Ծառուկյանի վախերը․ պատասխան քայլ Նիկոլ Փաշինյանին

Հունիսի 20-ին նախանշված ընտրությունները չեղարկման ռեալ վտանգի տակ են: Սրա մասին են վկայում քաղաքական դաշտից հնչող ուղերձներն ու հայտարարությունները: Պատճառը միանշանակ Նիկոլ Փաշինյանն է, ով որոշել է ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ փոխել Ընտրական օրենսգիրքը, քաղաքական դաշտին հնարավորություն չտալ պատրաստվել խաղի նոր կանոններին: Առավել եւս, որ հին օրենսգիրքը իր ռեյտինգային ընտրակարգով փողոցի ընդդիմության, մասնավորապես, Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող քաղաքական ուժերի, հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների հարցով համաձայնություն կնքած Գագիկ Ծառուկյանի համար ընդունելի ընտրակարգ է:

Թեեւ ԲՀԿ-ականները հայտարարում են, որ իրենք խնդիր չունեն եւ ցանկացած ընտրակարգով կարող են մասնակցել ընտրություններին, բայց բոլորս էլ գիտենք, որ նրանք առնվազն ազնիվ չեն: Պատահական չէ, որ նրանք վերադառնում են փողոց եւ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է լրագրողների հետ ճեպազրույցում ասել, որ մասնակցելու են մարտի 28-ին Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համապետական հանրահավաքին: Նա խոստովանել է, որ թեեւ Ծառուկյանի եւ Փաշինյանի միջեւ համաձայնություն է կայացվել, բայց իրենք մտահոգություններ ունեն, որ Փաշինյանը կդրժի խոստումը եւ հրաժարական չի ներկայացնի, հետեւաբար պետք է շարունակել պայքարը փողոցում:

«Եթե նախնական պայմանավորվածություններ չպահպանվեն, ապա լուրջ խնդիրներ կլինեն, բայց ես չգիտեմ՝ ինչ են խոսել Փաշինյանը և Ծառուկյանը: Կգա ապրիլի 20-ը, կտեսնենք՝ ինչ գործողություններ է անում Նիկոլ Փաշինյանը, չեն լինի գործողություններ՝ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, բայց ես ենթադրում եմ՝ ընտրությունները լինելու են»,- ասել է Մելքումյանը հավելելով, որ իրենց խմբակցությունը շարունակելու է գործել «Հայրենիքի փրկության շարժման» հետ, քանի որ նրանք պետք է խուսափեն ֆորս մաժորային իրավիճակներից. «Մենք զուգահեռ գնում ենք 17-ի ձևաչափով, որպեսզի եթե որևէ պայմանավորվածություն խախտվի և ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, ընդդիմությունը կարողանա քայլեր ձեռնարկել»:

Նախ առնվազն զարմանալի է՝ Գագիկ Ծառուկյանը գնացել է համաձայնության, սակայն չի վստահում Նիկոլ Փաշինյանին, սա նշանակում է, որ հիմնավոր փաստարկներ չի ներկայացվել, բայց ինքը տվել է իր համաձայնությունը, ինչու, սա մեծ հարցեր է առաջացնում եւ թերեւս հայտնի է միայն Ծառուկյանին: Բայց զուգահեռ մեզ տեղեկություններ են հասել, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանը իր գործընկեր լիդերներին համոզել է ակտիվ պայքարել փողոցում եւ Նիկոլ Փաշինյանին պարտադրել, որ մտքով չանցնի ընդդիմությանը <քցել> եւ ընտրությունների վերաբերյալ միանձնյա որոշումներ ընդունել առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Անի Սահակյան

դիտվել է 2172 անգամ
Լրահոս
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am