Ընդդեմ պատվաստված Պուտինի ու ռուսական պատվաստանյութերի. Պուտինն այցեր է ծրագրում

ԵՄ լիդերներն ու կորոնավիրուսի հարցով գագաթնաժողովը

COVID-19 հիվանդության դեմ պայքարելու թեմայով Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը հրապարակեց իր ստեղծած պատվաստանյութի արդյունավետության մասին նոր զեկույց, ըստ որի այն հասնում է 76 տոկոսի: Ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, այդ պատվաստանյութի արդյունավետությունը 79 տոկոս է գնահատվել:

AstraZeneca-ի վակցինան մեծ նշանակություն ունի կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ միջազգայնորեն ճանաչված այլ պատվաստանյութերի համեմատությամբ այն ավելի էժան է և ավելի դյուրին է փոխադրվում: Եվրոպայում AstraZeneca-ի հետ կապված հիմնական խնդիրը դրա պակասն է, քանի որ ընկերությունը չի հասցնում պահանջված քանակով դեղաչափեր արտադրել: Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն ասել է, որ անհրաժեշտ է ամեն բան անել Եվրամիության տարածքում բնակիչների պատվաստումն արագացնելու համար: Նախօրեին կայացած գագաթնաժողովում Եվրամիության լիդերները նաև քննարկեցին «պատվաստման անձնագրեր» թողարկելու հարցը: Նման փաստաթղթեր ստացած մարդիկ կկարողանան ամռան ամիսներին անարգել այցելել Եվրամիության երկրներ:

Ըստ Մակրոնի՝ ՌԴ-ն ու Չինաստանը ապակայունացման փորձեր են անում

Եվրոպան նախատեսում է մինչ ամառ կորոնավիրուսի դեմ ամենաշատ պատվաստանյութ արտադրողը դառնալ, հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ ԵՄ առցանց գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: «Եվրոպան կկարողանա արտադրել բավարար չափաբաժիններ` իր կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար», - ասաց նա:

Ըստ Մակրոնի՝ պատվաստումների ոլորտում «համաշխարհային պատերազմի նոր տեսակ» է ծավալվել: «Մենք ականատես ենք լինում Ռուսաստանի, Չինաստանի ապակայունացման փորձերին, պատվաստանյութի միջոցով ազդելու ձգտմանը, այս ֆոնին մենք ուզում ենք արտադրել այնքան, որ բավարարենք մեր սեփական կարիքները», - ասել է Մակրոնը:

Այսպիսով, մինչ այդ, աշխարհը փորձում է զսպել կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը: Ֆրանսիայի առողջապահության պատասխանատուները տասնվեց շրջաններին, որտեղ արդեն խիստ սահմանափակումներ են գործում, ավելացրել են ևս երեքը: Այսօրվանից այստեղ բաց կլինեն միայն մթերային խանութներն ու դեղատները: Մարդկանց թույլ կտրվի հեռանալ իրենց բնակության վայրից միայն տասը կիլոմետր: Կարանտինը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը: Ֆրանսիայի առողջապահության նախարարի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում 45 հազար ֆրանսիացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բազմազան այցեր կկատարի

Իսկ ահա երեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստացավ ռուսական արտադրության պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահը լավ է տարել պատվաստումը և ոչ մի խնդիր կամ կողմնակի ազդեցություն չի զգում: Պեսկովը չի ասել, թե կոնկրետ որ պատվաստանյութն են ներարկել նախագահին: Ռուսաստանում կիրառում են տեղական արտադրության «Спутник V», «Эпиваккорона» և «Ковивак» պատվաստանյութերը: «Դրանք բոլորն էլ հուսալի են և արդյունավետ», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո մտադիր է բազմազան այցեր կատարել: «Ինչպես գիտեք, ես պատվաստվեցի, տեսնենք, թե ինչ ցուցիչներ կգրանցվեն, դրանից հետո կսկսեմ ընդարձակել այցերիս աշխարհագրությունը, կլինեմ այդ թվում` մշակույթի կենտրոններում և գրադարաններում»,- ասել է Պուտինը մշակույթի և արվեստի ասպարեզում պարգևների արժանացած գործիչների հետ այսօրվա հանդիպման ընթացքում: Նա ավելացրել է, որ ցանկանում է այցելել Պատանի դերասանի մանկական երաժշտական թատրոն և տեսնել դրա նոր շենքը:

Եթե Վաշինգտոնը որոշի բարդություններ ստեղծել Մոսկվայի համար, պատասխան կլինի. Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր նախազգուշացրել է՝ եթե «Վաշինգտոնը որոշի բարդություններ ստեղծել Մոսկվայի համար, պատասխան կտանք»: Պատրուշևը միևնույն ժամանակ պնդել է, թե Ռուսաստանը միտված է կառուցողական երկխոսության։

«Մենք Միացյալ Նահանգների նկատմամբ որևէ թշնամական քայլ չենք կատարել, հակառակը՝ ուզում ենք հավասարության սկզբունքի վրա հիմնված կառուցողական հարաբերություններ ունենալ», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերն այն մասին, որ հարաբերությունները Մոսկվայի հետ բարդ են լինելու։
Ռուս-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ լարվածությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան տվեց լրագրողի հարցին, թե արդյոք ինքը Վլադիմիր Պուտինին մարդասպա՞ն է համարում։

Նկատենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամին զուգահեռ կտրուկ վատթարանում են նաև Ռուսաստան-Եվրամիություն և ջերմանում ռուս-չինական հարաբերությունները։ ԵՄ-ը ոչնչացրել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները, երեկ՝ մարտի 23-ին, Պեկինում Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին հայտարարել Է ՌԴ արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Եվրամիությունում դեռ կան մի քանի պետություններ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ գործընկերային երկխոսություն ունենալու օգտին, մյուսները, սակայն, նախընտրել են քանդել բոլոր կապերը Ռուսաստանի հետ: «Եվրամիության հետ՝ որպես կազմակերպություն, հարաբերություններ չկան։ Այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել Է Բրյուսելի միակողմանի որոշումներով», - Չինաստանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը, հավելելով, թե Արևելքի, այսինքն Չինաստանի հետ հարաբերություները տարեցտարի խորանում են, և Մոսկվա-Պեկին հարաբերությունների օրակարգն այսօր շատ հագեցած է։

Այդուամենայնիվ, Մոսկվայում պարբերաբար հայտարարում են, թե պատրաստ են վերականգնել հարաբերությունները Արևմուտքի հետ, եթե Արևմուտքի մոտ տեսնեն նման ցանկություն։ Սերգեյ Լավրովի կարծիքով՝ այն, որ Եվրամիությունը չի ցանկանում կառուցողական երկխոսություն ունենալ իր ամենամեծ հարևանի հետ, աննորմալ է։
Օրերս, հիշեցնենք, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանը որդեգրել է ԵՄ-ի հետ առճակատման քաղաքականություն: Սրա հետ մեկտեղ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ պետք է նվազեցնել կախվածությունը Արևմուտքից և ավելի սերտ հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ, պետք է հրաժարվել ամերիկյան ֆինանսավորման համակարգից և այս հակամարտությունում ուզում է ստանալ Պեկինի լուրջ աջակցությունը:

Մինչդեռ փորձագետները, այդ թվում՝ ռուսաստանցի, շեշտում են, որ իրականում կարելի է խոսել Միացյալ Նահանգներ-Չինաստան հակամարտության մասին, իսկ Ռուսաստանը իր համար որոշել է, որ այս գլոբալ հակամարտությունում լինելու է Չինաստանի կողքին։ Եվրոպացի փորձագետները նաև ահազանգում են, որ Պեկինի և Մոսկվայի այս նոր բարեկամությունը չի կարող չանհանգստացնել Արևմուտքին, թեկուզ միայն այն պատճառով, որ աննախադեպ խորանում է նաև ռուս-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1056 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am