«Թուրքական գամբիտը»՝ տխրահռչակ 300.1 հոդվածով ու Նիկոլի ձեռքերով

Շախմատից քիչ թե շատ տեղյակները գիտեն, իհարկե, որ գամբիտը այնպիսի սկզբնախաղն է, որի ժամանակ զոհաբերվում է որևէ խաղաքար (սովորաբար՝ զինվոր, նույն ինքը՝ «պեշկա»)՝ ակտիվ դիրք ստանալու կամ հարձակում սկսելու նպատակով:

Սահմանադրական դատարանը, ինչպես հայտնի է շատերին, մարտի 26-ին հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որն, ըստ էության, դառնում է անվավեր: Ըստ ՍԴ որոշման՝ այդ տխրահռչակ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:

Նկատենք, որ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ավելորդ չէ ընդգծել, որ «թավշյա» բաշիբոզուկաների կողմից Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Արցախի ազատամարտի հերոսներ, Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակում անուրանալի ներդրում ունեցած գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեմ իրականացվող հետապնդումը խարսխված էր հենց այդ չարաբաստիկ 300.1 հոդվածի վրա: Փաշինյանական հանցավոր վարչախմբի բստրած այսպես կոչված՝ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի» հիմնաքարն էր այդ հոդվածը:

Ի՛նչն է հատկանշական: Դեռ 2018-ի ամռանը, երբ նոր-նոր իշխանության եկած նիկոլ փաշինը հրահրեց այդ վայրիվերո հետապնդումը, իբր թե՝ «մարտի 1-ը» բացահայտելու պոպուլիստական ու սնամեջ շղարշով, երբ հայտնի դարձավ, թե որ հոդվածով ու ինչ մեղադրանք է ներկայացված 2008-ի փետրվար-մարտին պաշտոնավարած պետական ու ռազմական բարձրաստիճան գործիչներին, բազմաթիվ իրավագետներ, փորձագետներ, մեկնաբաններ նշեցին, որ 300.1 հոդվածը սնանկ է, և առնվազն՝ խոցելի է դրա վրա հիմնված մեղադրանքը՝ «սահմանադրական կարգը տապալելու» վերաբերյալ:

Այսինքն, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարարների, գլխավոր շտաբի նախկին պետերի, առհասարակ՝ մեր երբեմնի Զինված ուժերում անվիճելի հեղինակություն վայելող ռազմական գործիչների դեմ նիկոլ փաշինի նախաձեռնած հետապնդումը ի սկզբանե էլ սնանկ էր, չասած այն մասին, որ ակնհայտ քաղաքական էր և այլ ստոր նպատակներ հետապնդող:

Թեպետ ինչո՞ւ՝ «չասած»: Իրավագետները դեռ կվերլուծեն 300.1-ի հետ կապված թնջուկը: Զուտ մասնագիտական տեսանկյունից, դա լավ դիպլոմայինի, եթե ավելի լայն վերցնենք, անգամ թեկնածուական թեզի թեմա է: Բայց մեզ հետաքրքրողը դա չէ, այլ երևույթը՝ իր քաղաքական ամբողջության մեջ՝ հետագծով ու հետևանքներով:

Մեր դիտարկումները թույլ են տալիս պնդել, որ 2018-ի ամռանը, այսինքն՝ Հայաստանի պետական իշխանությունը անարյուն հեղաշրջմամբ զավթելուց անմիջապես հետո, նիկոլ փաշինի ձեռքերով, նրա թուրքական տիկնիկավարները նախաձեռնեցին այն ազդեցիկ ու հեղինակավոր գործիչների չեզոքացումը, որոնք կարող էին ակտիվորեն խանգարել Արցախի ու, առհասարակ, Հայաստանի վերացման ծրագրերի իրականացման ընթացքին: Պատահական չէ, որ այս շինծու «գործի» առանցքային դերակատարներից մեկը սորոսաթուրքական 5-րդ շարասյան հետ ասոցացվող մեկն էր, որի համար յուրայինները դասավորել են ՀՔԾ պետի պաշտոնը, իսկ մեկ այլ, արդեն ակնհայտորեն սորոսաթուրքական շրջանակի ներկայացուցիչ էլ նշանակվեց արդարադատության նախարար:

Իրականությունն այն է, որ հիշյալ 300.1 հոդվածի միջոցով թուրքական գործակալները գործնականում մեկուսացրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդհանուր առմամբ 537 օր կամ շուրջ 1 տարի 6 ամիս զրկված էր ազատությունից: Ի լրումն, դատական անհեթեթ քաշքշուկի մեջ էին ներքաշված նաև Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը: Իսկ Միքայել Հարությունյանը մինչ օրս էլ ստիպված է բացակայել Հայաստանից, ավելին՝ նիկոլ փաշինի հակահայ իշխանությունը մերժեց այս վերջին «տարօրինակ պատերազմի» օրերին Հայրենիք վերադառնալու և օգտակարպ լինելու վերաբերյալ Միքայել Հարությունյանի խնդրանքը: Այս՝ առանձնապես չշոշափվող դետալը, ի դեպ, նմանապես վկայում է, որ «մարտի 1-ի» կամ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» շինծու գործի առանցքային նպատակը նշված գործիչների մեկուսացումն էր, նրանց ակտիվության հնարավոր նվազեցումը:

Իսկ դա, կրկնակի շեշտադրմամբ, բխում էր հենց թուրքական շահերից: Առաջինը, ինչպես արդեն նշեցինք, Ռոբերտ Քոչարյանի և մյուս պետական, ռազմական գործիչների մեկուսացման, նրանց դատական գործով ու նման մեղադրանքներով կաշկանդելն էր: Միաժամանակ, թրքահպատակ «թավշոները» թիրախավորել էին հատկապես հայ-ռուսական բարեկամական կապերում մեծ դեր ունեցած գործիչների, ինչը Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից չէր կարող չընկալվել որպես ՀՀ նոր իշխանության թշնամանքի լրացուցիչ դրսևորում (մյուս հակառուսական քայլերի հետ զուգորդված), ու հենց այդպես էլ ընկալվեց:

Հիմա, երբ թուրք-սորոսական շրջանակները գործնականում իրենց եղկելի ու սև գործն արել են, մեր մեջ ասած, արդեն այնքան էլ էական չեն ո՛չ 300.1 հակասահմանադրական հոդվածը, ո՛չ էլ դրա «ասեղով» կարված անհեթեթ «գործը»: Էականը հետևանքներն են, առավել ևս՝ անդառնալի՛, ցավալի՛ հետևանքները:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1521 անգամ
Լրահոս
Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am