Նիկոլի ամենամեծ հանցագործությունը

Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության ընթացքում բազմաթիվ հանցագործություններ է գործել։ Մեծ ու փոքր։

Արցախի հանդեպ նրա արածը մեծագույն դավաճանություն էր, մեծագույն հանցագործություն, մեծագույն սրիկայություն։

Նիկոլն առանց աչքը թարթելու հազարավորներին զոհաբերելու գնով իրականացրեց քիրվայական ծրագիրն ու մտավ 5 միլիարդ դոլարի թեմայի տակ։

Նիկոլինը մարդասպան իշխանություն է։ Գլխակեր։

Նիկոլինը թալանչի իշխանություն է։ Սրանց թալանը տիեզերական մասշտաբների է հասնում։ Նիկոլենք անգամ պատերազմի օրերին ու մեր տղաների դիակների հաշվին են թալանել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերի պատմությունը միակը չէ խայտառակ թալանների պատմության մեջ։ Սրանք զրահաբաճկոնի վրա են փող աշխատել, սննդի վրա են փող աշխատել, Արցախ մեկնելու ու այնտեղ սելֆի անելու համար են պետբյուջեից փող դուրս գրել, դրսից ուղարկածն են «կերել»․․․

Նիկոլինը խաբեբա իշխանություն է։ Օրինակները բազմաթիվ են ու արդեն նոր օրինակներով ոչ մեկի չես զարմացնի։

Դավաճանությունից ու թալանից անդին

Նիկոլի ամենամեծ հանցագործությունն ու վատությունն այն է, որ նա ՀՀ քաղաքացիների մեծ մասի մեջ սպանել է պետություն ունենալու ցանկությունը։ Սա դարի, ավելի ճիշտ՝ հազարամյակի հանցագործություն է։

Մարդիկ երես են թեքել պետությունից։ Դրանով միայն կարելի է բացատրել 2020թ․ նոյեմբերի 9–ից հետո նիկոլի վարչապետ մնալը մինչև օրս։

Նիկոլը հետևողականորեն ոչնացնում է Հայաստանի Հանրապետությունը՝ այն հանձնելով թուրք–ադրբեջանական զույգին։ Եթե չլիներ ռուսական գործոնը, ապա Հայաստանի վերացումը քարտեզի վրայից արդեն փաստ կլիներ։ Ռուսաստանին, իր շահերից ելնելով, առայժմ պետք է Հայաստանն ու հայաբնակ Արցախը։ Դա և միայն դա է մեզ պահում քարտեզի վրա։ Բայց այդպես չի կարող երկար շարունակվել։

Հայաստանի Հանրապետությունը կմնա՞

ՀՀ քաղաքացիները երես են թեքել սեփական պետությունից, քանզի տեսան, որ պետությունը շատ վատ է վարվում իրենց հետ։ Իրենք տեսան, որ Աննա Հակոբյանի սրտի ուզածը եղավ՝ մեր երեխեքը զոհվեցին հանուն ոչնչի։ Ղարաբաղյան շարժումից ծնված Հայաստանը կորցրեց Արցախն, առանց որի Հայաստանն անդամահատված է և արնահոսում է։

ՀՀ քաղաքացիներին հիմա նիկոլենք համոզում են, որ լավ ապրելու բանաձևը Թուրքիայի տակ մտնելն է ու Ալիևի հետ քիրվայությունը։ Ոմանց դա դուր է գալիս ու դրանք գոռում են «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Քչերին դա դուր չի գալիս ու նրանք դուրս են եկել պայքարի։ Մեծ մասին այս ամենը հետաքրքիր չէ, քանզի իրենք ճամպրուկային տրամադրության մեջ են ու սպասում են արտագաղթի իրենց հերթին։

Նիկոլին հաջողվեց ոտքի վրա մահամերձ դարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Եվս մի քիչ ու արդեն կսպանի։

Պետությունը ծառի նման է, ոտքի վրա է մահանում։ Նիկոլն ուզում է սպանել Հայաստանը, որպեսզի ինքը կենդանի մնա։ Իսկ դա նշանակում է, որ եթե ՀՀ քաղաքացիներն ուզում են պահել ՀՀ–ն, ուրեմն պետք է սպանեն Նիկոլին։ Քաղաքականապես սպանեն՝ վարչապետությունից հեռացնելով։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։ Դա ողջ մնալու շանսն է։

Կունենա՞ հայ ժողովրդի պետականամետ հատվածն այնքան պասիոնարություն, որ պահի Հայաստանը քարտեզի վրա ու ոտքի վրա ամուր կանգնած։

7or.am

դիտվել է 2831 անգամ
Լրահոս
Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am