Մոսկվայից արդեն բաց ասում են՝ չենք հասկանում ինչ է ուզում Հայաստանի ընդդիմությունը

Նիկոլ Փաշինյանն-Արմեն Սարգսյան՝ միմյանց հրամանագրեր ուղարկելու, հետ ուղարկելու պրոցեսը քաղաքական խորը ճգնաժամ է ի ցույց դնում ոչ միայն մեր հասարակության աչքում, այլև՝ գործընկեր պետությունների:

Ռուսաստանյան լրատվականների, տելեգրամյան ալիքների վերլուծություններից, օրինակ, «Սոլովյով լայվ» յութուբյան էջով հեռարձակվող քննարկումնից պարզ է դառնում, որ Ռուսաստանը, մեղմ ասած, համարում է, թե գլուխ չի հանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Իրավիճակը համարվում է քաոսային, ոչ կայուն, ընդդիմության քայլերը՝ ոչ համարժեք:

Արդեն ռուսները սկսել են հեգնել Հայաստանի ընդդիմադիրներին, թե պարզվում է ցանկանում էին վճռական քայլ անել՝ բանակին աջակցելով, բայց հանկարծ վերջին պահին պարզեցին, որ նախագահի լիազորությունները թույլ չեն տալիս, այս կամ այն քայլն իրականացնել:

Ինչպես Հայաստանում հասարակության մեծ մասին մոտ, այնպես էլ Ռուսաստանում Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու Փաշինյանի որոշումն ընկալվեց, որպես ապտակ և բնական է, որ այդ ֆոնին ընկալվում էր, որ հասարակությունը բանակի կողքին, թույլ չի տա դա, և փողոց դուր գալով կլուծի Փաշինյանի իշխանության հարցը:

Բայց ինչ տեղի ունեցավ... Քաղաքական ուժերը, կարծես, թողնելով Օնիկ Գասպարյանին, մտել են նախընտրական արշավի փուլ:

Այս իրավիճակում, Ռուսաստանի պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան հայտարարելը, որ Մոսկվան չի խառնվում Հայաստանի ներքաղաքական գործերին:

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի, և հույս է հայտնում, որ այն չի հանգեցնի լարվածության Լեռնային Ղարաբաղում, նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ և չենք միջամտում այդ գործընթացներին, և որևէ կողմի չենք աջակցում։ Ուզում ենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կայունանա, դրանից կշահեն բոլորը, այդ թվում՝ ղարաբաղյան կարգավորումը», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Հարցին՝ կարո՞ղ է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը հանգեցնել Ղարաբաղում նոր սրացման, Ռուդենկոն արձագանքել է․ - «Մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, սխալ են հաշվարկում բոլոր հնարավոր սցենարները»։

Փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը շարունակական կապի մեջ է հայկական կողմի հետ՝ դեսպանատան և այլ խողովակների միջոցով։

Անցյալ շաբաթ էլ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարեց, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են, և դրա վերաբերյալ Մոսկվան որևէ այլ դիրքորոշում չի կարող ունենալ: «Դա ինքնիշխան պետության ներքին գործն է, դա այդ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթաց է, ուստի, այստեղ որևէ ուրիշ գնահատական լինել չի կարող», - ասաց Զախարովան՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի թղթակցի հետ հարցազրույցում:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում Փաշինյանի իշխանությունը հետպատերազմյան քաոսային մթնոլորտը, անկայուն իրավիճակը, ընդհանուր խորը ճգնաժամը տեղափոխել է ներքաղաքական կյանք: Ու սա տեսանելի է Հայաստանի բոլոր գործընկեր պետություններին: Իսկ այս մթնոլորտն անդրադառնում է պետության բնականոն գործունեության համար անհրաժեշտ ոլորտների վրա ՝ բացասական առումով և ունենալու է վատ հետևանքներ:

Ու ցավալին այն է, որ ոչ միայն Փաշինյանի իշխանության, այլև ընդդիմության գործողություններն արդեն ադեկվատ չեն համարվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12095 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am