Արցախում կռված վարձկան-ահաբեկիչները Թուրքիայի կողքին էին, բայց՝ սոված են

Օրերս ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր էջում հրապարակել էր զրույց սիրիացի վարձկանների հետ, որոնք կռվել են Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում, սակայն չեն վարձատրվել։ Լրագրողը զրուցել էր նաև սպանված վարձկաններից մեկի քրոջ հետ, որն ապրում է Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում։

Նա պատմել էր, որ իր ընտանիքը ևս չի վճարվել։ Նա նաև հայտնել էր, որ «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ հանդիսացող իր եղբայրը զոհվել է Ջաբրայիլում՝ հայտնի հրամանատարներից մեկի կողքին կռվելով։ Սպանված վարձկանը, քրոջ խոսքով, Ադրբեջանում է եղել մեկ ամիս, սակայն եղբոր մահից հետո իրենց չեն վճարել, ինչպես չեն վճարել բազմաթիվ այլ սպանվածների հարազատների։

Ամերիկացի լրագրողը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սուլթան Սուլեյման» խմբավորման վարձկանները բողոքում են, թե իրենց հրամանատար Աբու Ամաշն իրենց չի վճարել Ղարաբաղում կռվելու համար։ «Մենք Թուրքիա պետության կողքին կռվել ենք Ղարաբաղում։ Մենք սպանվել ենք ու վիրավորվել։ Աբու Ամաշը գողացել է մեր աշխատավարձերը, մարդիկ սովից մահանում են»,- լրագրողին պատմել են վրդովված զինյալները։

Լրագրողն իր հերթին նկատում է, որ մինչ օրս Թուրքիան ու Ադրբեջանը դեռ հերքում են, թե վարձկան զինյալները կռվել են Լեռնային Ղարաբաղում։

Մինչ օրս իշխանական, փորձագիտական ու լրագրողական մակարդակով Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկան ահաբեկիչներին ղարաբաղյան տարածաշրջան բերելու փաստը հերքող ադրբեջանական կողմն, իրականում, կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև:

Ալիևը մի կողմից հայ ռազմագերիներին չի վերադարձնում, մյուս կողմից հերքում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում թուրքական ահաբեկչական խմբավորումների ներկայությունը:

Ի դեպ, Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ զեկուցողներն են լինելու Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Փաշինյան-Պուտին վերջին հանդիպմանն արձանագրվեց, որ եռակողմ հայտարարության նշյալ դրույթը չի իրականացվում, հայ ռազմագերիները շարունակվում են պահվել Ադրբեջանում, իսկ պաշտոնական Բաքուն կրկին օրերս հայտարարեց, որ ադրբեջանական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է, իսկ պահվող անձինք իրենց մոտ են հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, և որ Բաքուն նրանց հանցագործ է համարում:

Այսինքն՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, ապա՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետ պաշտոնական Բաքուն երկրի արտգործնախարարի մակարդակով արձանագրեց, որ ռազմագերիներին չեն վերադարձնելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1727 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am