Արնախում յալանչիների «աբիժնիկապետությունը»` աբիժնիկաց աբիժնիկ Նիկոլի պաշտամունքով

Եթե ընդամենը մի 4 տարի առաջ տեղի ունենար այնպիսի խուլիգանություն, ինչպիսին իրեն թույլ տվեց թրքահպատակ այս «կառավարության» անդամներից նիկոլ-Հակոբ Արշակյանը, ապա դրա մասին նիկոլ փաշալիևն ու իր «Հայկական (թուրքական) ժամանակ»-ը առնվազն 1 տարի կգրեին, կաղմկեին, հարցը կհասցնեին ԵԽԽՎ-ներ ու ՄԻԵԴ, ԱՄՆ դեսպանատուն, թուրքական «ազատությունը» օրը մի քանի անգամ ռեպորտաժներ կաներ, վարդգես գասպարիները կպառկեին կառավարության շենքի առաջ, ամեն տեսակ սեռաշեղվածների ու հակահայերի կրծքով պաշտպանող թրքասեր ԱՄՆ դեսպանատունը օրումեջ հայտարարություններ կտարածեր...

Բայց, քանի որ հիմա Հայաստանը նվաճված է անհասկանալի ազգությամբ բնակչության լուռ համաձայնությամբ իշխանության մնացող թրքահպատակ բոսյակների կողմից, ոչ մի նման բան չկա, հետևաբար՝ ամեն ինչ հրաշալի է, նախարարի պաշտոն ունեցող ոմն ոչնչություն կարող է բռունցքներով հարձակվել իրեն դուր չեկած անձանց վրա, հարվածել, ճանկռտել, վնասել համակարգիչը ու, ոչ մեկը այդ արարածին հասարակությունից չի մեկուսացնի:

Ի դեպ, տարիներ առաջ, երբ այս տարածքում դեռ Հայաստան անվանումով լավ-վատ պետություն կար, իշխանական խմբակցության մի պատգամավոր՝ Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»), միացված տեսախցիկի պայմաններում սպառնաց պոկել իրեն դուր չեկած հարցեր տվող լրագրողի ծնոտը: Նա, սպառնալիքը, բարեբախտաբար, չիրականացրեց, բայց այդքանն էլ բավարար էր, որ արժանանա հանրության, նաև իշխանական թիմակիցների պարսավանքին, քննադատությանը: Բայց հատկանշական է, որ այն ժամանակ ամենից բարձր աղմկեցին նրանք, ովքեր հիմա, ժողովրդական խոսքով ու պատկերավոր ասած՝ «լեզուները քամակները մտցրած», համերաշխորեն լռում են ոմն ԲՏ նախարարի՝ նիկոլ-Հակոբ Արշակյանի կողմից Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակվելու, նրան հարվածելու փաստի վերաբերյալ: Ըստ որում, նախարարական հարձակման ենթարկված անձը նաև լրագրությամբ է զբաղվում:

Շատ տարիներ առաջ, «հին Հայաստանում» մի բանաստեղծ-նախարար կար, որ բորբոքված գնացել էր էլցանց ու դեբոշ սարքել, սպառնացել: Նախարարին գործից հանեցին: Մեկ այլ նախարարի որդի, էլի «հին Հայաստանում» մի սրճարանում կռիվ-ղալմաղալի մեջ էր ընկել, նախարարը հաջորդ օրը հրաժարական տվեց:

Իհարկե, «հին Հայաստանը», ավելի ճիշտ՝ Հայաստանի Հանրապետությունը, երբ այն դեռ գոյություն ուներ և նիկոլի ու նրա կռապաշտ-հակահայերի միջոցով չէր դարձել թուրքական վիլայեթ, ամենից իրավական ու ժողովրդավարական պետությունը չէր: Բայց այնքան իրավական ու ժողովրդավարական էր, այնքան գործող կանոններ ուներ, որ նմանօրինակ «բռնկումները» մեծամասամբ անհետևանք չէին մնում:

Հիմա, նիկոլական թրքաբարո ամենաթողության ու բեսպրեդելի պայմաններում, իհարկե, ավելորդ է խոսել ինչ-որ գրված կամ չգրված օրենքների մասին:

Սա այն միջավայրն է, որտեղ ոմն Քոչարյան Անդրանիկ՝ Անդոնը սպառնալիքներով վրա է տալիս ու հոխորտում իրեն հարց տվող լրագրողների վրա: Ոմն «շիշ բռնող» փախցնում է լրագրողի խոսափողը, մեկ ուրիշը սպառնում է, երրորդ «նիկոլը»՝ նիկոլ-ստյոպան վիրավորում է լրագրողուհիներին: Այդքանից հետո ԲՏ նախարար համարվողն ինչո՞ւ բռունցքները թափահարելով վրա չտա իրեն աշխատանքային ժամին սրճարանում լուսանկարած լրագրողի վրա...

Սրանք, որ առաջներում վայրիվերո աղմուկ-աղաղակ էին բարձրացնում նմանօրինակ միջադեպերի հետ կապված, իսկ հիմա ուղղակիորեն ծծում են պետական բյուջեն, երկիրը, ժողովրդին ու նաև ապագան, ըստ էության ԱԲԻԺՆԻԿՆԵՐ են:

Այսինքն, ոչ միայն ստախոսներ են, հակահայեր, թրքահպատակներ, անհաշվետուներ, անբարո և վախկոտ, այլև խորին աբիժնիկներ են՝ աբիժնիկաց աբիժնիկ նիկոլ փաշալիևի գլխավորությամբ: Սրանց երազանքների բարձրակետը անպատիժ «ծնոտ պոկող» դառնալն է եղել...

Սրանք ամբողջ իրենց նախորդ կյանքի ընթացքում քեն ու մաղձ են կուտակել, իսկ հիմա, աբիժնիկական մարմաջով վրեժ են լուծում Հայաստանից, հայությունից, երկրից ու հասարակությունից՝ իրենց անհեծանիվ մանկության, չմո պատանեկության, արհամարհված երիտասարդության, մասնագիտական ոչնչության ու լուզերներին բնորոշ մնացյալ բոլոր «աբիդաների» համար:

Ըստ էության, նմանները միայն մեկ բան կարող էին ձևավորել. հիստերիկ ոչնչությունների «աբիժնիկապետություն»՝ աբիժնիկաց աբիժնիկ նիկոլի պաշտամունքով, գումարած՝ անինքնասեր, անազգ, անհայրենիք, պատվազուրկ «մասսաների» սատարումը: Մի խոսքով, մի թունավոր ու մարդակեղեք միջավայր: Դա, անկասկած, պողոսային մեծամասնության դարավոր երազանքն է եղել, հակառակ դեպքում այս գլխակեր և արյունարբու յալանչիներին չէին հանդուրժի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1481 անգամ
Լրահոս
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am