Նիկոլ Փաշինյանի նոփ-նոր ուսապարկի արկածները

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսնակի շուրթերով իր պատգամավորներից մեկին եւ ըստ էության բոլորին արդարացիորեն համեմատեց իր ուսապարկի հետ, ինչը աղմկոտ քննարկման ենթարկվեց: Սակայն իրականում խորհրդարանի պատգամավորները ուսապարկ էլ չեն, անհասկանալի է, թե ինչ են: Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում այս մարդիկ ամոթից ու մեղքի զգացումից դուրս չպիտի կարողանային դուրս գալ իրենց թաքստոցներից, բայց ոչ միայն դուրս են գալիս, այլ ցինիզմի նոր ռեկորդներ են սահմանում: Մարդիկ, ովքեր Արցախի 75 տոկոսը հանձնել են թշնամուն, մարդիկ, ովքեր հազարավոր երիդասարդ կյանքերի պատասխանատուն են, որոնք այսօր պետք է լուծեն մեկ գլխավոր եւ կարեւոր հարց՝ գերիների վերադարձի եւ անհետ կորածների գտնելու, մարդիկ, ովքեր այսօր պետք է զբաղվեն սահմանազատման աշխատանքներով, հումանիտար եւ սոցիալական խնդիրներով, իրենց չեղած ամոթը մի կողմ դրած շարունակում են հասարակությանը բաժանել բարիկադների, սեւի ու սպիտակի, նախկինի ու ներկայի:
Ահա, այդ անմեղսունակների բանակն այսօր համալրվեց եւս մեկով, Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի ցուցատախտակին հայտնված նոփ-նոր ուսապարկը, որը շաբաթներ առաջ պատգամավորի օգնական էր, իսկ այսօր բախտի բերմամբ դարձել է պատգամավոր, շատ արագ խորհդարանի հիթը դարձավ իր աշխարհացունց մտքերով: Պպարզվեց, որ գյումրեցի Էմմա Պալյան անունով այս աղջկա շրջապատում շատ կան գերեվարված եւ զոհված զինծառայողների ընտանիքներ եւ նրանք հիմնականում չեն մեղադրում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ հասկանում են, թե ինչ է կատարվել.
«Ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանին ուղղված գնահատականների հետ, բազմաթիվ անձանց հետ շփման արդյունքում բացասական կարծիք չեմ լսել վարչապետի մասին: Դա խաղ է, ընդդիմության կողմից հնչեցված թեզեր են, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը հասարակության շրջանում ունի բարձր վարկանիշ»,- կարծում է նա: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի մարտիության ստատուսը իր նախկին շեֆի՝ պատգամավոր Կարեն Սարությանյանի համար <<քոփի>> արած այս աղջնակը, պատկերացնում եք՝ ՀՀ բոլոր մեղքերի պատասխանատուն համարում է նախկիններին, այն նախկիններին, որոնցից ինքն անգամ շնորհավորանք է գողանում: Սա Նիկոլ Փաշինյանի թիմի հավաքական կերպարն է, ուսապարկերի թերեւս ամենավառ ներկայացուցիչը, ով անգիր արած բոլոր հարցերին պատասխանում էր՝ մեղադրելով նախկիններին:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ցինիզմի նոր բարձունքներ նվաճեց: Պարզվում է՝ իշխանությունը վերջին ամիսներին ոստիկաններին պարգեւավճարներ է սահմանում, որպեսզի վերջիններս պատշաճ ապահովեն լրագրողների անվտանգությունը, նրանց վրա չհարձակվեն ընդդիմության ակցիայի մասնակիցները.
«17 ուժերի ներկայացուցիչներից մեկն այն օրն ասում էր, որ ոստիկաններին պարգեւավճար ենք տվել․․․բա ճիշտ ենք արել, հլը էլի ավելի շատ պետք է տանք ոստիկաններին»,-ասաց նա դիմելով ընդդիմությանը , «Իսկ դուք որ այդտեղ մարդիկ կանգնում են՝ գումար չեք բաժանո՞ւմ, օղի, ուտելիք չեք բաժանո՞ւմ։ Ոստիկանները կարգուկանոն են պահպանում, որ լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, որոնք երթ են անում։ Բա պտի տան․․․»: Փաստորեն, ոստիկանները ոչ թե հողատու վարչապետի անվտանգությունն են պաշտպանում, ով մի քանի մետր տեղափոխության համար ոստիկանական գումարտակներ է ոտքի հանում, այլ լրագրողների: Այստեղ մեզ մնում է ասել, որ դուք ձեր հակոբարշակյաններով մի սպառնացե մեր անվտանգությանը, մեզ պաշտպանություն պետք չէ:

Անի Սահակյան

դիտվել է 2301 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am