Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ ոստիկանները սրիկա են, բայց բարձրացնում է «սրիկաների» աշխատավարձերը

Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծով որոշեց գրեթե կրկնակի ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:
Ուշագրավ է, որ թոշակները, նպատեստները կամ ուսուցիչների աշխատավարձները բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկնապատակում է այն ոստիկանների աշխավարձը, որոնց ավտոբուսներով հրահանգում է տանել իր տունը, կառավարության շենքը հսկելու, ինչպես նաև ընդդիմադիրներին բերման ենթարկելու համար, որոնք, ըստ էության, մոտ կես տարի է պահում ու պահպանում են իր իշխանությունը: Հետպատերազմական իրավիճակում, ուր Արցախում հումանիտար ճգնաժամ է եւ անգամ զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցման գումարները ուշանում են, մինչ Սյունիքի սահմանը պահող մեր զինվորները իրենց ծառայությունն իրականացնում են գրեթե բաց երկնքի տակ, լավագույն դեպքում՝ քամուց քշվող վրաններում, երբ բանակը զենք-զինամթերով վերազինելու անհրաժեշտություն կա, Նիկոլ Փաշինյանն առաջնահերթությամբ բարձրացնում է ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը:

Մինչդեռ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանն իբր անաչառ ընդդիմադիր գործիչ էր, ամենից շատ քննադատում էր ոստիկանների թվի մեծ լինելու, Հայաստանը ոստիկանապետության վերածելու վտանգի ու նման բաների մասին: Ավելին՝ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ ասում էր, թե հոգին փառավարվում է, երբ իմանում է, որ ցուցարարները ոստիկանների ձեռքից մահակներ ու վահաններ են խլում, քանզի ինչպես ինքն էր ասում՝ ժողովրդի դեմ պայքարողները դրանք ոստիկաններ չեն, այլ սրիկաներ են: Հիմա Փաշինյանը, ըստ էության, 100 տոկոսով բարձրացնում է սրիկաների աշխատավարձերը: Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է կործանված, տապալված երկրի, որտեղ միայն ոստիկանապետական ռեժիմի օգնությամբ է մնում իշխանության: Մայրաքաղաքի կենտրոնում մի 100-150 մետր քայլելու համար ոստիկանական գնդեր է փողոց հանում, դիպուկահարներ բարձրացնում տանիքներին:

Ուշագրավ է նաեւ, որ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում էր ոստիկանապետության մասին, նրան աշխուժորեն ձայնակցում էին ԱՄՆ, ԵՄ, ԵԽ ներկայացուցիչները, առհասարակ, գրանտակեր իրավապաշտպան կոչվող կազմակերպությունները: Դրանք հիմա համառորեն լռում են:
Հայաստանում ոստիկանական բեսպրեդել է, Նիկոլ Փաշինյանի անմիջական կարգադրությամբ ոստիկանությունն ամենակոպիտ ձևով բռնություններ է գործադրում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ: Գրեթե կես տարի է պատերազմի ավարտից հետո իշխանությունը պահվում է ոստիկանների միջոցով, ուստի չի բացառվում, որ առաջիկայում ոստիկանների աշխատավարձերը կրկին բարձրանան եւ գա մի օր, որ նրանք ավելի շատ աշխատավարձ ստանան, քան անձամբ Փաշինյանը: Չէ՞ որ առանց նրանց Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, ըստ էության, իշխանություն չի ունենա թեկուզ մեկ ժամ:

Անի Սահակյան

դիտվել է 622 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am