Bayraktar-ները՝ բրիտանական երջանկություն. Արցախի դեմ դավադրության մեխանիզմը

Այն, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի պատերազմում գովազդվեց թուրքական Bayraktar-ները, և Թուրքիան հնարավորություն ստացավ դրա վաճառքի գործարքների համար գրավիչ դառնալ, դա ակնհայտ է: Այսօր արդեն Թուրքիայի դաշնակիցները չեն թաքցնում Արցախում պատերազմի հայկական կողմի պարտության հիմնական գործոնի վերաբերյալ իրենց հիացմունքը: Քաղաքակիրթ համարվող Բրիտանիան՝ առանց պատերազմ սանձազերծող կողմին քննադատելու ու դատապարտելու՝ լիովին այլ վերլուծություններով է հանդես գալիս:

Մեծ Բրիտանիան արմատական փոփոխություններ կկատարի իր ռազմական դոկտրինում՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի կրած անհաջողությունները։ Բորիս Ջոնսոնի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրել է լոնդոնյան հեղինակավոր The Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ շուտով Մեծ Բրիտանիայի վարչապետը Լոնդոնում կներկայացնի «Գլոբալ Բրիտանիան մրցակցային դարաշրջանում» վերնագրված 100 էջանոց զեկույցը, որը նախանշելու է Միացյալ Թագավորության զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա տասնամյակում։ Ծավալուն այս փաստաթղթի` Մեծ Բրիտանիայի ռազմական հայեցակարգին նվիրված հատվածի շուրջ քննարկումները ծավալվել էին 2020թ. երկրորդ կեսին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին զուգահեռ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը ցույց տվեց բրիտանական ղեկավարությանը, թե ինչ կարող են անել ոչ թանկ անօդաչու սարքերը թանկարժեք մարտական տանկերի հետ», - գրում է The Times-ը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», թերթի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում շրջանառվում էին այն տեսանյութերը, որոնցում թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում էին հայկական զրահատեխնիկան և կենդանի ուժի կորուստներ պատճառում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս տեսանյութերին ծանոթ է եղել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Մի օր, ըստ թերթի լրագրողների, դիմելով իր գործընկերներին, նա նույնիսկ ասել է. «Երբ տեսնում ես, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերը շարքից հանում տանկերը, հարց է ծագում՝ ինչպիսի՞ն է լինելու ռազմադաշտի ապագան»։

The Times-ի տեղեկություններով՝ այդ ամենը այնքան է տպավորել Բրիտանիայի պաշտպանության նախարարին, որ նա մեկնել է Ստամբուլ՝ Bayraktar-ներ արտադրող գործարան այցելելու նպատակով։ Ուշագրավ է, ի դեպ, որ ըստ թուրքական աղբյուրների, այդ այցի մասին տեղեկությունները այդպես էլ չեն հանրայնացվել։

Ի դեպ, թուրքական դրոնների արդյունավետության մասին Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հրապարակայնորեն՝ մասնավորաբար Լոնդոնում գործող վերլուծական կենտրոններից մեկում դեկտեմբերին կազմակերպված քննարկման ժամանակ։ «Թուրքական անօդաչու թռչող սարքերը պատասխանատու են Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ շրջաններում զրահատեխնիկայի հարյուրավոր միավորների և անգամ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար», - այդ հավաքի ժամանակ հայտարարել էր Ուոլեսը՝ նշելով, որ թուրքական սպառազինությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հակառակորդի համար։
«Bayraktar-ները և դրանց վրա տեղադրված սպառազինությունը համադրում են տեխնիկական կարողություններն ու մատչելիությունը, ինչը հրամանատարներին հնարավորություն է տալիս [ուժերի] որոշակի հյուծման հաշվին լուրջ խնդիրներ ստեղծել թշնամու համար», - նշել էր Ուոլեսը։

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ Daily Telegraph-ի տեղեկություններով, Միացյալ Թագավորությունը չի սահմանափակվում միայն թուրքական փորձի ուսումնասիրությամբ։ Թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում մանրամասնորեն ուսումնասիրում են նաև Ռուսաստանի և Իրանի կողմից նոր սպառազինությունների կիրառման դեպքերը։ Խոսքը, ըստ Telegraph-ի, նախևառաջ բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի համադրություն հիշեցնող սպառազինության կիրառման մասին է։

The Times-ի հոդվածից պարզ է դառնում՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը ծագել էր այն պահին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության և զինվորական ղեկավարության միջև լուրջ բանավեճ էր ծավալվել՝ նվիրված Միացյալ Թագավորության բանակի զարգացման հետագա ուղիներին։ Բանակային հրամանատարությունը կտրականապես դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի հետագա կրճատման՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի ծրագրերին։ Գեներալները մասնավորաբար նշում էին, որ բրիտանական բանակն առանց այդ էլ անձնակազմի և սպառազինության տեսանկյունից պատմական նվազագույն ծավալների է հասել։

Ահա, Թուրքիայի դաշնակից Մեծ Բրիտանիայի հիացական խոստովանություններն՝ ընդդեմ Արցախի պատերազմական գործողությունների: Իհարկե, բոլորի համար պարզ է, որ սա ընդամենը ռազմական ոլորտին վերաբերող գոհունակ մթնոլորտ չէ: Թուրքիա-Մեծ Բրիտանիա դաշինքն է իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմում շահառուն, առանց թուրքական Bayraktar-ների, թե դրանց կիրառմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2687 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am