Լենին-Աթաթյուրք պայմանագիր, ջերմ կոմպլիմենտներ 100 տարի անց. Միշտ կորցնում են հայերը

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է վստահելի գործընկեր, խոսքի տեր մարդ։ Ավելին՝ Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ինչպես անցած հարյուր տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում հետևելու է 1921թ. մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և սկզբունքներին։

«Անցած հարյուր տարիների ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին հետևելը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա զարգացման գրավականն է», -նախօրեին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան:

Վերհիշենք պատմության էջերը: Մոսկվայում կնքված նշյալ պայմանագրով բոլշևիկները Թուրքիային են հանձնել այն տարածքի մի մասը, որն ավելի վաղ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ՝ Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռով, Կարսի մարզը և նախկին Բաթումիի մարզի հարավային մասը՝ Արդահանի և Արտվինի շրջանները։ Ռուս-թուրքական այս բարեկամությունը սկսվեց այն բանից հետո, երբ Քեմալ Աթաթյուրքը, որի իշխանությունը Թուրքիայում և Թուրքիայից դուրս քչերն էին ճանաչում, նամակ էր գրել Վլադիմիր Լենինին և հավաստիացրել վերջինս, որ թուրք ժողովուրդն իր ղեկավարությամբ պայքարելու է իմպերիալիզմի դեմ: Պայմանագիրը կնքելուց մի քանի տարի անց Աթաթյուրքը արգելել էր Կոմունիստական կուսակցության գործունեությունը Թուրքիայում:

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրը» բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։ Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան, իր հերթին, հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր:

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921թ. փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[4] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։

Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան բարեկամական երկրներ են համարվում, Էրդողանը գովեստի խոսքեր է շռայլում Պուտինի հասցեին, նրան իր «բարեկամ», «ընկեր» և նույնիսկ «ռազմավարական գործընկեր» անվանելով: Ու այս ամենը՝ տարբեր տարաձայնությունների ու անուղղակի ռազմական հակամարտության երրորդ երկրների տարածքում, ինչպիսիք՝ Սիրիայում և Լիբիայում։

«Մեր համագործակցությունն ունի խորապես գիտակցված բնույթ, հենվում է բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ հարգանքի և շահերի հաշվառման, համատեղ արդյունավետ աշխատանքի նպատակադրման վրա՝ հանուն Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման, հանուն խաղաղության, անվտանգության և կայունության տարածաշրջանում և ընդհանրապես Եվրոպայում», - ասվում է Մ.Զախարովայի երեկվա հայտարարությունում:

Փաստաթղթի ստորագրումից մեկ դար անց Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը, հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը: Խորհրդարանի նախագահը խոսել է «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքման հարյուրամյակին» թեմայով քննարկումների բացմանը, որը կազմակերպվել է Թուրքիայի խորհրդարանի շենքում: «Այս փաստաթուղթը դարձել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի խորհրդարանի կառավարության և մեր երկրի արևելյան սահմանների որոշման ճանաչման վկայությունը: Պայմանագիրը ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մեկ տարի անց: Այսպիսով, երկու երկրները ցույց են տվել համերաշխության և փոխադարձ աջակցության իրենց ցանկությունը»,-ասել է Շենթոփը:

Մարտի 15-ին մոսկովյան պայմանագրին նվիրված մեծ ելույթ էր ունեցել Թուրքիայի խորհրդարանում այդ երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության համար մղվող պայքարում։ Անտանտի և նրա դաշնակիցների դեմ այս պատերազմում թուրքական զորքերի կողմից օգտագործված բոլոր փամփուշտների կեսից ավելին, յուրաքանչյուր չորրորդ հրացանը, յուրաքանչյուր չորրորդ զենքն ու յուրաքանչյուր երրորդ հրանոթը մատակարարվել են Խորհրդային Ռուսաստանից», - իր ելույթում ասել էր ռուսաստանցի դիվանագետը, հավելելով, թե երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, հատկապես կարևոր են մեր օրերում, երբ դրանցից մեծապես կախված է տարածաշրջանի անվտանգությունը:

«Այսօր մենք նշում ենք Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Կուզեի ուշադրություն հրավիրել այդ պատմական փաստաթղթի անվանման վրա՝ «Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիր», դա դիվանագիտական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող ձևակերպում է։ Այն լիովին արտացոլում է այդ բարդ ժամանակների ռոմանտիկ ոգին», ասել է դեսպանը։ «Ընդ որում, պայմանագիրը մի շարք գաղափարներ է պարունակում, որոնք ակտուալ են հնչում և նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար մեր օրերում։ Օրինակ, պայմանագիրը պնդում է, որ երկու ժողովուրդներից մեկի համար ցանկացած դժվարությունը վատացնում է մյուսի վիճակը», ասել է նա։

Երխովը ելույթում հիշել է Ռուսաստանի ռազմական օգնությունը Թուրքիային. «Լավ հայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախության պայքարում։ Անտանտի ու նրա դաշնակիցների դեմ այդ պատերազմում թուրքական զորքի օգտագործած փամփուշտների ավելի քան կեսը, յուրաքանչյուր չորրորդ հրացան և յուրաքանչյուր երրորդ արկ մատակարարել է Խորհրդային Ռուսաստանը։ Գերմանիայից Անկարայի գնած 22 ինքնաթիռները Թուրքիա են հասել Ռուսաստանի տարածքով առանց որևէ մաքսային ու հարկային վճարումների։ Նովոռոսիյսկի նավահանգստից «Շահին» նավով մեծ գաղտնիության պայմաններում ինքնաթիռներն արագ հասցվեցին թուրքական ափ։ Ինքնաթիռների մատակարարումը հասցրեց թուրքական բանակի հարձակման մեկնարկին, դրանք հաջողությամբ կիրառվեցին անատոլիական ճակատում։

Ժամանակակից ուսումնասիրությունների համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիայի ազգային ազատագրական շարժմանը մատակարարել է մոտ 80 միլիոն թուրքական լիրա ոսկով», ասել է Երխովը։

«Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները, որոնց հիմքը դրվել է 100 տարի առաջ, առանձնահատուկ կարևոր են մեր օրերում, երբ դրանից շատ առումներով կախված է տարածաշրջանի անվտանգությունը, մեր երկրների ժողովուրդների զարգացումն ու բարգավաճումը։ Հատկապես կուզեի ընդգծել, որ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական համագործակցությունը տեղի է ունենում այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ ատոմային, ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությունը, զբոսաշրջությունը։ Անցած շաբաթ ներկա լինելով Աքքույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի աշխատանքների մեկնարկի արարողությանը՝ մտածում էի Մոսկվայի պայմանագրի մասին. չէ՞ որ հենց այն ժամանակ մեր ժողովուրդներն ամուր հիմք դրեցին բարեկամական հարաբերություններին ու համագործակցությանը, որոնք այսօր այսքան երջանիկ զարգանում են», ամփոփել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։ 

Հարավային Կովկասում կրկին Ռուսաստանն ու Թուրքիան հիմնական դերակատարներ են: Ու թեև, շատերը Ռուսաստանում Թուրքիայի այսօրվա հավակնությունները համարում են լուրջ մարտահրավեր հենց Մոսկվայի ազդեցության դեմ, միևնույն է ռուս-թուրքական հարաբերությունները բարեկամական են:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բարեկամությունը կոնկրետ Հայաստանի ու Արցախի վրա թանկ է նստում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2429 անգամ
Լրահոս
Հասան բանկային գաղտնիքին՝ բոլորի փողերը հաշվում են Ռուսները կմտնեն ՀՀ-ում Պենտագոնի փողերով ստեղծված օբյեկտներ Մոսկվան շտապում է. Կրեմլի երևանյան «ճամպրուկը» Ոչ թե պաշտպանության, այլ` փորձանքի նախարար Նախընտրական պրոֆիլակտիկա․տնտեսական մահակ Ծառուկյանի գլխին Նիկոլ Փաշինյանի պատմական խաբեությունը կառավարությունում Արման Թաթոյանն էլ «սատկացրեց» Փաշինյանի խունտային Գլխավոր դատախազ, թե գլխավոր ծաղրածու Նիկոլ Փաշինյանն ինքը աղետն է, որ կա Մերժված առաջարկների հետքերով. ինչ խնդիր է լուծում Տեր-Պետրոսյանը Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը պետք է փոխշահավետ լինի, դրա հետ կապված որոշումներն էլ պետք է կայացվեն կամավոր հիմունքներով․ ռուսաստանցի վերլուծաբանը՝ Լավրովի Երևան այցի մասին Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի դեմ սահմանված գրավը՝ նրան ազատ արձակելու համար ԵՄ-ն վճարել է Ադրբեջանի ՊՆ-ն` Արցախյան պատերազմում մահացած զինծառայողների թվի մասին ԵՄ-ի կոչը ԱՄՆ-ին և մյուս երկրներին․ արտահանել իրենց արտադրած պատվաստանյութերը Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Տեղեկությունները, թե ԱԺ բոլոր պատգամավորները պատվաստվել են, կեղծ է Հաղորդում «նախընտրական» հանցագործության մասին Ավտովթար Արագածոտնի մարզում. ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին Տիեզերական անարդարություն ա, որ էս ամենի մեղավորը դեռ ողջ ա, հոխորտում ա ու Արցախյան հաղթանակը մեզ նվիրածների վրա դեռ մատ ա թափ տալիս Ոստիկանության առջեւ խնդիր չի դրված պաշտպանել հասարակական կարգը, այն պարգեւավճարներ է ստանում Նիկոլի մարմինը եւ իշխանությունը պաշտպանելու համար Ասում ա սեփական մոդել ա, չէ մի չէ, հեսա տնտեսության կառավարման նոր մոդելի համար մի հատ էլ Նոբելյան մրցանակ կպահանջեք 18 անձ մեղադրվում է խուլիգանության համար. ՔԿ Բա Արծրուն ջան, եթե քեզ իրոք միայն փոքրամասնությունն է մեղադրում, վերադարձի Հայաստան «Կամքը» ազգային ուժերի առաջնորդներին առաջարկ ունի Մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Թեմա՝ մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի սպասվելիք ելույթը,Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, սպասվող ընտրությունները, մայիսյան եռատոն Մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը: Թեմա՝ մայիսի 9-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի սպասվելիք ելույթը,Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, սպասվող ընտրությունները, մայիսյան եռատոն Մայիսի 8-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ պահեստազորի սպաները միանում են ընդդիմությանը: նախաձեռնում են օր առաջ հեռացնել ազգադավ իշխանությանը Մայիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Թեմա՝ արձագանք Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներին, սպասվող արտահերթ ընտրություններ, ներքաղաքական զարգացումներ, հայ գերիների վերադարձ, խոշտանգումներ Մայիսի 7-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Թեմա՝ արձագանք Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներին, սպասվող արտահերթ ընտրություններ, ներքաղաքական զարգացումներ, հայ գերիների վերադարձ, խոշտանգումներ Մայիսի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն էնախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Թեմա՝ արձագանք Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներին, սպասվող արտահերթ ընտրություններ, ներքաղաքական զարգացումներ, հայ գերիների վերադարձ, խոշտանգումներ Մայիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանըը: Թեմա՝ արձագանք Նիկոլ Փաշինյանի ջղաձգումներին, սպասվող արտահերթ ընտրություններ, ներքաղաքական զարգացումներ, հայ գերիների վերադարձ, խոշտանգումներ Մայիսի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա՝ արձագանք Նիկոլ Փաշինյանի ԱԺ_ում հնչեցրած հայտարարություններին, սպասվող արտահերթ ընտրություններ, ներքաղաքական զարգացումներ, հայ գերիների վերադարձ, խոշտանգումներ,Ս. Լավրովի այցը Հայաստան Մայիսի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանըը: Թեմա՝ արձագանք Նիկոլ Փաշինյանի ԱԺ_ում հնչեցրած հայտարարություններին, արտահերթ ընտրություններ. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը , ներքաղաքական իրավիճակ Մայիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Մարկ թրեյդինգ ՍՊԸ հիմնադիր֊տնօրեն Արտաշես Ակուլյանը և իրանցի գործարար Աբդոլռեզա Աբբասին: ԹԵՄԱ՝ ՊԵԿ-ը խնդիրներն են ստեղծում Իրանի իսլամական հանրապետությունից ապրանքների ներկրման համար:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub