավելին, ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը կանհետանա մինչև ընտրությունները, ինչով շատ դժվարին դրության մեջ կդնի իր համախոհներին։ Նա գործարկել է մի մեքենա, որը շատ դժվար է կանգնեցնել: Կարծում եմ՝ սա էր նրա ծրագիրը»։

դիտվել է 1381 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am