Նիկոլ Փաշինյանի վրեժն ու բուհերի շենքերի վաճառքը

 Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա մարզային այցերը իսկական պատուհաս են դարձել և, բառիս ամենաուղիղ իմաստով, սպառնում են հանրային առողջությանը։

Այնպիսի տպավորություն է, որ նա գնում է այստեղ-այնտեղ և սկսում էքսցենտրիկ մտքեր արտահայտել՝ ամեն ինչ գլխիվայր շուռ տալով և խառնելով իրար։ Մեկ Իսկանդերի չպայթելու մասին է խոսում, մեկ ՍՈՒ 30 կործանիչների չունեցած հրթիռների մասին է խոսում, հետո սկսում անհասկանալի բացատրություն տալ, թե հրթիռները ձեռք բերել չեն հասցրել։ Հերթական սկանդալային հայտարարությունը Փաշինյանն արել է Արմավիրի մարզում՝ ասելով, թե մտադիր են բուհերի շենքերը վաճառել, այդ փողով Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել․ «Քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, այդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական-ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, և այս երեխաները այդ բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ: Այսօր մեր բուհերում նույնիսկ շենքային պայմաններն ադեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշել է Փաշինյանը՝ չհստակեցնելով սակայն, թե այդ գաղափարը ե՞րբ է կյանքի կոչելու, կամ բուհերի շենքերը վաճառելու դեպքում, մինչև ակադեմիական քաղաքի կառուցումը ուսանողները որտե՞ղ են դասեր անելու։

Հայտնի չէ նաև, թե որքան է կազմում ակադեմիական քաղաքի կառուցման արժեքը, որտե՞ղ է այն կառուցվելու, և կա արդյոք հնարավոր գնորդ, որը պատրաստ է նման խոշորածավալ ներդրում կատարել պատերազմական ռիսկի տակ գտնվող Հայաստանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը տեղյակ լիներ և հասկանար, թե իրականում ինչ ասել է ակադեմիական քաղաք, բուհերի շենքերը վաճառքի հանելու անհեթեթ հայտարարությունն անելուց առաջ նախ ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագրի մասին։ Բայց որպես դասական թերուս՝ նա ասել է այն, ինչ հասկացել է ակադեմիական քաղաք հասկացությունից՝ վաճառել բուհերի շենքերը։ Մի հարցնող լինի, վաճառում ես, որ ի՞նչ անես, ա՛յ Փանջունի։ Քո կառավարման երեք տարիների ընթացքում քանի՞ բուհի և դպրոցի շենք ես կառուցել, կամ ընդհանրապես մնայուն որևէ բան պետության համար արե՞լ ես, որ հիմա էլ որոշել ես բուհերի շենքերը վաճառել։

Իրականում, եթե անգամ ակադեմիական քաղաք ունենալու գաղափարն ինքնին դրական է, բայց հենց միայն այն փաստը, որ այդ մասին Փաշինյանն է խոսում, արդեն անվստահություն է առաջացնում, որովհետև Փաշինյանն առ այսօր ոչ մի դրական քայլ չի արել։ Խոստացել էր տնտեսական հեղափոխություն, տնտեսությունը կտրուկ գահավիժում ապրեց։ Հայտարարել էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, Արցախը թշնամուն հանձնեց՝ տալով 5000 զոհ և ավելի քան11 հազար վիրավոր։ Հիմա պետք է հասկանալ՝ եթե Նիկոլը բուհերի շենքերը վաճառքի հանելու և ակադեմիական քաղաք կառուցելու մասին է խոսում, ի՞նչ նոր չարիք է բերելու մեր գլխին։

Կապիտուլյանտը որոշել է մինչև վերջ գնալ և հնարավոր բոլոր արժեքները կործանել։ Այս համատեքստում հերթը հասել է բուհերին։ Այդ ո՞ր տգետը չգիտի,որ ներկա պահին Հայաստանի գերխնդիրը ակադեմիական քաղաքը չէ։ Մենք ունենք խաղաղության և նոր պատերազմի ռիսկը չեզոքացնելու առաջնային խնդիր։ Ակադեմիական քաղաքից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Երևանում մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել։ Կառուցե՞ց։ Իհա՛րկե ոչ։ Ակադեմիական քաղաքի կառուցումը, վստահաբար, նրա խելքի բանը չէ, բայց բուհերի շենքերը վաճառելը հաստատ գլուխ կբերի, եթե իհարկե թողնող լինի։

Ժամանակին պետհամալսարանից հեռացված Նիկոլ Փաշինյանն առ այսօր աբիժնիկ է մնացել և այս կերպ երևի որոշել է վրեժ լուծել բոլոր բուհերից, դասախոսներից և ուսանողներից։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1572 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am