Տականքի ճիչը

Արցախը կապիտուլացիայի ենթարկելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանի կապիտուլացիայի գործին։ Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում հավաքվածներին նա փորձել է համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել: Այո, այն թուրքին, ով ամիսներ առաջ Արցախում հայի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունը գործեց․

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- ասել է Փաշինյանը՝ ըստ էության, դրժելով ոչ միայն Ադրբեջանի ձեռքով կատարված ցեղասպանությունը, այլեւ 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, ուրանալով մեր հազարավոր նահատակների հիշատակը։

Նիկոլ Փաշինյանը փորձել է բացատրել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման: Այլ կերպ, ըստ նրա, ապաշրջափակումից Հայաստանը ևս շահելու է. դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։
Ուջան համայնքում Փաշինյանը ևս հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր գործընկերային հարաբերությունները՝ մտահոգություն հայտնելով, որ եթե ինքը հեռանա, եռակողմ հայտարարության «ապագան» կարող է հանգեցնել մեծ աղետի․․.

«Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելո՞ւ եք, գցելո՞ւ եք: Ասում են՝ ոչ, որովհետև դա կլինի աղետ, հետևաբար՝ դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,- պնդել է Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մշտապես մեղադրել է ԼՂ խնդրով վախեցնելու մեթոդով իշխանություն պահելու համար: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, ով այդ հայտարարության հիմքով թշնամուն մինչ օրս շարունակում է զիջել տարածքներ Հայաստանից՝ առայժմ Սյունիքից, բայց խոսք կա՝, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզերի մասին, սա աղետ չէ, իսկ երբ որեւէ արժանապատիվ ղեկավար կգա իշխանության ու կհրաժարվի մեր հայրենիքն օտարին նվիրել, սա լինելու է աղետ։ Նա փորձում է համոզել մեզ բոլորիս, որ կարող ենք խաղաղ ու բարեկամաբար ապրել մեզ մորթող, մեծ խոշտանգող, մեր գերիներին խոշտանգող ու նվաստացնող թուրքի հետ։ Նա կրկին ամեն ինչ փորձել է բարդել նախկինների վրա, հոտին փորձել համոզել, որ իրենց թշնամին ոչ թե Շուշին ու Հադրութը վերցնող, հազարավոր հայերի սպանող, խոշտանգող թուրք–ադրբեջանական զույգն է, այլ հոտի դասակարգային հակառակորդը, որին ամբողջացրել են «նախկին» ձևակերպման մեջ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի տականքության ամենազարհուրելի ճիչն այս այցի ընթացքում հետեւյալն է՝ «մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»:
Փաստորեն, գերագույն այս վիժված-դավաճանը խոստովանել է, որ մի քանի հազար մարդու կյանքը զոհաբերել է ընդամենը սեփական քաղաքական կամ գործընկերային շահից ելնելով, որպեսզի ինքը ցանկացած պահի <հիմք> ունենա Ալիևին պատասխանելու համար։
Իսկ անգիտակից հոտը մտածելու անկարողությունից զուրկ դժվար, թե հասկանար ու հակադարձեր, որ Ալիևն արդեն հազար անգամ ասել է՝ Ղարաբաղի հարցը փակված է, իսկ իրեն նախրապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ անգամ չի հակադարձել։
Որեւէ մեկի մոտ նաեւ հարց չի առաջացել, թե ինչու է Փաշինյանը թիմին հետեւից գցած մարզեր այցելում, հանրահավաքներ անում։ Չէ՞ որ հենց իր պատգամավորներն էին ասում, որ ներքաղաքական այս ակցիաները խանգարում են գերիների վերադարձի հարցին, իսկ միգուցե Նիկոլ Փաշինյանը համաձայն է իր կիրթ գործընկերոջ հետ, որ Ադրբեջանում այլեւս հայ գերիներ չկան։

Սակայն խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, ով, բնականաբար, ամեն ինչ անելու է, որ մարսի տեղի ունեցածը, խնդիրը նրա ներկայությունը հանդուրժողներն են։ Թվում էր, երկրագնդի վրա չէր լինի մի հայ, ով կատարված աղետից հետո կհամաձայներ Փաշինյանի հետ նույն օդը շնչեր, բայց պարզվում է կան, եւ նրանց պեղում ու ասպարեզ են բերում իշխանությունները՝ փորձելով իրենց հոտի ֆիզիկական ներկայությունը հրամցնել որպես հայի հավաքական կերպար։

Քաղաքագետ, զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայր Գեղամ Նազարյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ կազմակերպած այցին ամենադիպուկն էր թերեւս բնորոշել այս իրավիճակը ․«Մարդասպան Նիկոլին աղ ու հացով դիմավորողներն ավելի տականք են քան նիկոլն ու Ալիեւը։ Նիկոլին աղ ու հացով դիմավորողը, նրան ծափերով դիմավորողը կանգնում է մեր զոհված տղերքի արյան վրա։ Ինչ ասեմ՝ դաժան կյանք են ունենալու նրանք, ովքեր մոլագար մարդասպանին աղ ու հացով են դիմավորում։ Դաժան կյանք ու վերջաբան եք ունենալու։ Աստծո ամենադաժան պատժին եք արժանանալու»։

Անի Սահակյան

դիտվել է 4567 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am