Հլա մի հատ ասա՝ «Պո՛նչ, արթո՞ւն ես»


Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն հայտարարել է, որ մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ ենք ունենալու։
«2021 թ-ի հունվար-փետրվարի արդյունքներն ավելի լավն են, քան 2019 թ-ի արդյունքները, որովհետև 2020 թ-ի հունվար փետրվար ամիսներն էապես ավելի լավն էին, քան 2019 թ-ի հունվար-փետրվարը: Եթե մենք պահենք աճի նույն տեմպը 2019-ի նկատմամբ, ապա 2021-ի վերջում կունենանք ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հաշվի է առել արդեն իրականացված ու ծրագրված ներդրումները:
Բացի այդ, նրա խոսքով, այս տարի մարտին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի Հայաստանում արդեն զբոսաշրջիկներ են նկատվում, մասնավորապես՝ Իրանից։ Ամրագրումներ կան նաև ապրիլ-մայիս ամիսների համար։ Հետևաբար Քերոբյանը վստահաբար ենթադրում է, որ այս տարվա տուրիզմի ոլորտի աճը, որը 2020թ-ի համեմատ 319 տոկոսով ավելի է կանխատեսված, միանգամայն իրատեսական է:
Վահան Քերոբյանի տնտեսկան կանխատեսումների իրականացման ռիսկի մեծությունը ճշգրիտ որոշելու բանձև գիտությանն հազիվ թե հայտնի լինի։ Ուստի համոզվելու համար, որ նրա արտաբերած մտքերը իրական են, ոչ թե մտացածաին, նախարարին առաջարկում ենք քաշքշել սեփական թշերից, սթափեցնող ապտակներ հասցնել ինքն իրեն և փարձնական ասել․ «Պո՛նչ, արթո՞ւն ես»։
Իրականում բանական մարդը միայն քնած կամ խմած ժամանակ կարող է կանախատասել տուրիզմի 319 տոկոս աճ, այն դեպքում, երբ համավարակի թվերն ամեն օր աճում են, իսկ պատերազմի ռիկն էլ մեր երկրի համար շարունակում է շատ բարձր մնալ։
Ինչպե՞ս կարող է մարդն արթուն լինել և հայտարարել, թե Հայաստանում երկնիշ աճ է լինելու, այն դեպքում, երբ բոլոր կանխատեսումների համաձայն Հայաստանի տնտեսության աճը, ամենալավատեսական սցենարի դեպքում չի գերազանցի 3-4 տոկոսը։ Մասնավորապես, համաձայն Համաշխարհային բանկի զեկույցի՝ 2020 թվականը Հայաստանը փակում է 8 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2021 թվականին հայաստանյան տնտեսությունը կարող է աճել շուրջ 3,1 տոկոսով։ Ընդ որում, սա տարվա սկզբին արված կանխատեսում է։
Ավելին, նախորդ շաբաթ՝ մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ ՀՀ ԿԲ-ն վերանայել է հետպատերազմյան 2021թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ 2 տոկոսի փոխարեն սահմանելով ընդամենը 1.4 տոկոս աճ։Թե ինչ հաշվարկների և վերլուծությունների վրա է հիմնված Վահան Քերոբյանի երկնիշ աճի սպասումը, հայտնի չէ։
Չի բացառվում, որ ողջ գաղտնիքը նահանջ տարվա փետրվար ամսվա սովորականից 1 օր ավել ունենալու մեջ է։ Հիշեցնենք, որ նախօրեին Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմել է 5,3 տոկոս անկում։ «Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում»,- վերլուծելով պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշը՝ ֆեյսբուքում գրել էր նախարար Քերոբյանը:

Ըստ էության Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ էկոնոմիկայի նախարարի տնտեսական վերլուծությունների հիմքում դրված է նահանջ տարվա փետրվար ամսվա 29-րդ օրը՝ չորս տարին մեկ տեղի ունեցող այդ բացառիկ տնտեսական ձեռբերումը։
Եվ այստեղ նորից և կրկին արդիական է հնչեցնել վերնագրում գրված հարցը՝ «Պո՛նչ, արթո՞ւն ես»։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3930 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am