Լռություն եւ համաձայնություն` ընդդեմ Քոչարյանի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն:
Հիմնական զեկուցող, Փաշինյանի թիմի մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը նախագծի անհրաժեշտության մասին ասաց, թե միայն գաղափարական ընտրություններով է հնարավոր լինելու ներքաղաքական ճգնաժամը հարթել, իսկ ռեյտինգային մոդելը նախկինների հագով կարված կարգ է, երբ որոշիչ են դառնում ոչ թե գաղափարները, այլեւ փողը: Վարկանշային թեկնածուները ընտրողին փող են բաժանում, ընտրողն էլ գնում ընտրում է իրենց: Այս հայտարարությունը առնվազն ծիծաղելի է եւ կարելի է դիտարկել որպես իշխանության իմպոտենտության մասին բացահայտ խոստովանություն: Որովհետեւ նման դեպքերը կարելի է կանխել իրավապահների միջոցով: Բացի այդ, իբր Նիկոլ Փաշինյանի թիմը իր նախընտրական ծրագրում է ֆիքսել, որ փոխելու է օրենսգիրքը, մասնավորապես, վերոնշյալ խնդրահարույց դրույթը, հետեւաբար ընտրություններից առաջ պարտավոր են հաշվետու լինել քաղաքացիներին: Նախ իշխանությունը հպարտ քաղաքացիներին երջանիկ ապագա եւ նման ուրիշ բաներ էլ էր խոստանում, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք: Երկրորդ՝ ինչն էր խանգարում անցած երեք տարվա ընթացքում կատարել այդ փոփոխությունը: Իսկ միգուցե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը եւ ընտրություններին մասնակցելու հայտարարությունն է խառնել իշխանության խաղաքարտերը: Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրապետության մասշտաբով բոլոր վարկանիշ ու հեղինակություն ունեցող մարդիկ երկրորդ նախագահի կողքին են, պոտենցիալ վարկանշային թեկնածուներ, ու այդ պատճառով էլ փորձում է հիմա էլ այս հարթակում պատերազմել Քոչարյանի դեմ:

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակները: Այս փոփոխությունից հետո քաղաքացին ընտրատեղամասում ընտրելու է միայն քաղաքական ուժին: Այսինքն՝ քվեաթերթիկներից ընտրելու է մեկ քվեաթերթիկ և առանց որևէ նշում կատարելու, դնելու է ծրարի մեջ ու գցելու է քվեատուփը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր այս փոփոխությանը: ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների մասին պայմանավորվածությունից հետո խաղի կանոններ չեն փոխում:

Էդմոն Մարուքյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանն այսպիսով իր հագով օրենսգիրք է կարում եւ ցանկանում է խորհրդարան բերել մարդկանց, որոնք իրեն հնազանդ կլինեն, որոնք առանց իրեն ոչինչ են: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ պատերազմից հետո Իմ Քայլից դուրս եկան վարկանշային կարգով ընտրված պատգամավորները, ասելով, որ այս մարդիկ շրջապատ ունեն, հեղինակություն են վայելում իրենց տարածքներում եւ իրենց ընտրողի աչքերին նայելու խնդիր ունեն, իսկ Փաշինյանը այս փոփոխությամբ ուզում է խորհրդարան բերել այնպիսի մարդկանց, որոնք ողջ կյանքը իրեն են պարտական լինելու, քանի որ ընտրողը նրանց խորհրդարան է գործուղելու բացառապես այն բանի շնորհիվ, որ վստահություն է տալու Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը եզրափակում է՝ որպեսզի վաղը Երեւանն ու Ստեփանակերտն էլ հանձնի, բայց վստահ լինի, որ իր խմբակցությունը չեն լքելու:

Զարմանալի է, որ Էդմոն Մարուքյանը, հասկանալով այս ամենը, Նիկոլ Փաշինյանի հետ չի պատրաստվում խոսել իր լեզվով, եթե Փաշինյանը խախտել է խաղի կանոնները, ապա ինչն է խանգարում նման պատասխան տալ նրան, օրինակ վարչապետի անվստահության նախագիծ ներկայացնել, նոր թեկնածու առաջադրել: Մարուքյանն ասում է, որ եթե մի բանի համար քննադատում է Փաշինյանին, ճիշտ չէ, որ նույն բանն էլ ինքը անի: Իրականում բոլորին է պարզ, որ այս լռեյլան համաձայնությունը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի է, հավանաբար Նիկոլ Փաշինյանը խոստացել է նրան խցկել խորհրդարան, միայն թե օգնի, որ Քոչարյանի դեմն առնեն, թույլ չտան ընտրություններով գալ իշխանության: Բայց ինչպես ասում են՝ երազելը ոչ մեկին չի խանգարի: Նշենք նաեւ, որ
ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը:

Անի Սահակյան

դիտվել է 4342 անգամ
Լրահոս
Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am