Էրդողանի եւ Ալիեւի հայաստանյան գվարդիան նորից ոտքի է կանգնել

Իլհամ Ալիեւի եւ Էրդողանի հայաստանյան գվարդիայի ներկայացուցիչ, Նիկոլ Փաշինյանի ստրուկ Արայիկ Հարությունյանը, որը ծաղկուն Արցախից իր հանցակից դավաճանի հետ թողել է մի բուռ ու իրեն նախագահ է երեւակայում, հոգեխանգարմունքի նոպաներ է ունեցել, հայրենասիրությա դասեր տվել՝ հայտարարելով, թե Հայաստան քաղաքական գործիչները Կարմիր Շուկայի հարցը շահարկում են՝ պարբերաբար հայտարարելով, թե Արցախի իշխանությունները այն ուզում են հանձնել<< Ու՞ր էիք, երբ Կարմիր Շուկան վտանգված էր, եր 15 օրը նրա համար կռիվ էր գնում>> ,-պատկերացրեք մուննաթ է եկել այս թյուրիմացությունը, այն դեպքում, երբ թվում էր, որ Նիկոլի ու նրա Էռատոյի ստրուկ, նրանց արյունոտ գործերի իրականացնող այս անողնաշարը նոյեմբերի 9-ից հետո պետք է ինքնասպան լիներ, քանզի ինքն ամեն օր է առերեսվում այն դժոխքին, որը Արցախ աշխարհում ստեղծեցին դավաճաններով, երբ Արցախի 75 տոկոսն այլեւս չկա, իսկ եղածն էլ ամբողջությամբ սահման է, երբ մեր հերոսների արյունն այնքան շատ է, որ հողը չի ներծծել թափված արյունը, ու ավելի քան 3500 անհետ կորածի ծնող գեներալ Մուրադովին է դիմել իրենց անհետ կորածների փնտրտուքի հարցով:
Մուննաթ է գալիս ու ասում է, թե Կարմիր Շուկայի հանձնելու հարցը սուտ է մի մարդ, ով 44 օր շարունակ «հաղթում ենք» գոռալով հայրենիք էր հանձնում: Ում վրա է մուննաթ գալիս, երբ օրեր առաջ մարդկանց պատմում էր, որ նման քննարկում եղել է, բայց թեման փակ է։
Ինչու պետք է մարդիկ ձեզ հավատան ու վստահեն, եւ միթե 44-օրյա պատերազմից հետո հնարավոր է ձեզ հավատալը:
Իսկ միգուցե ինքդ քեզ հարցնեիր՝ ո՞ւր էիր, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր Էռատոն 44 օր քո ձեռամբ հայրենիքդ էին հանձնում,կոտորում մի քանի սերունդ, Արցախում ցեղասպանություն գործում միայն նրա համար, որ Արցախը առեւտրի էին հանել , փողն էլ դրել գրպանները, ուր էիր, երբ դադարեցվեց զորքի համալրումը, որ ծակն էիր մտել, երբ հրամանատարական բունկերը ղեկավարում էր թուրքի հարճ տիկին Էռատոն, ուր էիր, երբ Արցախի ու Հհայաստանի նախագահները պատերազմի առաջին օրերից շտապել էին Արցախ ու պատրաստ էին քեզ պես ոչնչության հանդիպել, աաջակցություն էին բերել, բայց քո տերերը թույլ չտվեցին նրանց ընդունել:
Նոյեմբերի 9-ին, հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների մեջ տեղ էլ չէին գտել՝ Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն ու մի շարք բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին. այս բնակավայրերի մասին եռակողմ հայտարարությունում ոչինչ չկար, բայց հանձնեցիք։
Մինչև հիմա պատասխան չեք տվել, ինչու նոյեմբերի 9-ից հետո ձեր կուլիսային պայմանավորվածությունների մասին զորքին չէիք տեղեկացրել, արդյունքում հրադադարից մեկ ամիս հետո, այդ բնակավայրերում մոտ մեկ տասնյակ մարդ զոհվեց, 64-ը գերեվարվեց։
Իսկ միգուցե ինքդ էլ <փայ> ես ունեցել այս մեծ առեւտրում, ինքդ էլ եղել ես խունտայի դերակատար, այլապես պատերազմից ամիսներ առաջ չէիր վաճառի ունեցվածքդ այն տարածքներում գտնվող, որոնք հանձնեցիք ձեր սիրելի ներին:
Իսկ միգուցե հիմա էլ գործարքից նոր թուլափայ են գցել դեմդ, ու դրա դիմաց հերթական պրիստուպներն ես ունենում: Դուք իրավունք չունեք այսօր փողոց դուրս գալու, ծպտուն հանելու, իսկ եթե ինչ-որ հրաշքով դա ձեզ հաջողվում է, իմացեք մի օր չեք պլստալու:

Անի Սահակյան

դիտվել է 1260 անգամ
Լրահոս
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am