Նիկոլն սկսեց պրոթուրքական ագրեսիվ քարոզարշավը

Երեկ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քարոզարշավը՝ վարչական ռեսուրսի ակնհայտ ու ապօրինի օգտագործմամբ։ Բայց դա դեռ մի կողմ։ Դա հեչ։

Նիկոլը երեկ սկսեց պրոթուրքական քարոզը՝ այդպիսով ապացուցելով, որ ընտրությունները հայ–թուրքական բախման շարունակությունն են դառնալու։

Նիկոլը ցույց տվեց, որ շարունակելու է ստել, կեղծել, դեմագոգիայով զբաղվել, ամբոխահաճություն անել: Փորձելու է սեփական կաշին փրկել։

Նիկոլի ստերը և թուրքական մուղամը

Նիկոլը որոշել է արդարանալ խայտառակ պարտության համար։ Նրա առաջ քաշած բանաձևը պարզունակ է ու սուտ։ Այն նախատեսված է ավարտված ոչխարների, մարդանման կապիկների և քաղաքականապես բոմժերի համար։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել այն արարածներին, որոնք հիմք կընդունեն Նիկոլի ասածները։

Ուրեմն ինչ է ասում այս մուտիլովչիկը։ Ասում է՝ ժողովուրդ ջան, մինչև իմ վարչապետ դառնալը Սերժ Սարգսյանը փուլային տարբերակով արդեն հանձնել էր Արցախը, պարզապես դա իմ գլխին ջարդվեց։ Սա, ի դեպ, այն թեզն է, որը նիկոլենց սատարող յութուբյան ալիքները տարածում են ամիսներ շարունակ։ Ասել է թե՝ այդ էժանագին ստի հեղինակն անձամբ Նիկոլն է եղել, պարզապես հիմա է իր անունից դա ասում։

Նիկոլը նաև ասում է, թե բա Ղարաբաղը հանձնած են եղել, բայց ես չեմ ուզեցել էդ գիծը շարունակել ու դրա համար էլ միչև վերջ կռվել եմ։ Եթե մի պահ ընդունենք այն սուտը, որ Ղարաբաղը մինչև 2018–ը հանձնած էր, ապա ստացվում է, որ Նիկոլը կնիք է դրել ադ հանձնման վրա հազարավոր զոհերի գնով ու դա արել է այն բանի համար, որ իր հետևից չգոռան ․․․ Նիկոլ դավաճան։

Ասում է՝ պարտվեցի, որովհետև նախորդների չարածն իմ գլխին ջարդվեց, լավ զենք չունեինք, կործանիչ ինքնաթիռն առել էինք, բայց հրթիռը չէինք հասցրել գնել («մոռանում» է, որ ՍՈՒ–ն առնելուց հետո հայտարարել էր, որ հրթիռների փորձակումը հաջող է անցել)։

Հիմա ամենասրիկայական ու հակապետական թեզերի մասին։ Ըստ Նիկոլի՝ մենք 30 տարի պետություն չենք ունեցել ու 2020–ին էլ պարտվել ենք, քանի որ թուրքերին ու ադրբեջանցիներին որպես թշնամի ենք ընկալել։ Այ հիմա սահմանը կբացվի ու կսկսենք լավ ապրել։ Այսինքն՝ իր ասածով ստացվում է, որ լավ եղավ, որ պարտվեցինք, քանզի հիմա հնարավորություններ են բացվում։

Ահա այսպիսի պրոթուրքական թեզերով է հանդես գալիս Նիկոլը։

Նիկոլի դավաճանությունը

Ինչքան էլ Նիկոլը հիմա փորձի ժեխին հետույք մտնել, թե բա ես եմ պարտվել, որ դուք հաղթեք, ես ծանր ժառանգություն եմ ստացել, ֆլան, ֆստան, միևնույն է իրականությունն այլ է։

Պատերազմը տեղի է ունեցել այն պատճառով, որ Նիկոլը տապալել է բանակցային գործընթացը։ Նիկոլն Ալիևի հետ «վերելակային» դիվանագիտություն է վարել ու տապալել մեր ձեռքբերումները։

Նիկոլը Տավուշյան բախումներով Ալիևին սադրել է պատերազմի ու մինչև հիմա շրջանցում է 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը ծախելու իրեն ուղղված մեղադրանքների թեման։

Նիկոլը մինչև հիմա չի պատասխանում այն հարցին, թե ինչու էր ստում 44 օր, ինչու էր Շուշին հանձնել, բայց խաբում էր, թե բա մարտեր են ընթանում։ Նիկոլը չի բացատրում, թե ինչու քանդեց բանակն ու այն վերածեց էրատոների ջոկատների։ Նիկոլը չի ասում, թե իր կինը Ղարաբաղի բունկերում զինվորականներին բարոյական աջակցությունից բացի ուրիշ էլ ինչո՞վ էր զբաղված։

Նիկոլը չի բացատրում, թե ինչու երբ տեսավ, որ մեր զինվորներին տանում է պարզապես կոտորելու, չընդունեց Պուտինի առաջարկը և հոկտեմբերի 19–ին չկանգնեցրեց պատերազմը։

Նիկոլը չի կարող բողոքել իր նախորդից ու ծանր ժառանգությունից, քանզի հայտարարում էր, որ ինքն իր սեփական կետից է սկսում բանակցությունները, ինչ պետք է՝ այն էլ բանակցում է։ Նիկոլն, իրոք, իր կետից էր սկսում, և դա Արցախի պետականությունը կործանելու, հազարավորների գլուխն ուտելու կետ էր։

Եվ վերջապես, Նիկոլը մեր երկիրը տարավ պարտության, քանզի հիմար է։ Դավաճանություն կա նրա մոտ, բայց նաև կատարյալ հիմարություն։ Հիմարությունն ու դավաճանությունը երբ միախառնվում են, ստանում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանություն, որը զբաղված է թուրքամետ քարոզով։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու։ Դրանց Նիկոլի կողմից մասնակցելու են նաև Էրդողանն ու Ալիևը։

Նիկոլը մինչև վերջ ձգտելու է կատարել իր առաքելությունը։ Իսկ անասունները նրան ծափահարելու են ու գրգռվեն «թալան», «դղյակ», «օլիգարխ» և այլ բառեր լսելիս։ Ու ոչինչ, որ Հայաստանի թիվ մեկ թալանչին, պետբյուջեի հաշվին դղյակներ մսխողը, օլիգարխների թիվ մեկ բարեկամն ու թուրքական գործակալը Նիկոլն է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2406 անգամ
Լրահոս
ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am