Նրան հրավիրում են և՛ Շուշի, և՛ Ղրիմ. Ընդդեմ Մոսկվայի գործող Պուտինի «բարեկամը»

Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։

«Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ։ Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելով։ Բայց, ցավոք, Էրդողանի կողմից առայժմ լսում ենք միայն անհեռատես և վիրավորական հայտարարություններ»,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Գեմպելը։

Նրա խոսքով՝ Ղրիմը փաստացի և իրավաբանորեն Ռուսաստանի անբաժանելի մասն է, և դրա հետ Թուրքիան պետք է ոչ միայն հաշվի նստի, այլև ճանաչի այդ փաստը։ «Թուրքական տարածաշրջանի համար ժամանակն է տնտեսական հարաբերություններ կառուցել ռուսական Ղրիմի հետ, իսկ Էրդողանը պետք է ուշադրություն դարձնի Ուկրաինայի ազգային-արմատական ղեկավարությանը, որը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքները՝ կազմակերպելով թերակղզու տարբեր շրջափակումներ»,- հավելել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի պաշտոնակցի հետ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի՝ «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու վերաբերյալ սկզբունքային որոշումը։ Էրդողանը հայտարարել էր՝ աջակցում է «Ղրիմի հարթակին»: «Թուրքիան իր նպատակն է համարում ապահովել անվտանգությունն ու հանգստությունը Սև ծովում»,- հայտարարել է Էրդողանը:

Ուշագրավ խաղ է սկսել Էրդողանը... Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմից 5 պակաս՝ Ստամբուլ էր մեկնել, որտեղ նրա թուրք գործընկերն ուշագրավ հայտարարություններ արեց: Զելենսկին Ստամբուլ էր մեկնել թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

Անկարան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունների շուտափույթ կարգավորմանը բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Էրդողանը, Ստամբուլում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման մասին խոսելիս։ Նրա խոսքերով, դա անհրաժեշտ է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման համար։

Էրդողանը իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», իսկ իր «սկզբունքային դիրքորոշումն է՝ չճանաչել Ղրիմի բռնակցումը։

Ռուս քաղաքական գործիչները արձագանքել են Թուրքիայի նախագահի հայտարարություններին։ «Հաշվի առնելով Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը, կարծում եմ, պետք է կոչ անել մեր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց, քանի որ մենք չենք կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։ Թուրքիան պետք է ուշադրություն դարձնի իր երկրի ներսում կատարվող իրադարձություններին, այլ ոչ թե Ռուսաստանի տարածքների։ Ոչ բարեկամական քայլերը անպատասխան չեն մնա»,- ասել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխաիլ Շերեմետը։

Այսպես, մինչ ողջ աշխարհի ուշադրությունը դեպի ռուս-ուկրաինական լարվածությունն է, հնչում են հայտարարություններ, որոնք վկայում են հնարավոր պատերազմի, ընդ որում, լայնածավալ պատերազմի մասին, ահա այս մթնոլորտում Էրդողանն ավետում է. «Մեր սկզբունքային դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի չճանաչումն է»: Նա ասում է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է չճանաչել Ղրիմի անեքսիան, այսինքն՝ «բռնազավթումը»։ Ապա հավելում է, թե խորհրդի աշխատանքի ընթացքում հաստատեցինք, որ աջակցում ենք «Ղրիմի պլատֆորմին», որի նպատակը Ուկրաինայի հողերը միավորելն է. «Ուզում ենք, որ այդ հարթակը լուծում դառնա Ղրիմի թաթարների և Ուկրաինայի համար», - ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան որպես պատմական և հումանիտար պարտականություն է դիտարկում իրենց հայրենիքը հարկադրված լքած Ղրիմի թաթարների կյանքի չափանիշների բարձրացումը:

Հիշեցնենք, որ Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014թ. մարտին անցկացված հանրաքվեից հետո, երբ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ էին արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան շարունակում է համարել, որ Ղրիմն իր տարածքն է, որը ժամանակավորապես օկուպացվել է։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է

Բացի այդ, Էրդողանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը: Այս մասին ասվում է Ստամբուլում ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ավարտին ընդունած համատեղ հռչակագրում: Ղեկավարները կողմ են արտահայտվել Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդգրկվելու հեռանկարին, մասնավորապես՝ Ուկրաինայի՝ «մոտ ապագայում անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալու մտադրությանը»: Կողմերն ընդգծել են նաև ՆԱՏՕ-ի անդամների զինված ուժերի հետ Ուկրաինայի ԶՈւ համատեղելիության ապահովմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հռչակագրում նշվում է, որ վերահաստատվել է աջակցությունը Սևծովյան տարածաշրջանում համագործակցությանը՝ երկկողմ և բազմակողմանի մեխանիզմների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում կայունության և անվտանգության ապահովման նպատակով:

Ի դեպ, Էրդողանի և Զելենսկիի բանակցությունները Ստամբուլում տևել էին մոտ 4 ժամ:
Դե ինչ, փաստորեն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշմանը դեմ Էրդողանին Ղրիմ են հրավիրում: Թուրքիան, իսկապես, դարձել է մի պետություն, որը բոլոր տարածաշրջաններում ակտիվ խաղում է, թելադրում է կանոններ:

Հիշեցնենք, որ վերջերս Էրդողանը ցանկություն հայտնեց Ռամադանից հետո այցելել Շուշի...

Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Արցախյան վերջին պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին: Նա հերթական անգամ շնորհավորեց Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, ապա պնդել, որ ԼՂ տարածքում եղած 67 մզկիթներից 63-ը ավերվել է, քանդվել են նաև եկեղեցիներ:

Թուրքիայի նախագահը շրջանի ապագայի մասին խոսելիս կարևորել է հետևյալ քայլերը՝ «Ղարաբաղում թյուրքական ժառանգության պահպանում, շրջանի վերականգնում և ադրբեջանցի փախստականների վերադարձ»: Վերջում էլ ցանկություն է հայտնել այցելել Շուշի՝ ասելով. «Մեր ցանկությունն է, որ ամենակարճ ժամանակում՝ Ռամադանից հետո, Շուշի այցելենք և իմ եղբայր Ալիևի հետ, Ալլահի կամքով, Շուշիում նոր տոն տոնենք»:
Սրան զուգահեռ՝ Անկարան օրերս կրկին տնտեսական հնարավորություններ առաջարկեց Հայաստանին, բայց կրկին՝ պայմանով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին: Նա մասնավորապես ասել է. «Այս (Ղարաբաղի-խմբ.) հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում կայունություն ապահովելուն զուգահեռ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից մեր առջև հնարավորություն է բացվել: Եթե Հայաստանն այս ամենը դրական գնահատի, ապա Հարավային Կովկասը կրկին կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3734 անգամ
Լրահոս
Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am