Ռազմական բյուջեն պիտի նպատակ ունենա. ՀՀ սպառազինության 94 տոկոսը ռուսական էր

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած չորս տարիներին Հայաստանը սպառազինություն է ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն՝ Իսրայելից»։ Սա են վկայում աշխարհում սպառազինության վաճառքի ընդհանուր միտումները վերլուծող ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) կողմից նախօրեին հրապարակված զեկույցի տվյալները։

Ըստ «Ազատության», դրանց համաձայն՝ 2016-2020թթ. Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինության 94 տոկոսը ռուսաստանյան արտադրության է եղել։ «Հայաստանը Ռուսաստանից հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգեր, մարտական ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ և հրետանային համակարգեր է ձեռք բերել», - նշում են SIPRI-ի մասնագետները։

Զեկույցի հեղինակների հաշվարկով՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը միջազգային շուկայում Հայաստանից շուրջ երկուսուկես անգամ ավելի շատ սպառազինություն է ձեռք բերել։ Դրա 69 տոկոսը, փորձագետների հաշվարկով, իսրայելական, իսկ 17 տոկոսը ռուսական ծագում է ունեցել։ «Ադրբեջանը Իսրայելից հիմնականում հետևյալ զինատեսակներն էր ձեռք բերում՝ անօդաչու թռչող սարքեր՝ հետախուզական և հարվածային, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ», - նշում են Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի մասնագետները։

«Ռուսաստանից Ադրբեջանը հիմնականում զրահատեխնիկա և հրետանային համակարգեր է ձեռք բերել», - հավելում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով, որ Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2016-2020թթ. իրականացված զենքի ձեռքերումները չեն գերազանցել սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը։

«Ադրբեջանի համամասնությունն այդ մեկ տոկոսում, սակայն, ավելի զգալի էր՝ 0,7 տոկոս Հայաստանի՝ 0,3 տոկոսի դիմաց», - արձանագրում են զեկույցի հեղինակները՝ հատուկ ընդգծելով, որ 2016-2020թթ. ձեռք բերված զենքերից շատերը առանցքային դերակատարություն ունեցան անցած տարվա հայ-ադրբեջանական 44- օրյա պատերազմի ընթացքում։

Ինչ վերաբերում է սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր վիճակին, ապա այն 2020-ին որոշակիորեն կայունացել է։ Սովորական սպառազինությունների մատակարարումների 2016 թվականից նկատվող շարունակական աճը նախորդ տարի կանգ առավ՝ վերադառնալով 2011-ից 2015 թվականների մակարդակին, պնդում են ստոկհոլմյան ինստիտուտի մասնագետները։

Զեկույցի հեղինակների խոսքով՝ սպառազինության համաշխարհային շուկայի հինգ առաջատար մասնակիցներից երկուսը՝ Ռուսաստանը և Չինաստանը, 2020-ին կրճատել էին մատակարարումների ծավալը։ Զարգացած ռազմական արդյունաբերություն ունեցող մյուս երեք պետությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան կարողացել էին մեծացնել սպառազինության մատակարարումների ծավալը՝ նախևառաջ Մերձավոր Արևելքի պետություններից ստացված պատվերների հաշվին, նշում են զեկույցի հեղինակները։

Անցյալ տարվա գարնանը Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը՝ նույն SIPRI-ն ներկայացրեց նախորդ հնգամյակի վերաբերյալ վերլուծություն, որում նշվեց, որ Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը նախորդ հնգամյակի՝ 2010–2014 թվականների համեմատ: Նույն ուսումնասիրության համաձայն, 2015-2019թթ. Ադրբեջանը շուրջ 40 տոկոսով նվազեցրել է զենք-զինամթերքի ներկրումը՝ նախորդ հնգամյակի համեմատ:

Այդուհանդերձ, անգամ այս տեմպերով, ըստ զեկույցի, 2015-19թթ. Ադրբեջանը զենքի ձեռքբերման ծավալներով գերազանցել է Հայաստանին ավելի քան երեք անգամ: Ընդ որում, ադրբեջանական բանակը զինատեսակների 60 տոկոսը ներկրել է Իսրայելից, և միայն 31 տոկոսը՝ Ռուսաստանից:

Հիշեցնելով 2016 թվականի քառօրյա պատերազմը՝ զեկույցը փաստում է, որ հիմա երկու երկրներն էլ ընդարձակում են իրենց ռազմական կարողությունները՝ ձեռք բերելով նաև հրթիռներ, որոնք կարող են շատ ավելի մեծ հեռահարությամբ խոցել թիրախները հակառակորդի տարածքում: Հարևան Թուրքիան, որ 90-ականներին զենքի ներկրման ծավալով երրորդն էր աշխարհում, անցած հնգամյակում մոտ երկու անգամ կրճատել է գնումները և այժմ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Փորձագետները փաստում են՝ հիմնական պատճառը ամենևին էլ Անկարայի խաղաղասիրությունը չէ, ուղղակի վերջին տարիներին էականորեն սրվել են Թուրքիայի հարաբերությունները մատակարար երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ:

Նույն ուսումնասիրության համաձայն՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհում առաջատարը զենք վաճառող երկրների շարքում. «2014-19 թվականներին Վաշինգտոնն է՛լ ավելի է ամրապնդել այս դիրքը՝ ավելացնելով զենքի արտահանումը 23 տոկոսով», - փաստում է զեկույցը, հավելելով՝ Ամերիկան անցած հնգամյակում 76 տոկոսով ավելի շատ զենք-զինամթերք է վաճառել, քան Ռուսաստանը, որը երկրորդն է առաջատարների ցանկում:

Ռուսական զենքի վաճառքը միջազգային շուկայում 2014-19թթ. կրճատվել է մոտ 20 տոկոսով: Հիմնական պատճառներից մեկը Հնդկաստանն է, որը ժամանակին ռուսական զենքի ամենամեծ ներկրողն էր, սակայն վերջին տարիներին կրճատել է ծավալները: Ռուսաստանի փոխարեն հնդկական շուկա է մտել Ֆրանսիան, որն անցած հինգ տարիներին ավելացրել է զենքի վաճառքը ավելի քան 70 տոկոսով՝ Հնդկաստանից բացի խոշոր գործարքներ կնքելով նաև Եգիպտոսի ու Կատարի հետ:

44-օրյա պատերազմից հետո ռուսական սպառազինության ո՞ր մասն է ոչնչացված, որը՝ պահպանված, իհարկե, պետության պատկան մարմինների իրավասությունն է: Ռազմական բյուջեի ավելացման այսօրվա հրամայականի փոխարեն, սակայն մենք Հայաստանի այսօրվա իշխանությունների մոտ նկատում ենք ոչ պատասխանատու կեցվածք, որը չի հուշում բանակի ամրացման քայլեր, ինչն էլ իր հերթին հասարակության մոտ էլ ավելի է մեծացնում անվստահությունը երկրի անվտանգության հաստատման ուղղությամբ: Այսինքն, ռազմական բյուջեն, ինչպես երկիրն, ընդհանուր առմամբ իր բոլոր ուղղություններով, պետք է տեսլական ունենա, նպատակ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2560 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am