Ուշացած ճվճվոց

Իշխանությունից զատվելու գործընթացը շարունակվում է։ Թրքահպատակ նիկոլակրատիայի մեղսակից արվեստագետները պատերազմից ամիսներ անց էլ հանդես են գալիս մեղայականով, թե իրենց կյանքի մեծագույն սխալն է եղել Փաշինյանին եւ իր իշխանությանը հավատալ-աջակցելը։ Հատկապես ակտիվ են մտավոականություն եւ արվեստագետներ կոչվող կոմֆորմիստների խմբակը՝ Հրանտ Թոխատյանից, Լալա Մնացականյանից, Հասմիկ Պապյանից սկսած, վերջացրած Հենրիկ Հովհաննիսյանով,Միքայել Պողոսյանով ու մյուսներով։ Օրինակ մինչեւ պատերազմը Միքայել Պողոսյանն իր աչքերին չէր հավատում Նիկոլ Փաշինյանի գալստյանի գալուստը, Հասմիկ Պապյանն ուզում էր հավատալ երազ է, թե իրականություն Փաշինյանի իշխանությունը,Հենրիկ Հովհաննիսյանն էր հիանում ՀՀ երբեւէ ունեցած ամենահախուռն, ամենահիստերիկ ու անհավասարակշիռ ղեկավարի՝ Փաշինյանի սոկրատյան համբերությամբ, թե ինչպես ու ինչու հիասթափվեցին, դա այնքան էլ կարեւոր չէ, փաստ է մի բան, որ Հայաստանում, հիրավի, Կարմիր գրքում է հայտնվել մտավորականություն, արվեստագետներ կոչվող խավը, եթե չասենք, որ վերջին երեք տարում գրեթե չկա, ի վերջո, նրանց եւ շարքայիններիս տարբերությունը նրանում է, որ նրանք ավելի շուտ են տեսնում երեւույթների խորքը եւ դատողություններ չեն անում երեւացող, մակերեսային իրողություններով։

Այսօր հերթը Նարինե Թուխիկյանինն էր։ ԿԳՄՍ նախկին փոխնախարարը, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորը, Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն Թուխիկյանը խոսել է իր հիասթափությունների մասին, ասել, 2018 թվականին համաձայնել է մասնակցել ընտրություններին, քանի որ հավատում էր, որ հնարավոր է փոխել իրավիճակն ու երկիրը տանել դրական փոփոխությունների ճանապարհով։
«Այնինչ, ոչ միայն իմ, այլև շատերիս հույսերը ոչ թե չարդարացան, այլ ջախջախվեցին։ Պատճառը երևի այն էր, որ խաբեությունը շատ զորավոր էր»։ Նա այսօր վաղվա օրը անգամ չի տեսնում․«Ես շատ ծանր եմ տեսնում, ողբերգական եմ տեսնում, գուցե անելանելի եմ տեսնում՝ չգիտեմ, երանի սխալվեմ։ Հիմա այս անկումային վիճակը կանգ չի առնի՝ հիմա ավելի կխորանա, ցավոք սրտի»։
Թուխիկյանը հանգուցալուոծում չի տեսնում ու չի հավատում, որ անկումային այս վայրէջքը որևէ ձև կանգ կառնի։

Իհարկե, ամենահեշտ բանը թիմից եւ պատասխանատվությունից փախչելն է՝ արդարանալով, մարդիկ, ովքեր աչք են փակել Նիկոլ Փաշինյանի սեւի ու սպիտակի բաժանման, ասֆալտին ծեփելու, պատերին խփելու բռնության կոչերին, մարդիկ, ովքեր լռությամբ հետեւում էին, թե ինչպես է Փաշինյանը Արցախի հերոսներին կամ դատում, կամ վարկաբեկում, ըստ էության, մեղսակցում էին Փաշինյանի բոլոր հանցանքներին եւ նրանց ուսերին է նաեւ պատերազմի պարտության ու ավելի քան հինգ հազար եռասերնդի ոչնչացման պատասխանատվությունը։ Հետին թվով արդարացումներն ու քննադատությունները չեն կարող թեթեւացնել մեղքը։ Իսկ Թուխիկյանն այն մարդն է, ով ամբիոնում Փաշինյանի թիկունքն էր հսկում վերը նշված զազրելի սպառնալիքները հնչեցնելու ժամանակ եւ անգամ ծափահարում այդ այլանդակություններին։

Մինչդեռ գոնե Նարինե Թուխիկյանի պարագայում անհասկանալի էր այդ թունդ աջակցությունը, Փաշինյանին խոնարհաբար ծառայելը։ Նախկին իշխանության ժամանակ էլ Թուխիկյանը անգործ չէր ու չէր մնա անգամ հիմա, բայց լռում էր կամ ծափ տալիս երեք տարի շարունակ՝ մաս կազմելով երկիրը ավերելու, Արցախը հանձնելու թրքահպատակների ծրագրին։ Իսկ այսօրվա արդարացումները զուր ջանքեր են, որոնք գրոշի արժեք չունեն, ձեր անունը սեւ տառերով արդեն իսկ գրվել է պատմության էջերում։ Իսկ հիմա ձեր բնազդային վախերն եք ընդամենը ցուցադրում, քանի որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել է թուրքի ներկայությունը Երեւանում, իսկ դուք հասկանում եք, որ այլեւս ձեր կաշվի վրա կարող եք զգալ թուրքի յաթաղանի սարսափը։

Անի Սահակյան

դիտվել է 1880 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am