Բայդենը վայր է ընկնում, Պուտինը՝ ցատկում 1 մետրից. Նոր լարում ռուս-ամերիկյան հարաբերություններում

Անցյալ շաբաթը թեժ էր ռուս-ամերիկյան հարաբերությունների դաշտում, ամենաբարձր մակարդակով հայտարարություններ եղան Մոսկվայից ու Վաշինգտոնից: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր լարվածության փուլ են մտնում:

Մոսկվան Միացյալ Նահանգներից հետ կանչեց իր դեսպան Անատոլի Անտոնովին խորհրդակցությունների նպատակով՝ վերլուծելու համար ռուս-ամերիկյան հարաբերություններն ու ԱՄՆ-ի նոր ղեկավարության քաղաքականությունը։ Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հարցազրույցից հետո, որտեղ Բայդենը դրական պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է մարդասպան։ ABC հեռուստաալիքի եթերում պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ Պուտինը մարդասպան է՝ Բայդենն այսպես էր արձագանքել․ «Հմմմ, Այո։ Դուք կտեսնեք, որ Պուտինը պատասխան կտա»։

ABC-ի հարցազրույցից ժամեր անց դեսպան Անտոնովին հետ կանչելու մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, թե Ռուսաստանը հետաքրքրված է թույլ չտալու անշրջելի դեգրադացիա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Հետաքրքրականն այն է, որ Ջո Բայդենի հարցազրույցից ժամեր առաջ ամերիկյան հետախուզությունը զեկույց էր հրապարակել՝ հաստատելով նախագահական անցած ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերը։ Ըստ զեկույցի, Մոսկվան քայլեր էր ձեռնարկել վարկաբեկելու Բայդենին ու աջակցելու Թրամփի վերընտրությանը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյն Փսաքին ասել է, թե Ռուսաստանը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար։ Նա նշել է, որ Ջո Բայդենի վարչակազմը Ռուսաստանի հետ հարաբերություններում այլ մոտեցում ունի, քան նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ջո Բայդենի՝ ABC-ին տված բացառիկ հարցազրույցում Պուտինի մասին խոսք է բացվել ամերիկյան հետախուզության հրապարակած զեկույցի կապակցությամբ։ Բայդենն ասել է, թե ինքը զգուշացրել է Պուտինին հետևանքների մասին․ եթե ռուսական հետքը հաստատվի, Ռուսաստանը դրա համար գին կվճարի։

Ակնկալվում է, որ այս շաբաթ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։ Իսկ մինչ այդ, մարտի 17-ին Վաշինգտոնը հայտարարեց ՌԴ-ի հանդեպ արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների ընդլայնման մասին։ Դրանք սահմանվել են «Նովիչոկ» քիմիական զենքով Սերգեյ ու Յուլիա Սկրիպալներին, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնուն թունավորելու համար։ Այդ պատժամիջոցների ընդլայնումը ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Մոսկվան շարունակաբար հերքում է ուրիշ երկրների ընտրություններին միջամտելու, ինչպես նաև Սկրիպալներին ու Նավալնուն թունավորելու մեղադրանքները։ Չնայած լարված հարաբերություններին, Բայդենը հարցազրույցում ասել է, թե «հնարավոր է քայլել ու միաժամանակ ծամոն ծամել այնտեղ, որտեղ երկկողմ շահերը համընկնում են»։
Նա նշել է, որ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության ոլորտներից մեկը կարող է լինել նյու ստարտ միջուկային համաձայնագրի երկարաձգումը»։

Մոսկվան կոշտ արձագանքեց ԱՄՆ նախագահի խոսքերին: ՌԴ նախագահը մեկնաբանեց ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը, թե «Պուտինը մարդասպան է»։ «Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես ինքն ասաց՝ անձամբ ծանոթ ենք։ Ի՞նչ կասեի նրան։ Ես նրան կասեի՝ առողջ եղեք։ Ես նրան առողջություն եմ մաղթում», - ասել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դա ասում է առանց հեգնելու կամ կատակելու։ - «Ով ուրիշին պիտակ կպցնում է, հենց ինքն է այդպես կոչվում»։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «շատ վատ» է որակել անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ նշելով, թե ՌԴ-ն ելնելու է նրանից, որ ԱՄՆ առաջնորդը միանշանակ չի ցանկանում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո ռուս- ամերիկյան հակամարտությունը նոր փուլ է մտնում։ Միևնույն ժամանակ այս հայտարարությունից հետո Ջո Բայդենը հարցազրույցում շարունակել է խոսել Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին մի փոքր այլ տոնով։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն երկարաձգել են ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որովհետև, իր ձևակերպմամբ՝ «մեկը մյուսին չի խանգարում, և համաշխարհային քաղաքականության մեջ կան ոլորտներ, որտեղ երկու պետությունների շահերից է բխում միասին աշխատելը»։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, թե Պուտինը ստիպված կլինի վճարել այն բանի համար, ինչ արել է։ Բայց թե ինչպիսին կլինի այդ գինը, Բայդենը չի ասել: Խոսքը, հավանաբար, ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին է, որոնք ուժի մեջ են մտնում արդեն այսօրվանից։ Վաշինգտոնն ընդլայնել է ՌԴ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումները ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման փորձի պատճառով ՝ արգելք սահմանելով սպառազինությունների արտահանման և ներմուծման, ինչպես նաև պաշտպանական նշանակության ծառայությունների մատուցման վրա: Պատժամիջոցների նպատակն է կանխել երկակի նշանակության ամերիկյան տեխնոլոգիաների մուտքը Ռուսաստան։

Պաշտոնական Մոսկվան անմիջապես արձագանքեց․ հետ կանչվեց ՌԴ-ի դեսպանը Վաշինգտոնում, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նման բան չի հիշում, որ Միացյալ Նահանգներից հետ կանչեն դեսպանին։ «Դեսպան Անատոլի Անտոնովը Մոսկվա կմեկնի մարտի 20-ին՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող խորհրդակցություններ անցկացնելու համար», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։

Բայդենի կոշտ հայտարարությունը սուր քննադատության են ենթարկել նաև ռուսաստանցի պատգամավորները։ «ՌԴ նախագահի հասցեին հնչեցրած Միացյալ Նահանգների նախագահի կոպիտ հայտարարությունները անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնան երկկողմ հարաբերությունների վրա։ Իսկ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին Մոսկվա հրավիրելը խորհրդակցությունների համար կարող է լինել Մոսկվայի ոչ վերջին արձագանքը, եթե ամերիկյան կողմից ներողություն չհետևի», - ասել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

Արևմտյան քաղաքական գործիչները, պաշտպանելով իրենց աշխարհաքաղաքական դիրքերն, ավելի ու ավելի հաճախ են ստեր հորինում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում և անբարտավան կերպով հրաժարվում են իրենց իսկ արած հայտարարությունների ապացույցները ներկայացնել, նախօրեին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Գործի են դրվում զանազան ֆեյքեր, արևմտյան առաջնորդների զինանոցում հայտնվել է նոր ֆենոմեն՝ ֆեյքային, աննորմալ դիվանագիտություն», - ասել է Լավրովը:
Այսպես, ռուս-ամերիկյան աննախադեպ հակամարտությունը խորանում է, չնայած, որ փորձագետները, արձանագրելով Ռուսաստանի, այսպես ասած, հանգիստ արձագանքը Պուտինի «մարդասպան լինելու մասին» Բայդենի հայտարարությանը, ասում են, որ Մոսկվան չի ուզում վերջնականապես խզել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Սպիտակ տունը հակառակը՝ ոչ միայն չի ափսոսում աննախադեպ կոշտ հայտարարության համար, այլ նաև հրաժարվում է ռուս-ամերիկյան նոր բանակցություններից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվեց ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անհապաղ հանդիպելու մասին առաջարկը, որը Պուտինն արել էր Լուժնիկիում Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելուն նվիրված տոնակատարության ժամանակ: «Անցած անգամ մեր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի նախագահի հետ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ էր, հիմա ես եմ առաջարկում Բայդենին խոսել ուղիղ, բայց օնլայն ռեժիմով: Կարծում եմ՝ սա հետաքրքիր կլինի և՛ ռուսաստանցիներին, և՛ ամերիկացիներին», - ասել է Պուտինը:

Բայդեն-Պուտին հակամարտությունը շարունակվել է նրանց մամուլի քարտուղարների հարթությունում: Նախ, Սպիտակ տան ներկայացուցիչն էր հայտարարել, թե Ջո Բայդենը չի կարող այս ուրբաթ ուղիղ եթերում խոսել Վլադիմիր Պուտինի հետ, և որ Միացյալ Նահանգների նախագահը չի ափսոսում, որ հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական է պատասխանել: Ջեն Փսակին նաև հավելել է, թե այսուհետ ևս Բայդենը չի զսպի իրեն ո՛չ խոսքով, ո՛չ գործողությամբ:

Կրեմլը, սակայն, շարունակում է պնդել, որ երկխոսությունն օգտակար կլինի կողմերի համար: «Որոշակի հայտարարություններ են արվել պարոն Բայդենի կողմից, հայտարարությունները բավականին աննախադեպ են, և որպեսզի թույլ չտանք այդ հայտարարություններին վերջնականապես վնաս հասցնել առանց այդ էլ ողբալի վիճակում գտնվող ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, նախագահ Պուտինն առաջարկել է քննարկել այդ իրավիճակը, բայց դա անել բաց ձևով», Պուտինի հրավերը պարզաբանել է նրա ամուլի խոսնակը:

Ի դեպ, օրերս աշխարհի լրատվամիջոցները տարածեցին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ սայթաքել ու 3 անգամ ընկել «թիվ 1 ինքնաթիռի» աստիճաններին: «Բայդենը մեկնում է Ջորջիա: «Թիվ 1 ինքնաթիռ» բարձրանալիս նա մի քանի անգամ սայթաքել է և ընկել, այնուհետև վեր կացել և ձեռքով ողջունել ճանապարհողներից», հաղորդում էին լրատվական կայքերը: Մինչդեռ կիրակի օրը ռուսական լրատվականները կադրեր հրապարակել, որոնցում երևում էր, թե ինչպես են Պուտինն ու Շոյգուն հանգիստն անցկացնում Սիբիրում: Պուտինը մի պահ մեքենայից ցատկեց դուրս՝ մոտ մեկ մետր բարձրությունից:

Յուրահատուկ պատասխան էր ամերիկյան կողմին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7816 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am