Մի ամոթի պատմություն

Չորս ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը երեկ Բաքվի բանտից տեղափոխվել է Ստամբուլ, ապա Բեյրութի չվերթով հասել ծննդավայր: Լիբանանահայ, Լիբանանի եւ Հայաստանի քաղաքացի Մարալ Նաջարյանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան ապահով ու խաղաղ կյանքի հետևից էր եկել. բայց Վիգեն Էուլջեքյանի հետ անհետացան Գորիս - Ստեփանակերտ ճանապարհին՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին: Նրանք գնացել էին իրենց իրերի հետեւից եւ գերի էին ընկել Շուշիում:
Կնոջ վերադարձն իրականացվել է Լիբանանի կառավարության եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերով:

Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը զրո դերակատարում են ունեցել այս հարցում: Մինչ Իմ Քայլի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Երեւանում բողոքում էր, թե իբբ ներքաղաքական անկայունությունը խանգարում է գերիների վերադարձի հարցին, իբր անցած շաբաթ սպասում էին գերիների նոր խմբի վերադարձի, բայց ներքաղաքական գործընթացները խանգարեցին, այլ պետության կառավարությունը լուծեց իր քաղաքացու վերադարձի հարցը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է իր աթոռի պաշտպանության գործով եւ պետական ողջ մեքենան ու ռեսուրսներն աշխատեցնում է հենց այս ուղղությամբ, այլ պետության կառավարությունը քաղաքացու ճակատագիր է փրկում:

Կատարում է որպես պետություն իր գործառույթը, Հայաստանի տգետ եւ ապիկար քայլիստ իշխանությունների պես չի հայտարարում, թե ներքաղաքական գործընթացները խանգարում են: Հայաստանում ներքաղաքական գործընթացները իրենց պիկին են, սակայն Ադրբեջանը մեզ է հանձնում մեր հայրենակիցներից մեկին, նրան, ում համար աշխատանքներ են տարվել, ինչը չի արվում մյուսների դեպքում, քանի որ մենք ոչ իշխանություն ունենք, ոչ կառավարություն: Միգուցե ֆիզիկապես դուք գոյություն ունեք, բայց պարտված ղեկավարին ոչ մեկ լուրջ չի ընդունում, հենց դրա համար են ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Հայաստանում պետք է ոչ թե շնորհակալություն հայտնեն Լիբանանի կառավարությանը Մարալին վերադարձնելու համար, այլ պետք է թքե´ն Հայաստանի կառավարության երեսին, որ իր դավաճանության արդյունքում գերության մեջ հայտնված հայուհուն ոչ թե ինքը, այլ` այս ամենի հետ ոչ մի կապ չունեցող Լիբանանն է ազատում:
Իսկ այստեղ որոշները փորձում են <վենա> մտնել կատարվածին, Արարատ Միրզոյանն օրինակ առաջարկում է պարգեւատրել Մատվիենկոյին:

Անի Սահակյան

դիտվել է 2223 անգամ
Լրահոս
Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am