«Թավշյա» դուրսպրծուկների իրականացրած աննախադեպ թալանն ու... իրավապահների հանցավոր անգործությունը

Այն մասին, որ նիկոլ փաշալիևն ու նրա թրքահպատակ կառավարությունն ամենալկտի ձևով սողոսկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գանձանակը և առնվազն 100 միլիոն դոլար (52 միլիարդ դրամ) գրպանել, ահազանգեր եղան դեռ ամիսներ առաջ: Այն ժամանակ, երբ «թավշյա» դուրսպրծուկները իրականացրեցին այդ «ջեբկիրությունը»: Ահազանգողները «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը առավել ուշադիր հետևող հայրենակիցներն էին, մասնավորապես, հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ում նկատմամբ նիկոլ փաշալիևի հրահանգով հետապնդումներ են իրականացվել:

Կառավարության կողմից «Հայաստան» հիմնադրամի «գրպանը մտնելու» և առանձնապես գերխոշոր չափերի յուրացում կատարելու արտառոց փաստը առավել քան հաստատվեց: Սակայն իրականություն է և այն, որ դատախազությունը, առհասարակ, իրավապահ մարմինները, թեկուզ նույն ԱԱԾ-ն, բացարձակապես անտարբեր գտնվեցին այդ փաստի նկատմամբ, իրավական առումով, կարելի է ասել՝ դրսևորեցին հանցավոր անգործություն: Ըստ որում, շարունակում են այն դրսևորել: Որքան հայտնի է, նյութեր չեն նախապատրաստվել, գործ չի հարուցվել, նախաքննություն չի իրականացվում:

Երեկ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստում այդ արտառոց եղելությունը վերահաստատվեց, ըստ որում, շատ ավելի խայտառակ մանրամասնություններով, քան կարելի էր անգամ երևակայել:

Այդ խայտառակության մասին, նույնիսկ մի փոքր զուսպ, բայց նույնքան կոնկրետ արտահայտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, երեկվա հեռավար նիստին մասնակցած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ընդգծել է, որ նշված 52 մլրդ դրամը, պետք է մուտքագրվեր կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեր այդ հաշվեհամարից՝ պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար, և այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի:

Այնինչ, այդ գումարը (ինչպես հայտնել է փաշալիևը), մուտքագրվել է բյուջե և ծախսվել ընդհանուր կաթսայում, ինչի պատճառով անհնար է հստակեցնել, թե ինչի վրա են ծախսվել 100 միլիոն դոլարին համարժեք, համայն հայության ջանքերով հավաքված և հիմնադրամից «գրպանված» այդ գումարները:

Կարծում ենք, որ դա հատուկ է արվել, կանխամտածված և հանցավոր դիտավորությամբ: Դա, ըստ էության, նույն փաշալիևի բառամթերքով ասած՝ աննախադեպ թալան է: Այ, սա իսկապես աննախադեպ թալան է: Կրկնենք՝ իրավապահ կառույցների նույնքան հանցավոր անհարբերության պայմաններում:

Եվ ոչ միայն իրավապահ մարմինների:

Եթե երբեևէ այս խայտառակագույն փաստով նորմալ քննություն իրականացվի, ապա պարտադիր հարցաքննվողներից, եթե չասենք՝ մեղադրյալներից մեկը պետք է լինի ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը, ով ի պաշտոնե նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ է արել կամ անում Արմեն Սարգսյանը արդեն որպես «Հայաստան» հիմնադրամի մասով որոշակի պատասխանատվություն կրող: Ըստ էության, Արմեն Սարգսյանը յուրովի մաքրում է իր ղեկավար նիկոլ փաշալիևի իրականացրած աննախադեպ թալանի հետքերը:

Չենք կասկածում, որ մի երկու դուրսպրծուկ իրենց զզվելի ձայներով կարձագանքեն, թե բա՝ «կարո՞ղ է նիկոլը այդ 100 միլիոն դոլարն իր գրպանն է դրել» կամ նման մի այլ անհեթեթություն: Կարող է և դրել է, իսկ ո՞վ կարող է հակառակը պնդել, թե չի դրել, եթե հիմնադրամից գրպանված 52 միլիարդը ծախսելու վերաբերյալ չկա ոչ մի կոնկրետ հաշվետվություն, չկա ոչ մի կոնկրետ ծախսային փաստաթուղթ, չկա ոչ մի «բարաթ»: Եվ հետո, մի՞թե այդ գումարների հաշվին չէ այս թրքահպատակ կառավարությունն իրեն ու իր «քայլոներին» աշխատավարձ և օրինականացված կոռուպցիայի սխեմայով «պարգևավճարներ» դուրս գրել:

Բացի կոնկրետ գրպանման ու համահայկական ջանքերով հավաքված գումարը մսխելուց, կոնկրետ այդ քայլով նիկոլ փաշալիևը կատարել է ևս մեկ էական վատություն. միանգամայն միտումնավոր այնպիսի վիճակ են ստեղծել, որը կարող է հարվածի տակ դնել բուն «Հայաստան» հիմնադրամը և լրջորեն խոչընդոտել այս կառույցի հետագա գործունեությանը:

Ընդգծենք. կատարված խայտառակության հիմնական պատասխանատուները և գործող անձինք են նիկոլ փաշալիևը, նրա մոտ «նախագահ» աշխատող Արմեն Սարգսյանը և նիկոլի ֆիննախարարը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1123 անգամ
Լրահոս
Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am