Փաշինյանը հետախուզություն է անում. ինչ որոշում կկայացնի

Հայաստանում արտահերթ ընտրությունների ուրվականն է շրջում: Ներքաղաքական զարգացումների վերջին օրերի օրակարգում կարծես թե այս հարցն է կարմիր թելի պես ձգվում: Իհարկե, փողոցում չորս ամիս է չի դադարում պայքարը, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, իշխանությունը չի փոխանցում ընդդիմությանը, եւ իր մանիպուլացիաներից պարզ է դառնում, որ ուզում է 200 հազար մարդ էլ փողոց դուրս գա,միեւնույն է նա պնդելու է, որ իր հրաժարականը ժողովուրդը չի պահանջում, որովհետեւ պետք է ոչ թե 200, այլ 300, 800 հազար մարդ փողոց դուրս գար: Մյուս կողմից նրա քայլերի տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունը սարսափում է նաեւ արտահերթ ընտրություններից: Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումց չորս ամիս է անցել եւ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ իր ուժերի վրա, ապա մեկ-երկու շաբաթում կկազմակերպեր արտաերթ ընտրություններ, ոչ թե երբ ներքաղաքական ճնշումը մեծանար կխոսեր ընտրությունների մասին, երբ թուլանար, կասեր, որ հանրային պահանջ չկա: Հիմա, կարծես թե մանեւրի դաշտ չի մնացել եւ Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առջեւ: Թերեւս մի վերջին փորձով ուզում է հերթական անգամ փակել ընտրությունների հարցը՝ կորոնավիրուսով պայմանավորված նոր լոկդաունի՝ սահմանափակումների կիրառմամբ, բայց զուգահեռ նաեւ Ընտրական օրենսգիրքն է փոփոխության ենթարկել եւ դրել շրջանառության մեջ, որպեսզի եթե չկարողանա այս անգամ էլ ֆռռացնել հանրությանն ու ընդդիմությանը, գնա ընտրության: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը Ընտրական օրենսգիրքը ձեըել է իշխանության վրայով: Մի քանի օր է անդրադարձեր են կատարվել փոփոխություններին եւ կարեւոր արանագրումներ արվել առ այն, որ դաշինքների պարագայում անցողիկ շեմը շեշտակի բարձրանում է, ավելանում է նաեւ ընտրագրավի չափ, սրանից կարելի է եզրակացնել, որ իշխանությունը վախենում է հնարավոր միավորումներից, այդուհանդերձ ամենակարեւոր փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելն է:
Ինչպես հայտնի է այդ ընտրակարգը գործում էր շնորհիվ վառ եւ կայացած անհատականությունների, որոնք ընդգրկվում էին վարկանշային ցուցակներում եւ իրենց տարածքներում շնորհիվ իրենց վարկանիշի ձայներ էին հավաքում: Բայց քանի որ իշխանությունում չկան այդպիսիք, նրանք բոլորը ընդդիմադիր դաշտում են, Նիկոլ Փաշինյանը վերացնում է ռեյտինգային համակարգը՝ հույս ունենալով, որ գործող լիդերների մեջ ինքն ամենահեղինակավորն է եւ շնորհիվ իր վարկանիշի կարող է հաղթել ընտրապայքարում:
Անշուշտ, ռեյտիգային համակարգը շահավետ է ցանկացած իշխող ուժի համար, բայց ոչ կապիտուլանտ, որի համար կհրաժարվի պայքարել ցանկացած իրեն հարգող անհատականություն:
Թեեւ մամուլում տեղեկություններ կան, որ իշխանությունը դեռ հետախուզական աշխատանքնեի մեջ է, փորձում է հասկանալ, կգտնի աջակիցներ, թե ոչ, որոնք կաշխատեն իշխանության օգտին, եթե աշխատանքները հաջողությամբ պսակվեն, միգուցե ռեյտնիգային մոդելին այլընտրանք տարբերակ ներդնեն, խոսքը համամասնականի բաց ցուցակների կիրառման մասին է, երբ ընդհանուր ցուցակում ըտրողն իրավունք կունենա նախապատվություն տալ իր թեկնածուին:

Անի Սահակյան

դիտվել է 2563 անգամ
Լրահոս
Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am