Պուտինը՝ 2 քարի արանքում. Փաշինյանի «ազատ անկումն» ու Ալիևի «կառուցողական» երազանքները

Այսօր Բաքու կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Հայաստան:

Մեկ ամիս առաջ Անն Լինդեն ղարաբաղյան թեմայով հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետդեպարտամենտը հաղորդել էր, որ կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են` ինչպես ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը` օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել հակամարտության տևական և կայուն կարգավորման:

ԵԱՀԿ Մինսկի խումբն, ակնհայտ է, որ չի կարողանում Հայաստան-Ադրբեջան բանակցություններ կազմակերպել: Ալիևը մեկ անգամ պատերազմից հետո ընդունեց համանախագահներին, խոսեց մոտավորապես այս տոնով. «Եկել եք, խնդրել եք, ընդունել եմ ձեզ, բայց ինչո՞ւ եք եկել, Ղարաբաղի հարցը ես լուծել եմ, դուք չկարողացաք՝ ես լուծեցի»:

Հիմա, Հայաստանի իշխանությունները, ԱԳՆ-ն մասնավորապես, ասում են, որ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի:
Միջազգային հանրությունն էլ, կարծես, մասնավորապես արևմուտքը, հակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակմանը, բայց մյուս կողմից ակնհայտ երևում է, որ հնարավոր չի օրակարգ ստեղծել և Հայաստանին ու Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

Ու այստեղ պարզ է, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտը, այսինքն, Ադրբեջանն է «խաղի կանոններ» թելադրողը, իսկ Հայաստանի ցանկությունները մնում են օդում: Իսկ այդ հարցում գոնե Ռուսաստանը չի պաշտպանում հայկական կողմի ցանկությունը՝ բանակցություններ անցկացնել ու քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ընդհակառակը, մի առիթով ռուսական կողմն ասաց, թե այո, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի, բայց ոչ հիմա...

Իսկ ե՞րբ... Երբ Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքների նկատմամբ իր «երազանքները» հասցնի մինչև Երևա՞ն...

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Մոսկվան հայտարարեց, թե խոսել է Բաքվի և Երևանի հետ, և ամեն ինչ հանգիստ է: Կրեմլը հայտնեց, որ մարտի 11-ին և 12-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են եռակողմ համաձայնագրի իրագործման գործնական ասպեկտները, և արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն և հանգիստ: Նաև նշված է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել ռուսական խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի երկայնքում: Բացի այդ, Կրեմլը հայտնում է, որ Բաքվի և Երևանի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Իր հերթին էլ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին ճեպազրույցում ժամանակ օրեր առաջ խնդրել էին մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Զանգեզուրն ադրբեջանական տարածք է», և որ «պատմական ադրբեջանական տարածքում պետք է ստեղծեն միջանցք դեպի Նախիջևան»: Ի պատասխան Մարիա Զախարովան ասել էր. «Կախված այն թեմային, որ Դուք բարձրաձայնեցիք, մենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արձանագրում ենք ընդհանուր առմամբ կոնստրուկտիվ մոտեցում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից»: Նա հավելել էր, թե Մոսկվան ակնկալում է, որ նման դրական մոտեցում և փոխընդունելի մոտեցումները գտնելուն ուղղված հայտարարություն մեծամասամբ կհնչեն նաև պաշտոնական մեկնաբանություններում և մամուլում:

Այսինքն, Ադրբեջանը չի բանակցում Հայաստանի հետ, Հայաստանի տարածքների վրա աչք է դրել, իսկ Մոսկվան շատ «կառուցողական մթնոլորտ» է տեսնում այս վիճակում...

Ի դեպ, նախկինում Մոսկվան ընդգծում էր` համաձայնագրում չկա Նախիջևանի միջանցքի մասին որևէ բառ, այսօր նույնիսկ սա չի ասվում:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանում այսօրվանից մեկնարկող զինավարժություններին, Զախարովան նկատեց, թե դրանք տարածաշրջանային կայունության համար վտանգ չեն ներկայացնում. «Դրանք պլանային զինավարժություններ են և որևէ վտանգ տարածաշրջանի կայունության համար չեն ներկայացնում»:

Ակնհայտ է, որ Մոսկվան չի ցանկանում խոսել տարաձայնությունների մասին: Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից մեծամասամբ խոսում են պաշտոնական Բաքուն և Անկարան: Իսկ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ թողել է ռուսական կողմի ուսերին, կարծես, իրեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցերը չեն էլ հետաքրքրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4521 անգամ
Լրահոս
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video) Բաժակը դրած է, բաժակի շուրջ թղթեր է, որ պտտվում է․ Փաշինյան (video) ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (video) Անդրանիկ Քոչարյանը թող իր տարիքից ամաչի ու իր ամենա-ամենա նախկին անցյալը հիշի․ հարցում (video) ԵՄ դիտորդները Հայաստանում հետախուզությամբ են զբաղվում․ ՌԴ ԱԳՆ խոսնակ (video) ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու. Զախարովա Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am