Թուրքական պլան՝ հազարավոր զոհերի վրայով

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ 3 անգամ խուսափեց ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։

Պետրոս Ղազարյանն ասում է․ «Տեսեք, մենք տեսանք, թե թուրքերն ինչպես օգնեցին Ադրբեջանին, և եղավ այն, ինչ եղավ։ Ճիշտ է, հիմա նրանց հռետորաբանությունը փոխվել է, բայց ես ինչքան հասկանում եմ, մեր անվտանգության կոնցեպտը դրանից չի փոխվել։ Չի փոխվել չէ՞, մենք Թուրքիան համարում ենք թշնամի պետություն։ Այդպե՞ս է, թե ոչ»։ Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասում է․ «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»։

Արմեն Գրիգորյանի պատասխանին զուգահեռ Պետրոս Ղազարյանը ևս մեկ անգամ է նույն հարցադրումն անում, թե արդյոք մենք Թուրքիային թշնամի պետություն համարում ենք։ Արմեն Գրիգորյանի պատասխանից հետո Պետրոս Ղազարյանն արդեն երրորդ անգամ է անում հարցադրումը․«Այսինքն՝ Թուրքիան էլ թշնամի պետություն չի՞»։ Սրան ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասում է․ «Նայեք, միանշանակ պնդել, որ որևիցե վտանգ չի գալիս Թուրքիայից սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործընթացները նաև այլ հնարավորություններ են տալիս»։

Եթե այս հայտարարությունները մենք լսեինք պատերազմում հաղթանակ տարած, թշնամուն խաղաղություն պարտադրած Հայաստանի որևէ ղեկավարի կողմից, ապա, իսկապես, այդ մասին կարել էի մտածել, որ ի վերջո, Հայաստանն իր հարևանների հետ մի օր պետք է հարևանություն անի:

Բայց այսօրվա իրողություններն ինչպիսի՞ն են...

Փաշինյանի «թավշյա» կառավարությունը պատերազմում կապիտուլյացիայի է տարել երկիրը, Հայաստանն այսօր որպես բանակցային կողմ նույնիսկ իր դիրքորոշումները չի կարողանում առաջ տանել: Հայաստանն, իրականում, չունի դաշնակիցներ, ավելին՝ գործընկեր պետություններ: Այսինքն՝ մեկուսացած պետություն է դարձել:
Ու այս պայմաններում, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը միակ ելքը տեսնում է Թուրքիայի «գիրկը» նետվելու մե՞ջ...

ԱԽ քարտուղարն ասում է. «Մենք պետք է մոտեցում շտկենք»։

Ո՞ւմ մոտեցումը: Կապիտուլյանտ Փաշինյանի կառավարությա՞ն: Դա արդեն բոլորի համար պարզ է:

Իսկ Թուրքիայի մոտեցումն ինչպիսի՞ն է այսօր: Գոյություն ունի հարևան մի երկիր, որը ողջ տարածաշրջանում վարում է ագրեսիվ քաղաքականություն, ավելին՝ թուրքական վտանգի մասին փաստում են բոլորը, նույնիսկ՝ գերտերություն Ռուսաստանի փորձագետները:

Ու հանկարծ Հայաստանում իշխող թիմը որոշեց, որ Թուրքիայի նկատմամբ Հայաստանը մոտեցումը պետք է փոխի՞... Իսկ Թուրքիայի «եղբայրական» Ադրբեջանի նախագահի հայտարարությունները «Զանգեզուրն ու Երևանը գրավելու» վերաբերյալ ևս այդ «մոտեցումների» շարքի՞ց են...

Բացի այդ, մեկ այլ կարևոր հանգամանք: ԱԽՔ-ը, փաստորեն, «նոր մոտեցման» մասին ազդարարում է ապրիլի 24-ին ընդառաջ, երբ սկսել է թեժանալ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության մասին հիշատակման թեման:

Այսինքն, թրքահաճո հայտարարություններով, կարծես, Հայաստանն իր հերթին ազդակ է ուղարկում՝ «մենք ուզում ենք բարիշել»:

Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը հնարավոր է, որ վարում է գաղտնի, գուցե միջնորդավորված բանակցություններ թուրքական կողմի հետ: Այսպիսի ընթացքը բոլորովին էլ չի կարելի բացառել, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանական թիմի կողմից վստահաբար ոչ պատահական հայտարարությունները:

Իսկ ամենակարևոր եզրահանգումը սա է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն անելու համար, այսքան զրկանք, զո՞հ էր պետք Փաշինյանի «թավշյա» իշխանությանը: Եթե այդքան ժողովրդից «գաղտնիք չունեցող» էր՝ ի՞նչն էր խանգարում, որպեսզի Փաշինյանը «հեղափոխությունից» հետո հայտարարեր՝ «ժողովուրդ, ես եկել եմ իշխանության, որպեսի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորեմ՝ Արցախի կորստի գնով»: Այսքան զոհերի գնով՝ սա չէ՞ր Փաշինյանի պլանը...

Արդեն պլանը հստակ երևում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2013 անգամ
Լրահոս
Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am